Tuesday, 09 06 2026
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին

ԱՄՆ դեֆոլտը, ֆինանսական շուկաներն ու դրամը

Ամերիկյան հնարավոր դեֆոլտը ներկայում ֆինանսական, տնտեսական (և ոչ միայն) շրջանակների ամենաբուռն քննարկումների թեման է: ԱՄՆ կոնգրեսականները մինչև այս կիրակի օրը, երբ բացվելու է Ասիական նստաշրջանը, հավանաբար որևէ որոշում կկայացնեն: Այս հարցի լուծման ձգձումը իր մեջ պարունակում է քաղաքական բաղադրիչներ՝ հանրապետականները Բ.Օբամայի վրա փորձում են ճնշումներ գործել, բայց ի վերջո մինչև օգոստոսի 2-ը Կոնգրեսում որոշում կկայացվի և կներկայացվի բյուջեի ծախսերի ու դեֆիցիտի կրճատման ծրագիր և կորոշվի պարտքի վերին շեմի բարձրացման խնդիրը: Ամեն դեպքում, մասնագետները գտնում են, որ հարցը կլուծվի շատ ավելի լավատեսորեն և թույլ չեն տա, որ խնդիրը բարդանա:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը նշեց, որ ԱՄՆ-ում դեֆոլտ չի կարող լինել, իսկ որոշակի պետական պարտատոմսերի նկատմամբ, եթե կոնգրեսականները չկարողանան համաձայնության գալ, հնարավոր է տեխնիկական դեֆոլտ հայտարարվի, ինչին կարձագանքեն վարկանշային ընկերությունները, իսկ ԱՄՆ վարկային վարկանշի իջեցումը որոշակի ցնցումներ կբերի:

Վերջին շրջանում հայկական ֆինանսական շուկայում թե՛ մեր ազգային արժույթի, թե՛ եվրոյի նկատմամբ պահանաջակը մեծացել է, որովհետև, ըստ Մ.Վերդյանի, քաղաքացիները հիմնականում հրաժարվում են դոլարից, հաշվի առնելով ռիսկերը, որոնք սպասվում են օգոստոսի 2-ին. «Սակայն դրա համար հիմքեր չկան, և ԱՄՆ դեֆոլտ չի հայտարարի:
Խնդիրը կլուծվի, մեր շուկան ևս կոնսոլիդացիայի մեջ կմտնի, և ԱՄՆ դոլարն իր դիրքերը կրկին կբարելավի դրամի նկատմամբ»:

Մ.Վերդյանը չբացառեց, որ այս շրջանում դրամի արժևորման մեջ դեր ունեն նաև տրանսֆերտներն ու սեզոնայնությունը, քանի որ հուլիսին տրանսֆերտային փոխանցումները հասնում են առավելագույն ծավալին, սակայն շեշտեց, որ իրարանցումը մեծամասամբ պայմանավորված է ամերիկյան դեֆոլտի սպասումներով:

Մեր դիտարկմանը, թե անկախ նրանից՝ ԱՄՆ դեֆոլտ կհայտարարի, թե ոչ, գնաճային մեծ սպասումներ կան, վերլուծաբանը պատասխանեց, որ շուկայում տրամադրությունները բավականին լավատեսական են, զարգացող տնտեսությունները՝ Չինաստանը, Հնդկաստանը և այլն, զարգացման նոր, ավելի մեծ թափ կառնեն և կավելացնեն հումքային ապրանքների նկատմամբ պահանջարկը և շուկայում հումքի գները հակված կլինեն դեպի աճ: Մ.Վերդյանը նշեց, որ այդ առումով մեծ նշանակություն կունենան իրադարձությունները ֆինանսական շուկայում. «Չի կարելի մոռանալ եվրոգոտու պարտքային խնդիրները: Մուդիսը Իսպանիայի վարկանիշը տեղադրել է ցուցակի մեջ, որպեսզի վերանայվի իջեցման ուղղությամբ: Եթե պարտքային խնդիրները, տարածվեն ավելի մեծ տնտեսությունների վրա, ապա կարող են խոչընդոտել ապրանքային շուկաներում գների սպասվելիք բուռն աճին: Եթե խնդիրները կարգավորվեն, ապրանքային շուկաներում գները առանց մեծ տատանումների կբարձրանան մինչև տարեվերջ»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ բյուջեի շուրջ բանակցությունները կրկին տապալվել են. ԱՄՆ նախագահի վարչակազմը և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կրկին չեն կարողացել համաձայնության գալ ԱՄՆ պետական պարտքի վերին շեմի հարցով: Դեֆոլտին մնաց 3 օր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում