Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Հայերին ոչնչացնելու Թուրքիայի և Ադրբեջանի սարսափելի սխալը հասունացրեց արցախյան խնդրի կարգավորման գործընթացի արագացումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի (1990-1995թթ.) պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը։

Պարոն Գաբրիելյան, պատերազմը շարունակվում է, իսկ ավարտը դեռևս չի երևում: Ի՞նչ կարծիքի եք ընթացքի մասին:

– Պատերազմը ընթանում է մեր ցանկություններին համաձայն և արդեն մեր թելադրանքով: Կարծում եմ՝ հոկտեմբերին պատերազմը կավարտվի մեր զորքի Քուռ գետի ափ հասնելուց հետո:

– Բայց Ադրբեջանը Վրաստանի օդային տարածքով նորանոր ժամանակակից զինատեսակներ է ստանում, մասնավորապես նաև Իսրայելից:

– Ցավոք սրտի, այդպես է, թվում էր, թե բացառությամբ Թուրքիայի, այլ պետություններ չպետք է այլևս շարունակեին այդ ահաբեկչական պետությանը զենք-զինամթերք մատակարարել, առանձնապես Իսրայելը: Կարծում եմ՝ Հայաստանը համապատասխան դիվանագիտական քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ, իսկ որպեսզի այդ զենքը տեղ չհասնի, մեր զինված ուժերը պետք է քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի մուտքի հատվածում ոչնչացնելու բոլոր այն ինքնաթիռներն ու ավտո-երկաթուղային փոխադրամիջոցները, որոնք զենք և զինամթերք են հասցնում Ադրբեջանին:

– Նկատեցիք, որ պատերազմը կավարտվի հոկտեմբերին մեր զորքի Քուռ գետի ափ հասնելուց հետո: Կարծում եք՝ մեր զորքերը Քուռ կհասնե՞ն։ Չե՞ք կարծում, որ միջազգային հանրությունը կարող է մեզ թույլ չտալ:  

– Նախ ասեմ, որ Քուռ գետի աջափնյա տարածքները պատմական Հայաստանի՝ Արցախ աշխարհի անբաժանելի մասն են: Եվ երկրորդ՝ միջազգային հանրությունը ելնում է փաստից և ամենակարևորը՝ տարածաշրջանի ապագա վիճակից, այսինքն՝ այդ քայլով Հայաստանը ի վիճակի է հետագայում ապահովել տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը: Ադրբեջանը, այն տարածքով, որը կմնա իրեն,  որպես ահաբեկչական պետություն կվերանա, և այդ տարածքներում կապահովվեն ադրբեջանցի ժողովրդի և ազգային փոքրամասնությունների անվտանգությունն ու զարգացման հնարավորությունը: Իսկ թույլ տալը հարաբերական հասկացություն է, եթե ուժեղ ես, և քո կատարած քայլերը չեն հակասում միջազգային հանրության ցանկություններին աշխարհի կառավարելիության գործում, ուրեմն քո դեմ խնդիր չի առաջանա: Ամեն ինչ կախված է մեզանից՝ Հայաստանից, կլինենք վճռական, կկատարենք մեր առաքելությունը, միջազգային հանրությունը կլինի մեր կողքին: Իսկ ինչու հենց Քուռ գետ հասնելուց հետո, որովհետև մեր բարեկամ պետությունների ղեկավարները թախանձագին կխնդրեն, որ այլևս առաջ չշարժվենք և երաշխիքներ կտան մեր պահանջներին համապատասխան խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի հետ:

– Ձեր նախորդ հարցազրույցում (https://www.1in.am/2827799.html) Դուք կարծիք էիք հայտնել, որ Հայաստանը դառնալու է նաև Ադրբեջանի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների անվտանգության երաշխավորը: Իսկ ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը:

– Այո, այդ առաքելության իրականացումը կատարվելու է Ադրբեջանին պարտադրվող պայմանագրով, որի երաշխավորներն են դառնալու այն երկրները, որոնք մեզ խնդրել են Քուռ գետը չանցնել: Արցախի և Ադրբեջանի միջև կնքվող պայմանագրում այս մասին պետք է առանձին գլխով նշվի: Պայմանագրում նաև նշվելու է, որ Հայաստանը առանձին զորամիավորում է պահելու Ադրբեջանի տարածքում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու համար:

– Ձեր պատասխանից բխում է, որ պատերազմը մեզ ձեռնտու է:

– Այո, պատերազմը մեզ ձեռնտու է: Դա Իլհամ Ալիևի նվերն է մեզ: Պատերազմի միջոցով մենք լուծում ենք մի շարք հարցեր.

առաջին՝ այս փուլում  Արցախի անկախության ճանաչման խնդիրը համարում եմ լուծված,

երկրորդ՝ Հայաստանի զինված ուժերը ցույց տվեցին, որ հայ զորականը, որը հազարավոր տարիներ եղել է աշխարհի լավագույն զինվորներից մեկը, մնում է նույն կարգավիճակում և այդ շնորհի շնորհիվ դարձավ ժամանակակից պատերազմ վարելու ունակ լուրջ և հզոր գործոն,

երրորդ՝ Արցախի հարցի շուրջ տեղի ունեցած բանակցությունները և դրանց հիմք հանդիսացող բոլոր սկզբունքները պատմության գիրկն են անցնում: Հետագա բանակցություններում այլևս պետք է քննարկվեն միայն Արցախի և Ադրբեջանի սահմանի սահմանազատումը՝ Քուռ գետով, և փոխադարձ ճանաչումը: Այլ հարցեր չպետք է քննարկվեն,

չորրորդ՝ Ադրբեջանը վերադարձնում է Նախիջևանը,

հինգերորդ՝ Հայաստանի ապագա ընթացքի որոշումն է, այսինքն՝ Հայաստանի ժողովրդի և իշխանության հասունացումը հանգեցնում են մի շատ հետաքրքիր եզրահանգման, որ միայն հայ ժողովրդի կամքը և ցանկությունը բավարար են լուծելու իր առջև դրված ցանկացած խնդիր, ուստի այլևս Հայաստանի շահերից չբխող որևէ որոշում չի ընդունվի և չի ձեռնարկվի,

վեցերորդ՝ նաև Հայաստանի տնտեսական զարգացման հիմքերն են դրվում,

յոթերորդ՝ Հայաստանը դառնում է տարածաշրջանի անվտանգության երաշխավորը,

ութերորդ՝ Հայաստանը այլևս որևէ մտահոգություն չի ունենում իր իրավունքները վերականգնելուն հետամուտ լինելու հարցում և կսկսի այդ իրավունքները վերականգնելու գործընթացը՝ նկատի ունեմ Վիլսոնի իրավարար վճռի իրականացման գործընթացը:

– Իսկ ինչպե՞ս է ամրագրվելու պատերազմի ավարտը:

– Արցախի և Ադրբեջանի միջև կնքվելու են մի քանի պայմանագրեր. պայմանագիր Արցախի և Ադրբեջանի միջև սահմանների փոխադարձ ճանաչման վերաբերյալ, պայմանագիր ռազմական տուգանք վճարելու մասին, պայմանագիր բարեկամության և համագործակցության վերաբերյալ: Ինչպես նաև պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշտման և փոխադարձ ճանաչման, և պայմանագիր բարեկամության և համագործակցության վերաբերյալ:

– Դուք նշում եք պայմանագրի կնքում Արցախի և Ադրբեջանի միջև, սակայն Արցախը չճանաչված պետություն է, Ադրբեջանը կհամաձայնի՞ դրա հետ:

– Կարծում եմ՝ առաջիկա օրերին Արցախը կճանաչվի որպես անկախ պետություն ոչ միայն Հայաստանի կողմից, այլև Մինսկի խմբի եռանախագահների և այլ պետությունների կողմից: Թուրքիայի և Ադրբեջանի կատարած սարսափելի սխալը՝ ոչնչացնել Հայաստանը, իսկ մեր ժողովրդի՝ որպես մեկ միասնություն ոտքի կանգնելը և իշխանության ճիշտ քայլերը, հասունացրին խնդրի կարգավորման գործընթացի արագացումը: Բոլորը հասկացան, որ չարիքի կենտրոն դարձած Թուրքիան այլևս ահաբեկչության կենտրոնի է վերածվել և իր հետ քարշ է տալիս նաև Ադրբեջան կոչված չկայացած միավորմանը, իսկ Հայաստանը որպես կայացած պետություն կարող է դիմակայել այդ չարիքին, ուստի անհրաժեշտ է օգնել Հայաստանին: Եվ շուտով Հայաստանը կստանա համապատասխան օգնություններ ոչ միայն Ռուսաստանից, այլև տասնյակ բարեկամ պետություններից:

– Կարո՞ղ ենք համարել, որ դրանից հետո Ադրբեջանի հետ այլևս պատերազմ չի լինի:

– Այո, այս հաղթանակով տարածաշրջանը կթևակոխի երկարատև կայունության և խաղաղության ժամանակաշրջան, քանի որ այլևս, ըստ Ադրբեջանի հետ կնքվող պայմանագրերի, նա իրավունք չի ունենա առանց Հայաստանի թույլտվության ունենալ զինված ուժեր, հարձակողական զինատեսակներ, զորքի թվաքանակը չի կարող անցնել 30 հազարը և այլն: Հայաստանը դառնալու է Ադրբեջան պետության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետություն, քանի որ այդ պետությունը հակված է չհարգել մարդու իրավունքները, ոտնահարում է ազգային փոքրամասնությունների իրավունքները, ինչպես նաև հովանավորում է ահաբեկչական կազմակերպություններին, ըստ էության ինքն արդեն վեր էր ածվել ահաբեկչական պետության և տարածաշրջանը պահում էր անկայունության վիճակում և միշտ վտանգում տարածաշրջանի խաղաղությունը: Նշեմ նաև, որ  Ադրբեջանը պետք է նաև պատերազմական հանցագործության համար Հայաստանին ռազմատուգանք վճարի՝ նախնական մոտավոր գնահատմամբ մոտ 100 միլիարդ դոլարի չափով:

– Պարոն Գաբրիելյան, իսկ ինչո՞վ  են զբաղվելու մեր զինված ուժերը պատերազմի ավարտից հետո:

– Առաջին հերթին, իհարկե, Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության ապահովման և ամրապնդման գործընթացով, ինչպես նաև իրավարար վճռով Հայաստանին անցնող տարածքների անվտանգության և տարածքների փոխանցման փուլում, նաև համալրման և վերակազմավորման խնդիրներով: Համաշխարհային առումով՝ մասնակցելու է աշխարհի տարբեր տարածաշրջաններում խաղաղություն և անվտանգություն ապահովելու գործընթացներին: Մեր բանակի հզորացումը և արդի ժամանակաշրջանում պատերազմ վարելու ունակությունը Հայաստանին վերադարձնում են իր երբեմնի փառքը: Այս փուլը ես համարում եմ հայոց՝ Հայաստանի փառքի վերականգնման երկրորդ փուլ: Առաջինը՝ 1990-ականների սկիզբն էր, երբ վերականգնեցինք Հայաստանի անկախությունը և հաղթեցինք արցախյան առաջին պատերազմում: Երրորդ և վերջին փուլը կլինի մի քանի տարի հետո, երբ Հայաստանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը արևմտյան մասում և կստեղծի տնտեսապես հզոր և արդար պետություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում