Սփյուռքի ներուժն ու դերը մեր պատմության այս ճակատագրական փուլում շատ կարևոր է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Սփյուռքում հսկայական մոբիլիզացիա կա, որն արտահայտվում է տարբեր ձևերով ու միջոցներով: Սկզբում այդ ամենը հախուռն էր, ինքնաբուխ, հիմա ավելի շատ համակարգված է: Սփյուռքի քաղաքական ուղղությամբ աշխատանքներն ու ջանքերը պետք է համահունչ լինեն Հայասատնի, Արցախի հետ»,- նշեց Սինանյանը:
Զարեհ Սինանյանի դիտարկմամբ՝ այսօր տասնյակ հազարարով երիտասարդներ ռիսկի են ենթարկում իրենց կյանքը, ռիսկի է ենթարկվում հայ պետականության գաղափարը, ռիսկի նժարի վրա է դրված ամեն ինչ, մեր ապագան, և այս իրավիճակում անընդունելի է ինչ-որ մեկի մտավախությունը՝ իր հարստությունը ռիսկի չենթարկելու առումով:
Զարեհ Սինանյանի խոսքով՝ Հայաստան -Սփյուռք հարաբերությունններում հեղափոխություն է տեղի ունեցել. Սփյուռքից կամավորների մեծ հոսք է նկատվում:
Մանրամասն՝ տեսանյութում: