Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Դավաճաններ կան ու կլինեն, բայց կարևոր փուլ ենք մտնում, իրավիճակը պետք է թելադրի կոնսոլիդացիա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

– Պարոն  Խաչատրյան, պատերազմական այս իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական կյանքի վիճակը։ Արդյոք կա՞ այն կոնսոլիդացիան, որ անհրաժեշտ է ունենալ այս իրավիճակում։

Ենթադրում եմ, որ այս իրավիճակը պետք է թելադրի մեծ կոնսոլիդացիա։ Կոնսոլիդացված չի նշանակում իրար ձայնակցել, նշանակում է վերջ տալ վայրահաչություններին ու զբաղվել առարկայական խնդիրների լուծմամբ։ Կարծում եմ, որ քննադատությունն այսուհետև պետք է կրի մասնակցային բնույթ։ Մարտահրավերների շուրջ պետք է գալ ընդհանուր կոնսենսուսի, իսկ լուծումների շուրջ  միշտ կարող է լինել բանավեճ։ Կարծում եմ, որ քաղաքական դաշտի հիմնական ուժերը այդ վճռականությունն ու հասունությունը կունենան։ Մենք քաղաքական ուժ ասվածի տակ ունենք նաև թայֆաներ, որոնք հետապնդում են ընդամենը մեկ նպատակ՝ գալ իշխանության և չարաշահել իշխանությունը։ Դրանք  քաղաքական ուժեր չեն, թայֆաներ են, ու կարծում եմ, որ ժամանակի ընթացքում հասարակությունը կհասկանա, թե որոնք են այդ թայֆաները, ու նրանց կզրկի  որպես քաղաքական ուժ հանդես գալու հեռանկարից։

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացրել արտախորհրդարանական ուժերի, այդ թվում ՝ Հանրապետական կուսակցության հետ։ Ինչպե՞ս եք գնահատում այս մոտեցումը։

Ես կարծում եմ, որ շատ ճիշտ վարքագիծ է։ Դա հենց այն է, ինչ ես ակնարկում եմ՝ նպատակների շուրջ պետք է գալ համաձայնության։ Ինչ վերաբերում է խնդիրների լուծման հետ կապված առանձին նրբերանգներին, այստեղ կարող են լինել տարբեր քննարկումներ, բանավեճեր, կարող է լինել չհամաձայնություն, բայց դա չպետք է լինի առճակատում։ Լուծումների վերաբերյալ հանրության կարծիքը դրսևորվում է ընտրությունների ժամանակ։ Թե ում նախապատվություն կտա հասարակությունը հաջորդ ընտրությունների ժամանակ՝ նա հնարավորություն կստանա իր պատկերացրած լուծումներն առաջարկելու։ Բայց այսօր մենք հիմնական լուծումների վերաբերյալ պետք է տարաձայնություններ չունենանք։ Դա շատ էական է։ Վարչապետի այդ մոտեցումը շատ լավն է, կառուցողական, բոլորին հնարավորություն է տրվում մտնելու իրական քաղաքական դաշտ։ Մնում է, որ վարչապետը դրսևորի շրջահայացություն և ճանապարհներ գտնի այդ ուժերի մեջ ներուժ ունեցող կադրային պոտենցիալը ներգրավելու խնդիրների լուծման մեջ։ Ենթադրում եմ, որ դա տեղի կունենա։ Մենք ունենք բազմաթիվ հարցեր, որոնց լուծումը չի ենթադրում գաղափարական մոտեցում։

Իհարկե, գաղափարախոսություն ունենալն էական է, բայց  կան հարցեր, երբ դա առաջնային չէ՝ ելնելով մեր իրավիճակից։ Օրինակ՝ Արցախի խնդրի լուծումը գաղափարախոսական չէ, կապ չունի՝ դու ինչ գաղափարախոսություն ունես, այստեղ պետք է  գալ ընդհանուր հայտարարի, բանակի հզորացման շուրջ պետք է գալ ընդհանուր հայտարարի։ Արտաքին քաղաքականությունը  ենթադրում է նաև ընդհանուր հայտարար։ Այն պետությունները, որոնց շահերը համընկնում են մեր շահերի հետ, դրանք գաղափարախոսական չեն, աշխարհաքաղաքական են։ Մենք պետք է հասկանանք՝ որ պետությունների շահերն են համընկնում մեր շահերի հետ, նրանք մեր դաշնակիցներն են։ Պետք է հասկանանք, թե որ պետություններն են չեզոք, որոնք են, որ մեր հանդեպ ունեն թշնամական մոտեցում։ Այս հարցերի քննարկումը չի կարող  կրել  գաղափարախոսական բնույթ, մենք կարող ենք գալ ընդհանուր կոնսենսուսի։ Հաջորդը, որը շատ էական է, մեր պետական համակարգի կառուցվածքն է, այսինքն՝ ապագա Սահմանադրությունը։ Այստեղ մենք ևս պետք է ապահովենք ընդհանուր կոնսենսուս։ Իշխանության եկած ամեն մի քաղաքական ուժ չպետք է նոր Սահմանադրություն մշակի։ Ես կարող եմ մի բանաձև առաջարկել։ Քանի որ տարբեր քաղաքական ուժեր տարբեր հայացքներ ունեն, մինչև վերջ համաձայնության գալ չեն կարող։

Բայց կարելի է  համաձայնել, թե ինչ չպետք է անել։ Պետք է բացառվի ցանկացած կոռումպացված երևույթ։ Մենք հասկացանք մի պարզ բան՝ ինչպես մենք սովորեցինք ապրել կորոնավիրուսի պայմաններում, այնպես էլ  պետք է սովորենք ապրել երկու թշնամի հարևանների գոյությամբ՝ Ադրբեջան ու Թուրքիա։ Պետական այրերը մեր հանդեպ  թշնամաբար են տրամադրված, ինչը չի վերաբերում այդ պետությունների ժողովուրդներին։ Եթե մենք պետք է  այս պայմաններում ապրենք՝ առաջին կարևոր բանը հզոր բանակն է։ Իսկ հզոր բանակ կարող ենք ունենալ՝ ունենալով հզոր դաշնակից պետություններ ու հզոր տնտեսություն։ Հզոր տնտեսություն կարող ենք ունենալ, եթե մեր համակարգը կոռումպացված չէ։ Կոռումպացված համակարգը թույլ չի տալիս ազգի սերուցքին բարձրանալ ջրի երես։ Ազգի սերուցքը մերժվում է կոռումպացված համակարգով, իսկ այն սերուցքը, որն ընդունում է կոռումպացված համակարգը, նրանք դառնում են տականքներ ազգի ու հասարակության համար։ Մենք այսօր էլ ունենք բազմաթիվ կարող մարդիկ, որոնք սերտաճելով կոռումպացված համակարգի հետ՝ դարձել են անպիտան հասարակության համար։ Չի կարելի անել այն, ինչ բերում է կոռումպացված համակարգի, հզոր տնտեսության խարխլման, մեզ զրկում դաշնակիցներից։ Ամեն ինչ պետք է անել բանակի համար։ Մեր քաղաքական ուժերի մեծամասնությունը թայֆաներ են, որոնք հետապնդում են նեղ խմբակային ու նյութական շահեր։

– Վարչապետը նշեց, որ նույնիսկ այս պատերազմական պայմաններում կան դավաճանական ուժեր ու գործիչներ։

– Կան և կլինեն, դա ողբերգություն չէ։ Նրանցից ժամանակին պետք է ազատվել։ Ինչ վերաբերում է կոռումպացված համակարգին, ապա եթե մենք այդ համակարգը մերժել ենք, դա չի նշանակում, որ այդ մարդիկ ևս վերացել են։ Նրանք այսօր էլ կան։ Այդ առումով վարչապետը  կլինի անաչառ։ Սա փոքր պետություն է, բոլորն ամեն ինչ գիտեն՝ ով ինչպես է շնչում, ում երեխան որտեղ է սովորում, ինչ բնակարան ու մեքենա ունեն։ Պետք է հասկանալ, որ դա խփում է ընդհանուր շահերին, ու չի կարելի դրանով ոգևորվել։ Վարչապետը իմաստուն է վարվում՝ բոլորին պետք է փոխվելու հնարավորություն տալ։ Շատերը դարձել են տականք ու անտանելի, որովհետև համակարգն է դա պարտադրել։ Հիմա համակարգը դա չի պարտադրում։ Եթե ոմանք ոգևորվում են, դա համակարգի պահանջով չի արվում, դա ներքին խառնվածքի, դաստիարակության ու փչացածության դրսևորում է։ Ամենակարևորը՝ մենք կարող ենք ունենալ ոչ կոռումպացված համակարգ, հզոր տնտեսություն, եթե ունենանք երկու կարևոր ինստիտուտ՝ խոսքի ազատություն և արդար դատական համակարգ։ Դատական համակարգը արդար չի դառնա, եթե մենք չփայփայենք խոսքի ազատությունը։ Մենք ունենք բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք գործում են այդ թայֆաների շահերը սպասարկելու համար։ Երբ մենք տեսնում ենք վաճառված լրատվամիջոցներ, այլասերված հաղորդաշարեր՝ պետք է փակել նրանց ֆինանսավորման աղբյուրները: Ես այնքան չեմ մեղադրում մի վայրահաչողի, որքան վայրահաչողին ֆինանսապես ապահովող տականքներին։ Դա ազգային անվտանգության խնդիր է։

Մեր խոսքի ազատությունը պետք է զարգանա, բայց երբեք չդառնա վայրահաչելու աղբյուր։ Մենք լուրջ խնդիր ունենք՝ մեզ Ժուռնալիստների միություն է պետք։ Ծիծաղելի է, երբ այդ միության ղեկավարը կոնկրետ շահեր է  սպասարկում։ Երկու ինստիտուտ ունենք, որոնք այսօր լիարժեքորեն չեն սպասարկում հասարակական շահը՝ դատական իշխանությունը և խոսքի ազատությունը։ Առանց խոսքի ազատության դատական անկախ իշխանություն չի կայանա։ Խոսքի ազատությամբ մենք կարող ենք իմանալ՝ պետական այրերը կոռումպացվա՞ծ են, թե՞ ոչ, ով ում շահն է  սպասարկում։ Այս հարցերի շուրջ երկխոսության լուրջ կարիք կա։ Հիմա մենք կտեսնենք, թե քաղաքական ուժերն իրենց տրված հնարավորությունը կօգտագործեն  մասնակցելու և որևէ օգուտ բերելո՞ւ համար, թե՞ քողարկված որևէ մեկի տականքությունը  պաշտպանելու համար. շատ հետաքրքիր փուլ ենք մտնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում