Ղրղըզստանի ՆԳ նախկին փոխնախարար Կուրսան Ասանովը բերման է ենթարկվել Բիշքեկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար՝ հաղորդում է Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը:
«2020 թ.-ի հոկտեմբերի 10-ին Ղրղըզստանի ՆԳՆ-ի հետ համատեղ Ազգային անվտանգության պետական կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Բիշքեկ քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում քննչական հրամանի հիման վրա ձերբակալվել է ակտիվ մասնակիցներից մեկը` Կուրսան Ասանովը», – ասված է հայտարարության մեջ:
Ազգային անվտանգության պետական կոմիտեն նշել է, որ «ներկայում միջգերատեսչական քննչական և օպերատիվ խումբը շարունակում է համապատասխան քննչական և գործառնական միջոցառումները՝ ուղղված այս հանցագործության այլ հանցակիցների բացահայտմանը և ձերբակալմանը»: