Friday, 29 03 2024
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում

Սփյուռքահայությունը վերաձևակերպել է իր պահանջները. Այժմ մեկ պահանջ է դրված՝ ճանաչել Արցախի անկախությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բրյուսելի ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակ Հարութ Շիրինյանը։

https://www.yerkir.am/resources/yerkir/img/news/origin/1582703523-3923.jpeg

Պարոն Շիրինյան, կիրակի օրը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ եթե առաջիկա երկու օրերի ընթացքում Ադրբեջանը պատասխանատու վարքագիծ չդրսևորեցդիմելու է  Հայաստանի իշխանություններին ճանաչելու Արցախի անկախությունը։ Մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհում հայությունը ոտքի է կանգնել, տարբեր պահանջներ են առաջ քաշում։ Ձեր կարծիքով՝ այս փուլում արդեն աշխարհի հայության պահանջը չպե՞տք է վերաձևակերպվի ու դառնա մեկ պահանջ՝ ճանաչել Արցախի անկախությունը։

– Անկասկած։ Արցախի Հանրապետության ղեկավար  Արայիկ Հարությունյանը արդեն դրա մասին խոսեց։ Դրա մասին խոսեց նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես կարծում եմ, որ մեր միասնականությունը այս պատերազմի ընթացքում ամենակարևոր արժեքներից մեկն է։ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը մեկ միասնականություն է, և այդ միասնականությունը իր ներուժով, իր հնարավորություններով այս պայքարին պետք է մասնակցի։ Այդ գործունեության առաջին արդյունքները մենք արդեն տեսանք. Ֆրանսիայի Արֆովիլ քաղաքի քաղաքային իշխանությունները բանաձև ընդունեցին, որով նախևառաջ Ֆրանսիայի իշխանություններից պահանջում էին ճանաչել Արցախի անկախությունը, ապա նաև Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու պահանջ դրվեց։ Հաջորդ քայլը Ժնևի քաղաքային իշխանությունների կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն էր իբրև կոնֆլիկտի միակ հանգուցալուծում։ Բացի այս երկու քայլերից, վաղը երեկոյան Ֆրանսիայի հայ համայնքը ցույց պետք է կազմակերպի  Ֆրանսիայի խորհրդարանի շենքի առաջ՝ առաջնային նպատակ ունենալով  բարձրացնել Արցախի անկախության ճանաչման հարցը։ Մենք  նախաձեռնություններ տեսանք նաև Կիպրոսի քաղաքական ուժերի կողմից, որ պետք է դիմեն խորհրդարանին պաշտոնապես ճանաչելու Արցախի անկախությունը։ Եվրախորհրդարանում անցած շաբաթ տեղի ունեցած քննարկումների ժամանակ Եվրախորհրդարանի շատ պատգամավորներ իրենց խոսքում հստակորեն ասացին, որ Արցախի անկախությունը ճանաչում են։ Այսինքն՝ այս ամենը նպաստում է, որ Արցախի անկախության ճանաչման առումով մթնոլորտ  ձևավորվի, և մենք, այդ մթնոլորտը օգտագործելով, մեր նախաձեռնությունները պետք է բազմապատկենք տարբեր քաղաքներում, տարբեր երկրների հետ։

Այսինքն՝ կարծում եք, որ Արցախի ճանաչման առումով արդեն իսկ անհրաժեշտ մթնոլորտ միջազգային հանրության մոտ ձևավորվե՞լ է, և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պարագայում կարելի է լուրջ հաջողություննե՞ր գրանցել։

– Այո, այդպես պետք է լինի, և այդ ուղղությամբ  շատ ջանք պետք է թափվի։  Հասկանալի է նաև, որ այդ աշխատանքի համար շատ ժամանակ է պետք, շատ խոչընդոտներ կան, բայց մենք, մեր գրասենյակի միջոցով ամեն ջանք թափում ենք այն երկրներում, որտեղ Հայ դատի հանձնախմբեր են գործում, որպեսզի այդ երկրների  իշխանությունների ուշադրությունը հրավիրենք Արցախի  անկախության ճանաչման հարցի վրա։

Պարոն Շիրինյան, կարո՞ղ  ենք ասել, որ սփյուռքահայության պահանջներն արդեն իսկ վերաձևակերպվել են, և ներկայումս հստակ դրվում է հենց Արցախի անկախության ճանաչման հարցը։

– 100 տոկոս՝ այո։

Ձեր կարծիքով՝ Արցախի անկախության ճանաչումը կամ, ինչպես ասում են, անջատում՝ հանուն փրկության  տարբերա՞կն է  այս  կոնֆլիկտի լուծումը ։

– Արցախի անկախության ճանաչումը նախևառաջ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքն է։ Մենք վստահ ենք, որ Արցախի ժողովուրդը իր անվտանգությունը չի կարող պաշտպանել, եթե Ադրբեջանի կազմում լինի։ Սա մենք միանշանակ բացառում ենք։ Արցախի ժողովուրդը մեկ օր անգամ չի կարող մաս կազմել Ադրբեջանի  Հանրապետությանը։ Միակ ձևը, որը  երաշխավորում է Արցախի ժողովրդի անվտանգությունը, Արցախի անկախության ճանաչումն է։

Հայաստանի, միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումը կզսպի՞ հակառակորդի՝ կոնֆլիկտը բացառապես ռազմական ճանապարհով լուծելու նկրտումները։ Մենք տեսանք, որ Ադրբեջանն անգամ 5 րոպե չպահպանեց անցած ուրբաթ օրը Մոսկվայում Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը։

– Մենք այնպիսի հակառակորդի հետ գործ ունենք, որ դարեր ի վեր հանդես է գալիս իր հայատյացությամբ, մենք գիտենք իրենց պանթուրքական ձգտումները։ Բնականաբար, Արցախի անկախության ճանաչմամբ մեկ քայլ առաջ կանենք։ Այն երկրները, այն անհատները, որոնք կճանաչեն Արցախի անկախությունը, պատասխանատվության բաժին կունենան, կդառնան Արցախի ընկերը և հետևաբար Արցախի ձայնը  կհասցնեն ամբողջ աշխարհին։ Այո, Արցախի անկախության ճանաչումը չի նշանակում, որ հաջորդ օրը պատերազմը կավարտվի։ Պատմությունը մեզ բազմիցս ցույց է տվել, որ չի կարելի հակառակորդին վստահել։ Այո, անգամ հումանիտար հրադադարի պահանջը չպահպանվեց։ Ադրբեջանը, սկսած 1994-ից, ամենօրյա ռեժիմով խախտել է զինադադարը։ Հետևաբար այն նախաձեռնությունները, որոնք միտված են Արցախի անկախության ճանաչմանը, պետք է օգնեն, որպեսզի այդ հողի վրա ապրող ժողովրդի անվտանգությունը բարձրացնենք համաշխարհային առումով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում