Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պետք է լրջանալ ու հասկանալ, որ մենք կենաց մահու պայքարի մեջ ենք. անհրաժեշտ է ձևավորել համազգային կոնսենսուս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է խորհրդարանական և  արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ. օրակարգում Լեռնային Ղարաբաղի հարցն էր: Ինչո՞ւ հիմա: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, քաղաքագետ Էդգար Վարդանյանը նշեց. «Կա որոշակի փաստաթուղթ, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որն առնչվում է հենց այսօրվա պատերազմական իրավիճակին: Այդ փաստաթուղթը գերկարևոր փաստաթուղթ է՝ անկախ նրանից, թե հիմա որքանով է կյանքի կոչվել: Տեսնում ենք, որ Ադրբեջանն անընդհատ խախտում է հրադադարի ռեժիմը, և սա արհամարհանք է միջնորդների, հատկապես Ռուսաստանի նկատմամբ: Սա նաև Ադրբեջանի կողմից ուղերձ է, որ հեշտ չեն համաձյանվելու, որ դեռ շատ բան ստանալու ակնկալիք ունեն:

Քանի որ իշխանությունը թափանցիկ գործելաոճ է որդեգրել և քանի որ այսպիսի հանգրավնի ենք հասել, հավանաբար Փաշինյանը և իր թիմը սկսել են կոնսուլտացիաներ տարբեր շերտերի հետ: Չի բացառվում, որ կոնսուլտացիաներ լինեն նաև ՀԿ-ների հետ, ակտիվ աշխատանք է իրականացվում նաև դեսպանների հետ: Ըստ էության՝ կառավարող ուժը ներկայացնում է իր դիրքորոշումը և լսում է բոլորի տեսակետները ստեղծված իրավիճակի, պատերազմի, հրադադարի վերաբերյալ: Նախատեսվում է, որ վարչապետը կխոսի նաև հանրության հետ»:

Վերլուծաբան Արեգ Քոչինյանի դիտարկմամբ՝ այս հանդիպումները կազմակերպվում են ներառականություն ապահովելու համար՝ստեղծելու մթնոլորտ, որ բոլորն իրենց հասկացված զգան: «Իմ կարծիքով՝ սա վատ է և ժամավաճառություն է: Ռազմական դրությունը և պատերազմը քննարկման միջավայր չէ, դա հրամանի և հրամանի կատարման և որոշումների կատարման համար պատասխանատվության միջավայր է: Պետք է համազգային կոնսենսուս, որ մեր նպատակը հաղթանակն է, և այդ նպատակից ցանկացած շեղվողի հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Պետք է լրջանալ և հասկանալ,որ կենաց մահու պատերազմի մեջ ենք»,- նշեց վերլուծաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում