Thursday, 25 04 2024
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ

Ակնկալում ենք, որ Ֆրանսիան կանի այդ քայլը, կլինի առաջին երկիրը, որը կճանաչի Արցախի անկախությունը. Ալֆորվիլի փոխքաղաքապետ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Կարո Խաչիկյանը։

– Ֆրանսիական Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը և կոչ է արել Ֆրանսիային իշխանություններին նույնը անել: Ձեր կարծիքով՝ այս գործընթացը որքանո՞վ կարող է տարածվել ամբողջ Ֆրանսիայի վրա, և ի՞նչ աշխատանքի արդյունքում հասաք այս որոշմանը:

– Նախ և առաջ, հնարավոր չէ, որ ֆրանսիական որևէ քաղաք ճանաչի Արցախի անկախությունը, դա մեր մաղթանքն է, որ արտացոլվել է քաղաքային խորհրդի որոշման մեջ, որը կայացվել է միաձայն: Այսինքն` մենք մաղթում ենք, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետությունը: Փորձում ենք մի քանի ուրիշ քաղաքների էլ համոզել, որ նույն քայլն անեն:

– Արցախի ճանաչման գործընթացը Ֆրանսիայի կողմից որքանո՞վ է հնարավոր այս փուլում, այստեղ ի՞նչ աշխատանք ունի անելու հայկական Սփյուռքը:

– Ֆրանսիայի այն քաղաքները, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչներն ընտրված են քաղաքային իշխանությունների մեջ, կփորձենք համոզել իրենց ևս: Ամեն ինչ պատրաստել ենք, որպեսզի մեր գրածը քվեարկվի զանազան քաղաքների տեղական իշխանությունների կողմից: Այն, ինչ արեց մեր Ալֆորվիլ քաղաքը, մինչև ամբողջ աշխարհի ծայրը իմացան, և մենք էլ իմացանք, որ աշխարհի բազմաթիվ քաղաքներ ցանկանում են նույն մոտեցումն ունենալ, նույն աշխատանքն անել: Իհարկե, հեշտ չի, բայց պետք է փորձենք: Մենք կապի մեջ ենք տարբեր քաղաքների քաղաքապետների, տարբեր պատգամավորների հետ, փորձում ենք համոզել, որ Արցախի անկախության ճանաչման կոչին միանան: Ալֆորվիլում երեք փոխքաղաքապետ ենք, և շատերը մեր քաղաքը փոքր Հայաստան են կոչում Ֆրանսիայում, նույնիսկ Եվրոպայում: Պատճառն այն է, որ Ալֆորվիլի 45 հազար բնակչությունից 7-8 հազարը հայեր են: Այնպես որ, մենք այստեղ բավական ուժ ունենք, ընտրությունների ժամանակ հնարավոր չէ, որ առանց հայերի թեկնածուները ձայն ունենան: Հիմա ես ոչ միայն Ալֆորվիլի 3-րդ փոխքաղաքապետի գլխարկն եմ դնում, այլ նաև ՀՅԴ Ալֆորվիլի պատասխանատու գլխարկը: 1965 թվականից սկսած մենք ներկա ենք Ալֆորվիլի քաղաքային խորհրդի մեջ: Հետևաբար` մեր աշխատանքը տարիներ շարունակ արել ու անում ենք: Արդեն մի քանի տարի է, որ դա արդյունք է տալիս: Մեր քաղաքապետը շատ հայասեր է: Նա դրանից առաջ պատգամավոր է եղել, սենատոր:

– Ալֆորվիլի հայ համայնքն այս օրերին միասնակա՞ն է:

– Իհարկե, միասնական է: Եթե միասնական չլինենք այս հարցերում, ամեն ինչ ավարտված կարելի է համարել: Մենք երեք փոխքաղաքապետ ենք, և երեքս նույն կուսակցության անդամ չենք, ունեցել ենք մի քանի խնդիրներ, բայց Արցախի ու Հայաստանի վերաբերյալ հարցերում մեր խոսքը միասնական է:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ֆրանսիայի իշխանությունների դիրքորոշումը Հայաստանի ու Արցախի վերաբերյալ:

– Ֆրանսիայի իշխանությունների մասին կարելի է երկու բան ասել. Նախ՝ մեզ համար բավարար չէ Ֆրանսիայի իշխանությունների մոտեցումը, մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիան կլինի առաջին երկիրը, որը կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Միաժամանակ, Ֆրանսիան միակ երկիրն է, որի նախագահ Մակրոնը այդքան հեռու գնաց իր հայամետությամբ: Նա հստակ հայտարարեց, որ հարձակվող կողմը Ադրբեջանն է, հստակ ասաց, որ Թուրքիան ջիհադիստների, ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան: Մենք գիտենք, որ Ֆրանսիայի իշխանությունները մեզ հետ են, բայց վերջին և ամենակարևոր քայլը, որ սպասում ենք՝ այն է, որ վերջապես ճանաչի Արցախի անկախությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում