Friday, 19 04 2024
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ

Վրաստանում գիտեն «ով է թուրքը». Պետք է պարտադիր խոսել Թբիլիսիի հետ

Լեռնային Ղարաբաղի գոտում զինված հակամարտության վերսկսման դեպքում, որպես կանոն, սրվում են թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հարաբերությունները այն բարեկամ կամ գործընկեր պետությունների հետ, որոնք զենք են մատակարարում հակառակ կողմին կամ այդ երկրների տարածքով զենք է մատակարարվում կողմերից մեկնումեկին։ Այդպես եղավ նաև այս անգամ, երբ ս․ թ․ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական համատեղ զինված ուժերը՝ վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ, ռազմական նոր՝ լայնամասշտաբ ագրեսիա սկսեցին Արցախի Հանրապետության դեմ, որն, ըստ էության, շարունակվում է մինչ օրս՝ չնայած հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված հումանիտար հրադադարին։

Մասնավորապես, հայտնի է, որ Հայաստանի դեմ այժմ պատերազմող Ադրբեջանը ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական խորը համագործակցություն ունի զենքի շուկայի առաջատարներից մեկի՝ Իսրայել Պետության հետ, որի հետ իր հերթին Հայաստանն էր վերջին շրջանում փորձում բարելավել միջպետական հարաբերությունները, և հայ-իսրայելական փոխհարաբերությունների կարևոր ու միանգամայն տրամաբանական զարգացումը եղավ նախորդ ամսին Թել Ավիվում հայկական դեսպանատան բացումը։ Սակայն ռեգիոնալ ահաբեկիչ-ավանտյուրիստներ Էրդողանի և Ալիևի գլուխներում հղացած ռազմական ագրեսիայի նոր պլանները, ցավոք, ամեն ինչ խառնեցին իրար։ Եվ քանի որ պաշտոնական Երևանը հստակ տեղեկություններ ուներ այն մասին, որ Իսրայելը, որն, ի դեպ, վերջին 4-5 տարիների կտրվածքով Ադրբեջանի զենքի թիվ 1 մատակարարն է դարձել, արցախյան գոտում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում էլ է շարունակում սպառազինություն տրամադրել Ադրբեջանին, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարեց, որ Իսրայելի այս գործելաոճը անընդունելի է Հայաստանի համար, և ելնելով այս իրավիճակից՝ ՀՀ ԱԳՆ-ն որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին։

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Վրաստանի հետ։ Թեև պետք է ընդգծել, որ ի տարբերություն Իսրայելի և հայ-իսրայելական հարաբերությունների՝ Վրաստանի պարագայում հայ-վրացական հարաբերությունների լարվածություն կամ վատթարացում պաշտոնական մակարդակում չառաջացավ։

Սակայն փոխարենը լուրջ լարվածություն կա, այսպես ասած, հանրային մակարդակում, և այս երկու շաբաթվա ընթացքում սոցցանցերում, մամուլում և հանրային հաղորդակցության այլ հարթակներում շատ են հրապարակվել, հնչեցվել չհաստատված տեղեկություններ, տարբեր խոսակցություններ այն մասին, որ Վրաստանը, որպես Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, թույլ է տալիս իր տարածքով զենք մատակարարել Ադրբեջանին։ Ավելին, ըստ այդ տեղեկությունների՝ Վրաստանը թույլ չի տալիս մեր ռազմական դաշնակցին՝ Ռուսաստանին, ո՛չ իր օդային, ո՛չ ցամաքային տարածքով զենք հասցնել Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայող հայկական բանակին։

Ուշագրավն այն է, որ պաշտոնական կողմերը՝ ե՛ւ Թբիլիսին, ե՛ւ Երևանը հերքում են այդ տեղեկություններն ու խոսակցությունները։ Մասնավորապես, Վրաստանը, ի դեմս արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիայի, հոկտեմբերի 4-ին հայտարարել է, թե սոցցանցերում տարածված տեղեկությունն այն մասին, որ Վրաստանի տարածքով զենք է տեղափոխվում Ադրբեջան, ապատեղեկատվություն է և սուտ: Վրաստանի ԱԳ փոխնախարարի խոսքով՝ Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է ռազմական բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրումը, սակայն (!) «դա չի տարածվում քաղաքացիական նշանակության բեռների վրա, և Վրաստանը կշարունակի կատարել այդ ուղղությամբ իր պարտավորությունները ինչպես երրորդ երկրների, այնպես էլ՝ մեր հարևանների նկատմամբ»:

Իսկ Հայաստանի կողմից վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով սոցիալական ցանցերում Վրաստանը որպես ադրբեջանական կողմին աջակցող երկիր ներկայացնելու միտմանը, ասել է, թե դա արվում է «հայտնի ու անհայտ կենտրոններից ուղղորդվող» «որոշ կեղծ օգտատերերի» կողմից, և կոչ է արել «չտրվել սադրանքներին ու բացառել նման ապատեղեկատվության ստեղծումն ու տարածումը»։ Աղաջանյանը ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչություններն արդյունավետ համագործակցում են, որպեսզի բոլորին հուզող խնդիրները հրատապ լուծում ստանան։

Ի դեպ, ավելորդ չի լինի հիշեցնել այն փաստը, որ հուլիսյան մարտերից հետո էլ ադրբեջանցիներն էին բողոքում վրացիներից նույն հարցով։ Մասնավորապես, ալիևյան կլանի «պատի թերթը»՝ Haqqin.az կոչվող կայքը, իբրև թե «սենսացիոն փաստեր» էր հրապարակել իր հոդվածում՝ նշելով, թե հայկական զինուժը ադրբեջանական Թովուզի շրջանը ռմբակոծել է Սերբիայից Վրաստանի տարածքով Հայաստան տեղափոխված ականանետային արկերով։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրացագետ Ալիկ Էրոյանցը:

– Պարոն Էրոյանց, երբ անդրադառնում էինք Վրաստանի հետ այս «վիրտուալ» լարվածությանը՝ նկատեցինք, որ Իսրայելի պարագայում, օրինակ, պաշտոնական Երևանը շատ կոշտ արձագանքեց՝ հայտարարելով, որ հետ է կանչում Իսրայելում ՀՀ դեսպանին խորհրդակցությունների նպատակով։ Բայց Վրաստանի պարագան, կարծես, փոքր-ինչ այլ է, և պաշտոնական կողմերն ամեն ինչ անում են լարվածությունից խուսափելու համար։ Թե՛ պաշտոնական Թբիլիսին և թե՛ պաշտոնական Երևանը հերքում են այն տեղեկությունները, որ պատերազմական գործողությունների ընթացքում Թուրքիայից Վրաստանի տարածքով զենք է տեղափոխվում Ադրբեջան, և բացի այդ՝ Վրաստանը թույլ չի տալիս Ռուսաստանին իր տարածքով սպառազինություն մատակարարել Հայաստանին։ Պե՞տք է արդյոք հավատանք այդ տեղեկություններին, թե՞ ոչ։ Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք։

– Իրականում տեղեկություններս այնքանով են, որքանով որ տարածվում են մամուլում, լրատվամիջոցներով կամ նույն համացանցում։ Բայց թե արդյոք դրանք համապատասխանում են իրականությանը, թե ոչ, իհարկե, դժվար է ասել հատկապես այս պահին, հատկապես որ, ինչպես Դուք նշեցիք, վրացական կողմը ե՛ւ պաշտոնապես հերքել է դա, ե՛ւ հայտարարել է, որ Վրաստանը երկու կողմերի համար ժամանակավորապես դադարեցնում է ռազմական բեռներ փոխադրելու թույլտվությունների տրամադրումը։ Այլ հարց է, որ, այո՛, տարբեր մակարդակներում հայտարարվում է, նաև Հայաստանի կողմից եղել են որոշակի մտահոգություններ այդ մասով կամ որոշակի հստակեցումներ, այդուհանդերձ, վրացական կողմը այս առումով կրկին մնում է իր դիրքորոշմանը, որ կոնկրետ այս ուղղությամբ խնդիրը կարգավորված է, և ռազմական բեռներ ինքը թույլ չի տալիս տեղափոխել կոնկրետ Ադրբեջան և Հայաստան։ Այլ է հարցը, որ, այո՛, որոշակի տեղեկություններ կան, որ, այդուհանդերձ, նույն բեռնատար օդանավերն իրականացնում են իրենց չվերթները նույն Թուրքիայից, Ուկրաինայից, Իսրայելից և այլ երկրներից, սակայն թե այդ օդանավերում ի՞նչ տեսակի բեռներ են՝ ռազմական, թե այլ բնույթի, այս պահի դրությամբ դժվար է ասել։

Եվ նաև անդրադառնալով Ձեր հարցին այն մասով, որ Հայաստանը Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին, ապա եթե ակնարկում էիք, թե կարո՞ղ է արդյոք նույնը տեղի ունենալ Վրաստանի մասով, ապա պիտի ընդգծեմ, որ սրանք տարբեր բաներ են, տարբեր հարցեր են, տարբեր փոխհարաբերություններ են․․․

– Տարբեր երկրներ են։

– Այո՛, տարբեր երկրներ են։ Վրաստանի հետ մենք բազմադարյա և բարձր մակարդակի հարաբերություններ ունեք, և իհարկե, այս առումով պետք է տարբերակենք Իսրայելի մասը։ Այդուհանդերձ, անշուշտ, պետք է հետևողական լինենք, և եթե պաշտոնապես հայտարարվում է, որ նման բան գոյություն չունի, այսինքն՝ բեռները թույլ չեն տալիս տեղափոխել, բայց իրականությունը այլ է, ապա մենք այստեղ անելիք ունենք։ Բայց կրկնում եմ, որ դա շատ դժվար է այս պահին, այսպես ասած, բացահայտել։ Դրա համար լուրջ փաստեր են պետք։ Պաշտոնական Թբիլիսին դա հերքում է, և ինչպես նշեցինք՝ իր փաստարկն այն է, որ դա հնարավոր չէ, քանի որ փակ է իր տարածքը։ Եվ այս մասով մեր անելիքն այն է, որ եթե մենք որևիցէ փաստեր ունենք և կարող ենք այդ փաստերով առաջ գնալ՝ այդ դեպքում, իհարկե, պետք է և պարտադիր է, որպեսզի մենք վրացական կողմի հետ այդ հարցը քննարկենք։ Սակայն, այո՛, դժվար է որևէ կոնկրետ քայլ անել՝ առանց լուրջ փաստերի կամ ապացույցների։

– Պարոն Էրոյանց, Ձեր խոսքում ընդգծեցիք, որ ինչպես վրացական կողմն է հայտարարել՝ այդ սահմանափակումը չի տարածվում քաղաքացիական նշանակության բեռների վրա։ Այսինքն՝ քաղաքացիական բեռների անվան տակ էլ կարող են զենք տեղափոխել, և ոչ ոք չի իմանա։

– Բնականաբար, համամիտ եմ։ Տեսեք․ Հայաստանի մասով տարածել էին լուսանկարներ, որ իբր ռազմական տեխնիկա է տեղափոխվում, ինչը հերքեց Վրաստանը՝ ի դեմս ֆինանսների նախարարության մաքսային ծառայության, և ադրբեջանական կողմն էլ նույնը մեր մասին է ասում, թե Վրաստանի տարածքով Հայաստան ռազմական տեխնիկա է տեղափոխվում։ Եվ կրկին Վրաստանը հերքում է այս տեղեկությունը։ Այսինքն՝ երկուստեք այդ հանգամանքը արձանագրում են, շեշտում են։ Բայց կրկնեմ՝ հստակ փաստեր են պետք և հստակ ապացույցներ, որոնց առկայության պարագայում միայն հնարավոր է քննարկումներ ծավալել կոնկրետ Թբիլիսիի հետ։

– Իսկ եթե այդ փաստը հաստատվի՝ դա կդիտվի՞ և պե՞տք է արդյոք դիտվի որպես թշնամական գործողություն Հայաստանի հանդեպ, թե՞ Հայաստանը նույնիսկ այդ դեպքում շատ զգուշավոր ու դիվանագիտական դիրք     որոշում կցուցաբերի՝ ի տարբերություն այլ երկրների հետ հարաբերությունների։ Հարցն, իհարկե, «եթե»-ով է, բայց, այդուհանդերձ, ուզում եմ այն բարձրացնել։ Վրաստանն այդքան կարևո՞ր է մեզ համար կամ Վրաստանից մենք այդպիսի կախվածությո՞ւն ունենք, որ այդքան զգույշ ենք նրանց հետ հարաբերություններում։

– Տեսեք, այստեղ ոչ այդքան կախվածության խնդիր է, որքան հարաբերությունների այն մակարդակի, որ կա երկու երկրների միջև, և ինչպես նշեցի՝ դրանք բավական լուրջ և ամուր հիմքեր ունեն։ Այլ հարց է, որ ներկա իրավիճակում, այո՛, ռազմական գործողությունների այս թեժ պայմաններում Վրաստանը նման քայլի գնա։ Իհարկե, սա մեր կողմից պետք է դիտվի որպես բացասական իրողություն և իր գնահատականը ստանա։ Եվ ինչպես Դուք նշեցիք, որ հարցը «եթե»-ով ենք դիտարկում, ապա այդ պարագայում կարծում եմ, որ այստեղ արդեն կախված կլինի պաշտոնական Երևանի դիրքորոշումից, թե ի՞նչ կերպ կամ ի՞նչ ձևաչափով է կոնկրետ այդ քննարկումները ծավալելու վրացական կողմի հետ։

Եվ քանի որ նշեցիք կախվածության մասին՝ կարող եմ մեր այս խոսակցությանը հակադրել Վրաստանի կախվածությունը Ադրբեջանից և Թուրքիայից։ Մենք չպետք է մոռանանք, որ գուցե, այո՛, նժարին դնելով այս կամ այն կողմին աջակցելու կամ չեզոք մնալու խնդիրը՝ միգուցե Վրաստանը ինչ-որ առումով առավելություն տա Ադրբեջանին և Թուրքիային, հատկապես եթե հաշվի առնենք այն, որ այս երեք երկրները ռազմավարական դաշնակիցներ են, կարելի է ասել, բոլոր ուղղություններով՝ քաղաքական, դիվանագիտական, առավել ևս՝ տնտեսական, ինչպես նաև ռազմական ոլորտում բավական լուրջ հարաբերություններ ունեն թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ (Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան) ձևաչափերով, և բնական է, որ մենք այստեղ, այո՛, կարող ենք ենթադրություններ անել, կասկածել և փորձենք փաստեր ձեռք բերել, բայց այն հարցը, թե ինչպե՞ս մենք կարող ենք արդեն դրանից հետո երկխոսել Վրաստանի հետ, իհարկե, դա էլ ժամանակի խնդիր է, և կարծում եմ՝ ավելի նպատակային է՝ ժամանակի ընթացքում մեր դիրքորոշումներով ցույց տանք մեր վերաբերմունքը։ Եվ քանի որ «եթե»-ներով ենք խոսում՝ չեմ կարծում, որ տեղին է համեմատել ավելի խիստ դեպքերի հետ։ Մեր քննարկման սկզբում Ձեր կողմից նշվեց Իսրայելի հանգամանքը, բայց չեմ կարծում, որ դա նպատակահարմար է․․․

– Դա պարզապես օրինակ էր։

– Շատ լավ, պարզ է։ Այլ խոսքերով՝ ես կարծում եմ, որ մենք պետք է դիտարկենք այս ամենը նաև ընդհանուր համատեքստում՝ ոչ միայն կոնկրետ այս իրավիճակը, այլ թե ընդհանուր առմամբ ի՞նչ իրավիճակ է տարածաշրջանում, Վրաստանը ի՞նչ դիրքերում է գտնվում, ի՞նչ տնտեսական և քաղաքական հարաբերություններ ունի նույն այդ երկրների հետ։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հատկապես վերջին տասնամյակի ընթացքում ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը բավական մեծ ներդրում են կատարել Վրաստանի ոչ միայն տնտեսական ոլորտում՝ իրենց «ոտքը», պատկերավոր ասած, լրջորեն ամրացնելու նպատակով, այլև ընդհանուր առմամբ փորձում են ընդլայնել իրենց ազդեցությունն այս երկրում՝ լինի մեդիատիրույթում, լինի տնտեսությունում, լինի էներգետիկ ոլորտում, լինի քաղաքական, թե այլ ոլորտներում, նրանք ամեն դեպքում ձգտում են առավելագույնի, այսինքն՝ անում են ամեն ինչ, որպեսզի բոլոր տեղերում, այսպես ասած, «ձեռք գցեն»։ Սակայն եթե Վրաստանի ներկա իշխանությունների՝ «Վրացական երազանքի» կառավարման շրջանը համեմատենք նախորդ ժամանակաշրջանի՝ Սահակաշվիլու իշխանության տարիների հետ, ապա, այո՛, կարելի է ասել՝ վրաց-թուրքական, վրաց-ադրբեջանական հարաբերությունները որոշակիորեն տուժել են, դրանք այլևս այն ջերմությունն ու մտերմությունը չունեն՝ ինչպես նախկինում էր, բայց գործնական հարթությունում, իհարկե, այդ հարաբերությունները պահպանվում են, և գուցե նաև դրանով է պայմանավորված այն, որ մենք ինչ-որ առումով կասկածելու տեղ ունենք։

Մյուս կողմից, սակայն, ուզում եմ ընդգծել, որ գուցե արտաքուստ թվում է, որ, այո՛, Վրաստանն, այսպես ասած, կլանվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կամ թույլ է տալիս, որ իրեն կլանեն և թուրք-ադրբեջանական ազդեցությունը խորանա, սակայն իրականում վրաց մտավորական, քաղաքական շրջանակներում, իհարկե, այդ գիտակցությունը կա, և այնպես չէ, որ իրենք դա չեն գիտակցում կամ ավելի պարզ լեզվով ասած՝ չգիտեն, թե «ով է թուրքը» կամ «ովքեր են ադրբեջանցիները»։ Այդ ամենը իրենք շատ լավ գիտեն ու հասկանում են, պարզապես այս իրավիճակում, ներկա ժամանակաշրջանում իրենց, բնականաբար, շահեկան է այլ երկրների հետ համագործակցությունը։ Բայց իրականում այնպես չէ, որ վրաց-թուրքական հարաբերություններն, այսպես ասած, ամբողջությամբ ապահովագրված են։ Իրականում այնտեղ կան բավական լուրջ խնդիրներ։ Վրաստանը լուրջ խնդիրներ ունի նաև Ադրբեջանի հետ։ Հավանաբար Դուք էլ նկատել եք, որ ժամանակ առ ժամանակ ինչպես են այդ խնդիրներ բարձրացվում Վրաստանում և դառնում քննարկման արդիական թեմաներ։ Կամ նույնիսկ խնդիրներ կան, որոնց արդիական դառնալու պարագայում ակցիաներ, բողոքի ցույցեր են լինում, ընդվզում է լինում վրաց հանրության շրջանում, էլ չեմ ասում՝ սոցցանցերում ինչ է կատարվում։ Խոսքը սահմանագծման, սահմանագծման հարցերի և հատկապես «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին է, որոնք բավական խորը արմատներ ունեն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում