2011 թ. 2-րդ եռամսյակում Հայաստանում շահագործման է հանձնվել 151 բնակելի շենք՝ 62,663 քմ ընդհանուր տարածքով, ինչն ըստ քանակի՝ 55.7%-ով և ըստ տարածքի՝ 32.8%-ով ավելի է 2010 թ. համապատասխան ժամանակաշրջանի համեմատ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ պետական բյուջեի միջոցներով կառուցվել է 10 բնակելի շենք, կազմակերպությունների միջոցներով՝ 6, բնակչության միջոցներով՝ 135 շենք, սակայն ըստ քառակուսի մետրերի՝ ամենից շատ (46%) կառուցվել է կազմակերպությունների միջոցներով:
Բնակարանաշինության 68.0%-ն իրականացվել է Երևանում, 12.0%-ը՝ Արարատում, 8.4%-ը՝ Արագածոտնում: