Տաջիկստանում անցկացված նախագահական ընտրություններն ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի դիտորդների կողմից ճանաչվել են որպես ազատ, բաց և լեգիտիմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Տաջիկստանում նախագահական ընտրություններն անցկացվել են Տաջիկստանի սահմանադրությանը և նախագահական ընտրությունների մասին օրենքին համապատասխան և համապատասխանում են ժողովրդավարության սկզբունքներին»,- ասել է Ռուսաստանի և Բելառուսի խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Օլեգ Բելոկոնևը:
ՇՀԿ դիտորդական առաքելության հայտարարության մեջ նաև շեշտվում է, որ ընտրությունները եղել են լեգիտիմ և ազատ, խախտումներ չեն գրանցվել:
«Առաքելությունն ընդունում է Տաջիկստանում անցկացված նախագահական ընտրությունները»,- ասվում է տեքստում:
Ըստ ԿԸՀ-ի, Տաջիկստանի ներկայիս ղեկավար Էմոմալի Ռահմոնը (իշխող «Ժողովրդադեմոկրատական կուսակցություն») ընտրություններում հաղթել է 90.92% ձայնով: Սա արդեն նրա հինգերորդ հաղթանակն է նախագահական ընտրություններում: Նա իշխանության ղեկին է 1992թ.-ից: