Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Տարածաշրջանը պարտավոր է Հայաստանին, մենք փրկում ենք բոլորին

Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12.00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված հրադադարը, ադրբեջանական ստորաբաժանումները 12.05-ին գրոհ են ձեռնարկել Կարախամբեյլի կոչվող տեղամասի ուղղությամբ: Արցախի պաշտպանության ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու գրոհները: Ադրբեջանական զինված ուժերը կրակի տակ են պահում նաև Հադրութը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանը բացահայտ անարգանք է ցուցաբերում իր իսկ ստանձնած պարտավորությունների և այս գործընթացը միջնորդողների նկատմամբ՝ Սարգիս Խանդանյանը նշեց, որ Ադրբեջանի այսպիսի վարքը  սպասելի էր: «Հրադադարի մասին համաձայնությունը ստորագրելուց հետո Ադրբեջանն ավելի ակտիվացրեց ռազմական գործողությունները, հարվածներ հասցրեց թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի՝ Կապանի համայնքների ուղղությամբ. սա թուրքադրբեջանական ձեռագիր է… Պետք է աչալուրջ լինել»,- նշեց պատգամավորը՝  հույս հայտնելով, որ վերջապես Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը կսթափվի և կհարգի իր իսկ ստանձնած պարտավորությունները»:

Հայկ Սահակյանի դիտարկմամբ՝ ադրբեջանաթուրքական գործողություններն անկանխատեսելի են, մեկ բան պայմանավորվում են, այլ բան կատարում: «Նրանց վարքը նորություն չէ, նախագահի մակարդակով ստահոդ լուրեր են տարածում, պարբերաբար խախտում են միջազգային իրավունքը: Հայաստանը պետք է կարողանան որևէ կերպ պատժիչ գործողություններ իրականացնի, որ նրանց մտքի ծայրով անգամ չանցնի խախտել իրավունքները, դա պետք է լինի կա՛մ ռազմի դաշտում, կա՛մ դիվանագիտության: Մենք պետք է կարողանանք բանակցային տրամաբանությունը դուրս բերել իրեն չարդարացնող ձևաչափից ՝ շեշտադրում կատարելով ինքնորոշման սկզբունքի վրա»,- նշեց Սահակյանը:

«Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ սա տարածքային խնդիր չէ, սա Արցախում բնակվող բնակչության էքզիստենցիալ, կյանքի իրավունքի պաշտպանության հարցն է,- նշեց Խանդանյանը՝ ընդգծելով, որ Արցախի ճանաչումը չափազանց կարևոր է, և Հայաստանի քաղաքական ու դիվանագիտական օրակարգում կա այդ հարցը կա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում