Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Կա՛մ ադրբեջանցիներն են զավթում Ղարաբաղը, կա՛մ Հայաստանն է ջախջախիչ հարված հասցնում և վճռական հաղթանակ տանում. Խրամչիխին

«Ակնհայտ է, որ անկախ այն հանգամանքից, թե որքան կտևի հրադադարը, ամեն դեպքում, եթե հայկական կողմը չսկսի ձեռք բերել նորմալ սպառազինություն ռեալ քանակներով, ապա նա ուշ թե շուտ կպարտվի: Իսկ ընդհանրապես, իմ կարծիքով՝ կոնֆլիկտը հանգուցալուծման երեք տարբերակ ունի: Տարբերակներից մեկն այն է, որ տեղի է ունենում վճռական պատերազմ, որում կողմերից մեկը վճռական հաղթանակ է տանում: Այսինքն՝ կա՛մ ադրբեջանցիներն են զավթում Ղարաբաղը, կա՛մ էլ Հայաստանը այնպիսի ջախջախիչ հարված է հասցնում Ադրբեջանին, այնպիսի ծանր պարտության է նրան մատնում, որ նա այլևս ուշքի չի գալիս: Իսկ բոլոր այդ խաղաղ բանակցություններն ընդամենը հետաձգում են հիմնախնդրի վերջնական լուծումը»:

Հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան՝ շուրջ 11 ժամ տևած բանակցություններից հետո, Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարարները համաձայնության են հասել արցախա-ադրբեջանական շփման գոտում 2020 թ․ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ից հետո մարդասիրական (հումանիտար) նպատակներով կրակը դադարեցնելու մասին։

Պաշտոնապես այն հանդիպումն ու դրա ընթացքում տեղի ունեցած քննարկումները, որ տեղի ունեցան հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում՝ ԱԳ նախարարներ Լավրովի, Մնացականյանի և Բայրամովի մասնակցությամբ, կոչվում էին խորհրդակցություններ, և այդ մասին հոկտեմբերի 9-ին նախապես հայտարարել էր ՀՀ արտգործնախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ընդգծելով, որ Մոսկվայի հանդիպման օրակարգում բացառապես հումանիտար հարցերն են։

Իսկ այս խորհրդակցությունների և հայկական ու ադրբեջանական կողմերի հանդիպման նախաձեռնությունը գալիս էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, որը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսային բանակցությունների շարքից հետո կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում մարդասիրական նկատառումներով՝ զոհվածների մարմինների և գերիների փոխանակման համար:

Շաբաթվա ընթացքում Մոսկվան մի քանի օր շարունակ փորձում էր նախաձեռնել նախարարների հանդիպումը և կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ ահա, ինչպես ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունն է հայտնում, հոկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև։ Եվ ի պատասխան ՌԴ նախագահ Վ․ Վ․ Պուտինի ուղերձի և համապատասխան ՌԴ նախագահի, Հայաստսանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի նախագահի պայմանավորվածությունների՝ կողմերը մոսկովյան խորհրդակցությունների արդյունքներով հասել են համաձայնության 4 կետերի շուրջ․

  1. 2020 թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
  2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
  3. Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
  4. Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։

Բայց ընդամենը մի քանի ժամ անց, երբ համաձայնությունը դեռ պաշտոնապես ուժի մեջ չէր մտել, ադրբեջանական կողմը, իր հին գործելաոճին հավատարիմ, սկսեց խախտել հրադադարը։ Արցախի Պաշտպանության բանակը հայտնեց, որ նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ:

Իսկ կեսօրից հետո՝ ժամը 12։05-ին, այսինքն՝ արդեն հումանիտար հրադադարի համաձայնության ուժի մեջ մտնելուց հետո, ինչպես ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էր հայտնել, ադրբեջանական ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։

Օրվա ընթացքում էլ ադրբեջանական կողմը շարունակում էր հարձակողական գործողությունները Հադրութի ուղղությամբ։ Պաշտպանության բանակը հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ «չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են»։

Ավելի ուշ տարբեր աղբյուրներ հաղորդում էին, որ Հադրութ քաղաք մտնելու փորձ էր արել թուրքական հատուկ ջոկատայինների ստորաբաժանումը, որոնց ներթափանցումը նախ կասեցրել էին տեղի ուժերը, այդ թվում՝ քաղաքի բնակիչները՝ Հադրութի քաղաքապետի գլխավորությամբ, այնուհետև օգնության հասած արցախյան հատուկ ջոկատայինները ջախջախիչ հարված էին հասցրել թուրքական դիվերսիոն խմբին՝ թշնամու խուժանին մատնելով փախուստի։

https://www.1in.am/assets/uploads/2019/06/Untitled-1-233.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։

– Պարոն Խրամչիխին, կրակի դադարեցում հումանիտար նպատակներով՝ նշանակում է ժամանակավո՞ր հրադադար:

– Ըստ էության՝ այո՛: Թեև ցանկացած մշտական բան ի վերջո ժամանակավոր է: Այսինքն՝ այդ հրադադարը ամեն դեպքում ժամանակավոր է, քանի որ կարելի է նույնիսկ մի քանի տարով սառեցնել հակամարտությունը, բայց խնդիրը, միևնույն է, լուծված չէ: Ուստի դա ամեն դեպքում ժամանակավոր է՝ գուցե մի քանի ժամով, գուցե մի քանի օրով կամ գուցե մի քանի տարով: Ինչպես ասում են՝ նայած, թե ինչպես կստացվի:

– Եվ ամենակարևորն այստեղ այն է, որ ըստ Արցախի Պաշտպանության բանակի հաղորդագրությունների՝ ադրբեջանական կողմը խախտել է ե՛ւ մինչև կեսօրը, ե՛ւ 12:00-ից հետո, երբ ուժի մեջ մտավ հումանիտար հրադադարի ռեժիմը: Այդ թվում՝ օրվա ընթացքում դիվերսիոն փորձեր են արել գրավելու Հադրութ քաղաքը, և այլն: Այսինքն՝ Ադրբեջանն արդեն Ռուսաստանի միջնորդությո՞ւնն էլ չի հարգում, Ռուսաստանի դիվանագիտական ջանքերն է՞լ է արհամարհում:

– Դժվար է ասել: Սովորաբար, երբ, այսպես ասած, դրսից պարտադրվում է կրակի դադարեցում այն ժամանակ, երբ կողմերից ոչ մեկը իր ռազմական խնդիրները դեռ չի լուծել, ապա նման դեպքերում երբեք կրակը անմիջապես չի դադարում: Ուստի պետք է գոնե մի քանի օր սպասել, տեսնել՝ ինչ կլինի:

– Այսինքն՝ Դուք դա չե՞ք համարում անարգանք առաջին հերթին Ռուսաստանի նկատմամբ: Չէ՞ որ մարդիկ՝ դիվանագետները, այդ թվում՝ ՌԴ արտգործնախարարը, ժամեր շարունակ աշխատել, բանակցել են, համաձայնության են հասել, բայց Ադրբեջանն անմիջապես խախտում է հրադադարը և դրանով ինչ-որ բան է հավանաբար ուզում ցույց տալ: Գուցե դրա պատճառն այն է, որ «հումանիտար հրադադարը», որի մասին նշվում է երեք նախարարների հայտարարության տեքստում, այդքան հստակ մի բան չէ՞, թե՞ նրանք արդեն թքած ունեն ամեն ինչի վրա: Կամ գուցե այս պարագայում արդեն Էրդողանի գործոնն է ազդել, այլ խոսքերով՝ Էրդողանն է հրահրում ադրբեջանցիներին, ուզում է սրանով ինչ-որ հաղորդագրություններ, «մեսիջներ» ուղարկել Մոսկվային: Չէ՞ նա ամեն կերպ ուզում է խցկվել բանակցային պրոցեսի մեջ ու մասնակից դառնալ Արցախի հարցի հետ կապված բանակցություններին, քննարկումներին:

– Նախ, ինչպես արդեն ասացի՝ ռազմական գործողություններն անմիջապես դադարեցնելը շատ դժվար է, հատկապես երբ լուծված չեն հարցերը: Երկրորդը, միգուցե Ադրբեջանն ուզում է բարելավել իր դիրքերը նախքան կրակի դադարեցումը: Նման բան եղավ նաև Ուկրաինայում՝ 2015 թ. փետրվարին, երբ Դոնեցկի կողմը կրակի դադարեցման համաձայնությունից հետո ավարտին էր հասցնում ուկրաինական խմբավորման ջախջախումը շատ նպատակաուղղված՝ որպեսզի բարելավի իր դիրքերը ռազմաճակատում: Եվ հետո Էրդողանի գործոնն էլ, իհարկե, կա: Այդ գործոնն այս պարագայում շատ նշանակալի է և էական:

– Գլխավոր հարցերից մեկն այս պահին այն է, թե սեպտեմբերի 27-ին սկսված այս նոր պատերազմը կշարունակվի՞, այն կվերաճի պերմանենտ պատերազմի՞, թե՞, ասենք, մեկ շաբաթվա, մեկ ամսվա ընթացքում կրակն աստիճանաբար կմարի, և մենք կվերադառնանք այն վիճակին, որ ունեինք մինչև հուլիսյան և սեպտեմբերյան ռազմական գործողությունները: Առհասարակ այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչ տրամաբանությամբ կշարունակվի կոնֆլիկտը այսուհետ:

Իմ կարծիքով՝ կոնֆլիկտը հանգուցալուծման երեք տարբերակ ունի: Առաջինը՝ Հայաստանում այնպիսի մի կատաստրոֆիկ բան է տեղի ունենում, որ Հայաստանը կամավոր է հանձնում Ղարաբաղը: Երկրորդը՝ Ադրբեջանում է այնպիսի մի կատաստրոֆիկ բան լինում, որ նա կամավոր հրաժարվում է Ղարաբաղից: Եվ երրորդը՝ տեղի է ունենում վճռական պատերազմ, որում կողմերից մեկը վճռական հաղթանակ է տանում: Այսինքն՝ կա՛մ ադրբեջանցիներն են զավթում Ղարաբաղը, կա՛մ էլ Հայաստանը այնպիսի ջախջախիչ հարված է հասցնում Ադրբեջանին, այնպիսի ծանր պարտության է նրան մատնում, որ նա այլևս ուշքի չի գալիս: Իսկ բոլոր այդ խաղաղ բանակցություններն ընդամենը հետաձգում են հիմնախնդրի վերջնական լուծումը:

– Իսկ Ռուսաստանը ո՞ր դեպքում կմիջամտի զինված հակամարտությանը՝ հաշվի առնելով այն հայտնի ու ապացուցված փաստը, որ հակամարտությանը ներգրավվել են արդեն նաև այլ կողմեր, մասնավորապես՝ թուրքական զինուժը և վարձկան-ահաբեկիչները: Դա չի՞ անհանգստացնում Ռուսաստանին:

– Պարզ է, որ Ռուսաստանը ծայրաստիճան դժգոհ է հենց այդ գործողություններից, այսինքն՝ եթե հակամարտությանն այդքան ակտիվորեն չմիջամտեր Թուրքիան, առավել ևս՝ չբերեր զինյալներ Սիրիայից, ապա այդ դեպքում Ռուսաստանը շատ ավելի անտարբեր կլիներ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, բայց այդ դեպքում, իմիջիայլոց, Ադրբեջանը հաստատ ոչ մի հաջողություն էլ չէր ունենա ռազմի դաշտում: Դրա համար էլ Ռուսաստանն ուզում է պահպանել իր մենաշնորհային դիրքերը հակամարտության կարգավորման գործընթացում:

– Բայց եթե Ռուսաստանը թույլ է տալիս Թուրքիային այսչափ լկտիաբար գործել այն տարածաշրջանում, որը համարվում է Ռուսաստանի գերազդեցության գոտին, այդ դեպքում ինչպե՞ս նա կարող է պահպանել իր մենաշնորհային դիրքերը ղարաբաղյան գործընթացում: Գուցե Ռուսաստանն իսկապես թուլացե՞լ է, և Էրդողանը դա զգացե՞լ է իր գիշատչի հոտառությամբ:

– Եթե հիմա կայուն զինադադար հաստատվի քիչ թե շատ երկարատև ժամկետով, ապա դա, անշուշտ, կլինի Ռուսաստանի նվաճումն ու հաջողությունը: Բայց եթե ռազմական գործողությունները վերսկսվեն՝ այդ դեպքում դժվար է ասել, թե ի՞նչ կլինի հետո և ի՞նչ ջանքեր կգործադրի Ռուսաստանը: Բայց ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ անկախ այն հանգամանքից, թե որքան կտևի հրադադարը, ամեն դեպքում, եթե հայկական կողմը չսկսի ձեռք բերել նորմալ սպառազինություն ռեալ քանակներով, ապա նա ուշ թե շուտ կպարտվի:

– Եվ վերջին հարցը. այսօր թե՛ ողջ տարածաշրջանում, թե՛ ընդհանրապես աշխարհում այնքան անկայուն ու խելահեղ իրավիճակ է, որ ոչ ոք չգիտի, թե այն ամենից հետո, ինչ տեսանք այս տարվա ընթացքում, ի՞նչ կլինի վաղը, ի՞նչ նոր դժբախտություն է սպասվում մարդկությանը, այդ թվում՝ մեր երկրներին և մեր տարածաշրջանին: Այնպես որ, այս իրավիճակում այնպիսի զարգացումները, որ մեկ տարի առաջ կարող էին խելահեղություն թվալ, այսօր միանգամայն իրական են թվում: Այս իմաստով՝ որքանո՞վ է իրական Թուրքիայի կողմից ուղղակի ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ հայ-թուրքական սահմանից:

– Դե, գիտեք, Պուտինը բավական պարզ ու հստակ հայտարարեց, որ եթե ագրեսիա իրականացվի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ապա գոյություն ունի ՀԱՊԿ: Ռուսաստանն, ըստ էության, շատ բարդ խաղ է խաղում Թուրքիայի հետ միանգամից մի քանի ուղղություններով, ռազմական գործողությունների մի քանի թատերաբեմերում, և հատկապես հենց այդ պատճառով ուզում դադարեցնել պատերազմը Ղարաբաղի շուրջ, որպեսզի Թուրքիայի հետ այդ, այսպես կոչված, «բարեկամությունը» շատ արագ չվերածվի պատերազմի, և ինքը ստիպված չլինի պատերազմել Թուրքիայի հետ ուղղակիորեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում