Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայացավ 2014 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվեց B խմբում, որտեղ կմրցի Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականների հետ:
Եվրոպական գոտու մյուս խմբերն ունեն հետևյալ տեսքը.
A. Խորվաթիա, Սերբիա, Բելգիա, Շոտլանդիա, Մակեդոնիա, Ուելս:
C. Գերմանիա, Շվեդիա, Իռլանդիա, Ավստրիա, Ղազախստան, Ֆարերյան կղզիներ
D. Հոլանդիա, Թուրքիա, Հունգարիա, Ռումինիա, Անդորրա, Էստոնիա
E. Նորվեգիա, Սլովենիա, Շվեյցարիա, Իսլանդիա, Կիպրոս, Ալբանիա
F. Պորտուգալիա, Ռուսաստան, Իսրայել, Հյուսիսային Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Ադրբեջան
G. Հունաստան, Սլովակիա, Բոսնիա, Լիտվա, Լիխտեյնշտեյն, Լատվիա
H. Անգլիա, Չեռնոգորիա, Ուկրաինա, Լեհաստան, Սան Մարինո, Մոլդովա
I. Իսպանիա, Ֆրանսիա, Բելառուս, Վրաստան, Ֆինլանդիա: