Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Հիմա ժամանակն է արագացնել միջազգային ասպարեզներում Արցախի ճանաչման գործընթացը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

 Պարոն Փափազյան, Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը հայտնել է, որ քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին: Այս հանգամանքը ի՞նչ դեր կարող է խաղալ Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչման գործընթացում։

-Գիտեք, պատերազմն այն մակարդակի հասավ, միջազգային ընտանիքի ոչ թե լռությունը, այլ անկարողությունը խաղաղություն հաստատել, որ հիմա ժամանակն է, որ մի շարք քաղաքներ, շրջաններ և գյուղեր ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը։ Մենք այս հանգրվանին ենք հասել։ 1991-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեով որոշել է, որ անկախ պիտի լինի, այսօր՝ 2020-ին, երբ տեսնում ենք, թե ինչ ձևով են ընթանում բանակցությունները և ինչպիսին են թուրք-ադրբեջանական պատերազմական նպատակները, հիմա ժամանակն է արագացնել միջազգային ասպարեզներում Արցախի ճանաչման գործընթացը։ Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը։ Այս քաղաքը նշանակություն ունի հայկական աշխարհի համար։ Մենք եկող երեքշաբթի Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց ցույց ենք կազմակերպելու և կոչ ենք անելու պատգամավորներին միանալ մեզ և պահանջել, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը։

-Որքանո՞վ է իրատեսական, որ այս փուլում Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը՝ հաշվի առնելով այն անվերապահ աջակցությունը, որ ցուցաբերում է Ֆրանսիան ու ֆրանսիացի ժողովուրդը հայ ժողովրդին։

-Ֆրանսիան պետք է օրինակելի լինի, Ֆրանսիան ունի այդ պարտականությունը որպես Հայաստանի ու հայերի բարեկամ երկիր, որպես հայ ժողովրդի հետ պատմական կապեր ունեցող երկիր։ Ֆրանսիան միշտ պետք է լինի առաջինը, նա պետք է լինի առաջին երկիրը, որ ճանաչում է Արցախի անկախությունը։ Մենք արդեն մեր պայքարը կտանենք այս ուղղությամբ և հույս ունենք, որ դա կիրականանա։

-Ի՞նչ ակնկալիքներ կան երեկվա հանդիպումից, որի արդյունքում հումանիտար հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերվեց։

-Հումանիտար հրադադարը, ըստ էության, չկայացավ։ Մենք տեսանք, որ մի քանի րոպե հետո արդեն Ադրբեջանը հրթիռակոծեց Հայաստանի հարավային հատվածը։ Ակնհայտ է, որ իրենք իրենց խոսքի տերը չեն, իրենք Թուրքիայի օժանդակությամբ ուզում են շարունակել պատերազմը և աչք ունեն ոչ միայն Արցախի վրա, այլև Հայաստանի հարավի վրա, որպեսզի իրենց պանթուրքական երազն իրականանա։ Սա շատ հստակ է, և դրա հիման վրա պետք է արագացնել նաև Արցախի անկախության ճանաչումը, որովհետև դա միակ ձևն է, որ միջազգային ընտանիքը փրկի Հայաստանն ու հայ ժողովրդին։

-Այդ առումով Ֆրանսիայի իշխանությունների հետ ի՞նչ աշխատանք եք իրականացնում և որքան է շանսը, որ Ֆրանսիան կճանաչի Արցախի անկախությունը։

-Աշխատում ենք, որ իրականանա, մեր բոլոր ուժերը դնում ենք այդ պայքարի մեջ, որպեսզի Ֆրանսիան այդ քաջությունն ունենա ու ճանաչի Արցախը։ Հիմա դրա ժամանակն է։

-Կարո՞ղ է Ալֆորվիլի քաղաքային խորհրդի որոշումը նախադեպ դառնալ, որ նամանատիպ որոշումներ կայացնեն նաև այլ քաղաքներ, և ի վերջո ամբողջ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը։

-Այո՛, կարող են այլ քաղաքներ, շրջաններ միանալ Ալֆորվիլին և այս գործընթացը համոզի Ֆրանսիայի կառավարությանը, որ ժամանակն է, որ հասնենք Արցախի ճանաչման հանգրվանին։

-Իսկ խնդիր չի՞ առաջանա, որ Հայաստանը դեռ չի ճանաչել Արցախի անկախությունը, բայց մենք պահանջում ենք դա անել Ֆրանսիայից։ 

-Անշուշտ, այսօր Հայաստանը դժվարություն չունի ճանաչելու Արցախի անկախությունը, եթե իհարկե, դա օգտակար կլինի, որ այդ քայլից հետո ճանաչման գործընթաց կսկսվի։ Բայց Հայաստանը կարող է նաև օգնել, որ այլ երկրները ճանաչել Արցախի անկախությունը, որը արժեք կունենա։ Նրանց համար կասկած չպետք է լինի, որ դե ֆակտո Հայաստանը ճանաչել է Արցախի անկախությունը , արդեն ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Արցախը Հայաստան է։ Հետևաբար, կարևորն այն է, որ վստահել, որ եթե անհրաժեշտ է օր առաջ Հայաստանի իշխանությունները կճանաչեն Արցախի անկախությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում