Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հայ-իսրայելական վատթարացում՝ արցախյան պատերազմի ֆոնին․մեկ զանգը Վաշինգտոնից կարող է կանխել իսրայելական զենքի մատակարարումները Ադրեջանին

«Ակտիվ պատերազմական գործողությունների ընթացքում հակամարտ կողմերից որևէ մեկին սպառազինության տրամադրումը արգելվում է միջազգային հումանիտար և միջազգային քրեական իրավունքի նորմերով։ Իսկ քաղաքական առումով նման գործողությունը հավասարազոր է թշնամական քայլի Իսրայելի կողմից, որը զուգահեռաբար կարելի է դիտարկել նաև որպես աջակցություն թուրք-ադրբեջանական ահաբեկչական և ցեղասպանական ագրեսիային»։

Նոր-նոր էին սկսել ակտիվանալ Հայաստանի և Իսրայելի միջպետական հարաբերությունները վերջին շրջանում, և վերջապես ընդամենը երեք շաբաթ առաջ՝ սեպտեմբերի կեսերին, Իսրայելում՝ Թել Ավիվ քաղաքում, պաշտոնապես բացվեց Հայաստանի Հանրապետության դեսպանատունը (դեսպան՝ Արմեն Սմբատյան), բայց ղարաբաղյան հակամարտության նոր բռնկման, ավելի ճիշտ՝ Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական ագրեսիայի պատճառով հայ-իսրայելական հարաբերություններում կրկին լարվածություն առաջացավ ու կրկին պատճառը Իսրայելի և Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմավարական խորը հարաբերություններն են, իսկ ավելի կոնկրետ՝ Իսրայելի կողմից Ադրբեջանին հսկայական քանակությամբ զենք-զինամթերքի շարունակական մատակարարումն է։

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը դեռևս հուլիս ամսվա վերջին՝ հուլիսյան հայ-ադրբեջանական բախումներից հետո, իսրայելական Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանին զենք վաճառելը մահացու է, քանի որ ադրբեջանական կողմն այդ զենքը կիրառում է Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության դեմ, և կոչ էր արել Իսրայելին վե՛րջ տալ «Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին»:

Իսկ այս վերջին դեպքերից հետո, երբ հայտնի դարձավ, որ Իսրայելը պատերազմի ընթացքում էլ շարունակում է սպառազինել Ադրբեջանին, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հոկտեմբերի 1-ին հայտարարեց, որ «Իսրայելի այս դիրքորոշումը, գործելաոճը մեզ համար անընդունելի է», ու միաժամանակ նաև տեղեկացրեց, որ ելնելով այս իրավիճակից՝ Հայաստանի արտգործնախարարությունը որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին։

Իսկ հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռյուվեն Ռիվլինի՝ վերջինիս հորդորելով օգտագործել ազդեցությունը իր երկրի կառավարության վրա՝ անհապաղ դադարեցնելու զենքի մատակարարումներն Ադրբեջանին:

https://www.1in.am/assets/uploads/2020/01/00-57.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արևելագետ Արմեն Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, այսինքն՝ մենք դեսպանությունը Իսրայելում բացեցինք, այդ խողովակը հաստատեցինք՝ թեկուզ գոնե սրա համար, որ դիվանագիտական ազդեցության միջոց ունենանք և անհրաժեշտության դեպքում մեր դեսպանին հե՞տ կանչենք։ Ինչո՞ւ նման որոշում կայացվեց։ Դա զուտ ֆորմալ, ձևական քա՞յլ էր։

– Հայաստանի Հանրապետության կողմից դեսպանի հետկանչը իրաչափ քայլ էր՝ ի պատասխան Իսրայելի կողմից իրականացվող ոչ բարեկամական, նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին դեմ գործողությունների։ Նախ և առաջ՝ ակտիվ պատերազմական գործողությունների ընթացքում հակամարտ կողմերից որևէ մեկին սպառազինության տրամադրումը արգելվում է միջազգային հումանիտար և միջազգային քրեական իրավունքի նորմերով։

Երկրորդը․ քաղաքական առումով նման գործողությունը հավասարազոր է թշնամական քայլի Իսրայելի կողմից, որը զուգահեռաբար կարելի է դիտարկել նաև որպես աջակցություն թուրք-ադրբեջանական ահաբեկչական և ցեղասպանական ագրեսիային, որն այսօր իրականացվում է Արցախի ինքնորոշված ժողովրդի կամ ավելի լայն առումով՝ հայ ժողովրդի դեմ։

– Նկատի ունեք՝ ռազմական ակտիվ գործողությունների ժամանա՞կ է սպառազինության տրամադրումը հակասում միջազգային նորմերին։

– Այո՛։ Տեսեք, մատակարարումները եղել են ինչպես պատերազմական գործողություններին նախորդած մի քանի օրերի ընթացքում, այնպես էլ բուն ռազմագործողությունների ընթացքում, և առկա են հստակ փաստեր որոնց մասին բարձրաձայնել են նաև իսրայելական լրատվամիջոցները։ Եվ ադրբեջանական ավիաուղիներին պատկանող մի քանի չվերթերի միջոցով Իսրայելից Ադրբեջան է տեղափոխվել տարաբնույթ սպառազինություն։ Բացի դեսպանի հետ կանչից, կարծում եմ, պատերազմական գործողությունների ավարտից հետո Հայաստանը ունի բոլոր հնարավորությունները Իսրայելի այդ ոչ բարեկամական և հակաիրավական քայլերի մասին բարձրաձայնելու նաև տարաբնույթ միջազգային հարթակներում, որը ևս կարող է հետագայում զսպիչ միջոց դառնալ իսրայելական կողմից նման գործողությունները բացառելու առումով։

– Թե՛ Ձեր մեկնաբանությունը և թե՛ պաշտոնական Երևանի տեսակետը միանգամայն հասկանալի են։ Հիշենք նաև, որ ս․թ․ հուլիսի վերջին իսրայելական պարբերականին տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարարը բավական կոշտ էր խոսել և ասել էր, որ «Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին»։ Դա այն բնական պահանջն է, այն գիծն է, որը պիտի հետապնդի Երևանը՝ Հայաստանին և Արցախի բնակչությանը ուղղակիորեն սպառնացող վտանգներից մեկը չեզոքացնելու համար։ Բայց իսրայելցի մեկնաբաններն էլ ասում են, թե «գիտե՞ք ինչ կա, Իսրայելը պայմանագիր ունի Ադրբեջանի հետ և կատարում է իր պարտականությունները»։ Օրինակ, Ալեքսանդր Լապշինին կարող եմ մեջ բերել, որը, ինչպես գիտեք, շատ լավ է տրամադրված Հայաստանի և հայերի հանդեպ, ու նաև հայտնի է, թե ինչպես նրա հետ վարվեց Ադրբեջանը։ Նա ասում է, որ իսրայելա-ադրբեջանական բարեկամության ու դաշինքի մասին խոսակցությունները պարզապես հեքիաթներ են, որոնք Ադրբեջանի իշխանությունները պատմում են իրենց ժողովրդին։ Բայց իրականում Իսրայելին և Ադրբեջանին ընդամենը երեք գործոն է իրար հետ կապում՝ 1) Ադրբեջանի տարածքը՝ որպես պլացդարմ Իրանի դեմ, 2) իսրայելական զենք և 3) ադրբեջանական նավթ: Եվ, ի դեպ, մերձավորարևելյան վերջին զարգացումներից հետո, երբ Իսրայելը պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Պարսից ծոցի տարածաշրջանի մի քանի արաբական երկրների հետ և փաստացի հարաբերություններ ու համագործակցություն ունի Սաուդյան Արաբիայի հետ, Լապշինն ասում է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող այս վերադասավորումները մեծապես կարժեզրկեն Ադրբեջանի կարևորությունը հրեական պետության համար՝ որպես Իրանի դեմ միակ հենակետի կամ ռազմակայանի: Եվ բացի այդ, Իսրայելի համար ավելի հեշտ է ու ավելի էժան սաուդական նավթը, քան թե Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արդյունահանվող ադրբեջանական նավթը:

– Այո՛, տրամաբանական է։

– Սա էլ մի առանձին քննարկման թեմա է։ Բայց ամեն դեպքում նա ասում է, որ սա կոպիտ ասած՝ բիզնես է, և Իսրայելի վարչապետ Նեթանյահուն չի կարող բացատրել իր ընտրողներին, իր ժողովրդին, թե ինչո՞ւ Ադրբեջանին վաճառվող զենքից ստացվող 1 մլրդ դոլար եկամուտը այլևս չի մուտքագրվում երկրի բյուջե։

– Ես կարող եմ տալ դրա պատասխանը։ Անշուշտ, բարոյականությունը քաղաքական կատեգորիա չէ, և բնական է, որ Հայաստանի Հանրապետության արձագանքն արդեն քաղաքական հարթությունում է, և բնական է, որ ներկայում զենքի առևտուրը մեծապես դիտարկում են նաև որպես տնտեսական գործունեության, կամ երկրների, պետությունների միջև տնտեսական համագործակցության մի մաս։ Բացի ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունից՝ նաև տնտեսական համագործակցության մաս։ Դա բնական է, և բնականաբար, նաև ՀՀ-ն չունի անհրաժեշտ լծակներ՝ կանխելու այդ համագործակցությունը։ Այստեղ խոսքը ռազմական գործողությունների ընթացքում իրականացվող մատակարարումների մասին է, այն էլ՝ արցախյան վերջին պատերազմական գործողությունների պարագայում, երբ առանցքային ազդեցություն ունեն դրանց ընթացքի վրա իսրայելական որոշ զինատեսակներ։ Խոսքն, իհարկե, հարվածային ԱԹՍ-ների (անօդաչու թռչող սարքեր) և «Lora» հրթիռային համակարգերի մասին է, որոնք հիմնականում և մեծամասամբ օգտագործվում են թշնամու կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության դեմ։ Սա՝ առաջինը։

Երկրորդը․ միանշանակորեն նման աջակցությունը Իսրայելի կողմից Ադրբեջանին կարելի է դիտարկել որպես դաշնակցային հարաբերությունների դրսևորում, որովհետև նման աջակցությունը ռազմատեխնիկական առումով այսօր՝ այս ակտիվ ռազմագործողությունների ընթացքում, Ադրբեջանին ցուցաբերում է նաև Թուրքիան։ Եվ այս երկու երկրների գործողությունները բուն պատերազմական գործողությունների ընթացքում պետք է դիտարկել մեկ հարթությունում։ Եվ այդ մասին միայն հայ փորձագետներս և ՀՀ պաշտոնյաները չէ, որ հայտարարում են։ Անգամ իսրայելական հասարակության ներկայացուցիչները, իսրայելական ԶԿՄ-ները ահազանգում են, որ նման քայլերով փաստացի Իսրայելը աջակցում է Թուրքիայի ահաբեկչական գործողություններին։ Եվ, անշուշտ, Իսրայելի նման վարքագծում ես նկատում եմ չերևացող, բայց շատ հեռահար մի նպատակ՝ ավելացնելու Ադրբեջանի կախվածությունը Իսրայել Պետությունից և զուգահեռաբար նաև ուժեղացնելու Իսրայելի ազդեցությունը Ադրբեջանի Հանրապետության տարածքում, հատկապես՝ Իսրայելի հակաիրանական հակամարտության ռազմավարության հարթությունում։ Այսինքն՝ միանշանակ է, որ նման օրհասական պահի Ադրբեջանին ցուցաբերած հակաիրավական աջակցությունը Իսրայելի իշխանությունները վաճառելու են բավականաչափ թանկ գնով, որը ուղղված է լինելու հատկապես Ադրբեջանի տարածքը ավելի լայն հակաիրանական պլացդարմ դարձնելու իսրայելական հեռանկարային և արդեն տևական ծրագրերին։

– Իսկ վերոնշյալ իրադարձությունները՝ մերձավորարևելյան այս վերջին նշանավոր զարգացումները, վերադասավորումները, որոնք, իհարկե, առայժմ չգիտենք՝ մինչև ուր կհասնեն․․․ Ամեն դեպքում Թրամփն ասում է, որ իսրայելա-արաբական դիվանագիտական հաշտության պայմանագրերը կնշանավորեն «նոր Միջին Արևելքի լուսաբացը»։ Այս ամենի ֆոնին Իսրայելի տարածաշրջանային քաղաքականությունը, այդ թվում՝ Կովկասում, հնացած չի՞ թվում։ Թվում է, թե իսրայելցիների ռազմավարությունը պիտի արդեն փոխվի։

– Տեսեք, ներկայում մենք ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում որոշակի գործընթացների մեկնարկային փուլին, այսինքն՝ դեռևս դժվար կանխատեսելի է, թե ինչպիսի հեռանկար կունենան հետագա զարգացումները։ Այսինքն՝ դեռևս Իսրայելի, նաև արաբական մի շարք երկրների կողմից պետք է ձևավորվեն ենթակառուցվածքներ, համագործակցության ձևաչափեր, նաև ընդհանուր մարտահրավերներին միասնաբար դիմակայելու նպատակով։ Մինչդեռ ներկայում եղած հնարավորությունը իսրայելական կողմը չի կարող կորցնել, որովհետև դեռևս կա անկանխատեսելիության մեծ գործոն՝ պայմանավորված մերձավորարևելյան հետագա գործընթացներով, որի ամենակարևոր բաղադրիչներից է Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրությունը և Դոնալդ Թրամփի վարչակազմի հետագա պաշտոնավարման հանգամանքը։ Այլ խոսքերով՝ միանշանակ չէ, որ եթե Միացյալ Նահանգներում իշխանափոխություն լինի՝ Վաշինգտոնը կշարունակի նույն ուղեգիծը։

– Այսինքն՝ եթե Թրամփը չընտրվի՝ Իսրայելի և կոնկրետ Նեթանյահուի համար այդքան էլ լավ չի լինի։

– Իհարկե, իհարկե։ Պետք է արձանագրել, որ այս արաբ-իսրայելական մերձեցման այս գործընթացների հիմնական ճարտարապետը Դոնալդ Թրամփի մերձակայքում եղած հրեաներն են և մասնավորապես՝ նրա փեսան և միաժամանակ նաև նախագահի ավագ խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Ջարեդ Քուշները (Jared Kushner), որի անձնական կապերի և ջանքերի արդյունքում հիմնականում արձանագրվեցին այս հաջողությունները։ Եվ շատ մեծ կասկածի տակ է այն հեռանկարը, որ ԱՄՆ հետագա կամ հաջորդ վարչակազմը, որը կարող է լինել նաև դեմոկրատական, ոչ միայն կհրաժարվի Վաշինգտոնի մերձավորարևելյան ներկա կուրսից, այլև հնարավոր է՝ չեղարկի նախորդ նախագահի կողմից ընդունված այնպիսի որոշումներ, որոնցից մեկը, օրինակ, Միացյալ Նահանգների կողմից միասնական Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումն է։

Ես կարծում եմ, որ այս պահին իսրայելական մատակարարումները կասեցնելու, դադարեցնելու մեկ իրական և առավել արագ կազմակերպվող հնարավորություն կա։ Դա Միացյալ Նահանգների նախագահի մերձավոր շրջապատից միջամտությունն է տվյալ հարցին՝ դիցուք, խորհրդականների, այդ թվում՝ նախագահ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների կողմից։

Որևէ միջամտություն, որևէ հեռախոսազանգ միանշանակորեն կարող է կանխել Իսրայել Պետության ռազմական մատակարարումները Ադրբեջանին, որոնք այսօր բավականաչափ լուրջ ազդեցություն ունեն արցախյան ճակատում ընթացող պատերազմական գործողությունների վրա։ Հետևաբար, հատկապես Միացյալ Նահանգների հայկական լոբբիստական խմբերը, հայկական կազմակերպությունները պետք է օգտագործեն բոլոր հնարավորությունները, անգամ մեր հայրենակցուհի Քիմ Քարդաշյանի հնարավորությունը, եթե, իհարկե, կա հնարավորություն այդ գործոնը օգտգործելու, որպեսզի հասնենք նրան, որ Միացյալ Նահանգների մերձավոր շրջապատից արագ միջամտություն լինի խնդրին։ Այս խնդրի շատ արագ լուծումը՝ իսրայելական զենքի մատակարարումների արագ կանխումը այս պահին հնարավոր է բացառապես Միացյալ Նահանգների առարկայական միջամտության միջոցով։

– Նկատի ունեք գործող նախագահ Թրամփի վարչակազմի՞ն։

– Այո՛, գործող նախագահ Թրամփի վարչակազմից որևէ միջամտություն՝ Իսրայելի կողմից մատակարարումները դադարեցնելու համար։ Այսօր դա շատ հնարավոր տարբերակ է՝ հաշվի առնելով այն, որ Միացյալ Նահանգները գտնվում է նախագահական ընտրությունների նախաշեմին, և Թրամփն էլ ունի վերընտրվելու լուրջ խնդիր, և հայկական լոբբիստական խմբերի կամ անհատների կողմից նման նախաձեռնությունը՝ իհարկե, փոխադարձ աջակցության պայմանով, կարող է առարկայորեն ազդել ԱՄՆ-ի կողմից միջամտության այդ մատակարարումների կասեցման վրա։ Եվ կարելի է անգամ չբարձրաձայնել այդ միջամտության մասին։ Ուղղակի այսօր Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար անվտանգային լուրջ խնդիր է կանխել իսրայելական զենքի հետագա մատակարարումները, որովհետև իրականում դեռևս հստակ էլ չէ, թե պատերազմը որքան կտևի, և այս ռազմական մատակարարումները շարունակում են ընդլայնել հակառակորդի հնարավորությունները և նաև նպաստում են նրան, որ նա շարունակի իր ագրեսիվ գործողությունները։

– Պարոն Պետրոսյան, կարծում եք՝ հնարավոր է դրան հասնել՝ նույնիսկ հաշվի առնելով այն տպավորությունը, եթե չասենք՝ փաստը, որ, ներեցեք, ավելի շատ Թրամփն է, կարծես, Իսրայելի ազդեցության տակ գտնվում, քան Իսրայելը՝ Ամերիկայի ազդեցության տակ։ Եվ նրա գերառաջնահերթություններից մեկը, ակնհայտորեն, արտաքին քաղաքականության մեջ իսրայելական շահերը սպասարկելն է։ Թե՞ համաձայն չեք այդ պնդման հետ։

– Տեսեք, ես չեմ համաձայնի դրա հետ, որովհետև կրկնեմ, որ Միացյալ Նահանգների նման քաղաքականության հիմնական պատճառը Թրամփի թիմում հրեա ազդեցիկ գործիչների առկայությունն է։ Բայց զուգահեռաբար այսօր առաջացել է խնդիր և փոխօգնության անհրաժեշտություն կա։ Մեկ անգամ չէ, որ անցյալ տարիներին, հատկապես՝ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում, նույն Դոնալդ Թրամփը առարկայական աջակցություն է ցուցաբերել Նեթանյահուին՝ Իսրայելի վարչապետի պաշտոնում վերընտրվելու հարցում։ Այսօր պարտքերը վերադարձնելու ժամանակն է։ Եվ եթե հայկական կողմից լինի հստակ պայմանավորվածություն նախագահ Թրամփի հետ՝ ես կարծում եմ, որ Թրամփը կամ նրա մերձավոր շրջապատի որոշ ներկայացուցիչներ, պատասխանատուներ կհամաձայնեն նման գործարքին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում