Wednesday, 19 05 2021
01:00
Կարպատներում ձյուն է տեղացել
00:45
ՌԴ-ում վիրավոր արջը մի տղամարդու է սպանել և անհետացել
Ռուսաստանյան ավիաընկերությունները դադարեցնում են դեպի Թուրքիա բոլոր թռիչքները
Սերգեյ Նարիշկինը հայտարարել է Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև բացահայտ առճակատման մասին
00:00
Պենտագոնի ղեկավարը կարևորել է Մերձավոր Արևելքում իրավիճակի ապաէսկալացումը
Ընտրություններին կմասնակցի նաև «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը. Բաբաջանյանը և Շիրինյանը հուշագիր ստորագրեցին
Le Figaro-ի փոխտնօրենը բարձրաձայնում է՝ Ադրբեջանը Եվրախորհրդարանում հայ գերիների հարցի դեմ լոբբիստական գործունեություն է ծավալում
Այն, ինչ չկարողացան անել Հոկտեմբերի 27-ին, ոճիրի իրագործողները դա փորձում են իրականացնել այսօր. Արման Բաբաջանյան
Վալերի Բուայեն Ֆրանսիայում ցույցի է մասնակցել՝ կոչ անելով հաստատակամություն ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ
23:20
Չինաստանում ցնցվող երկնաքերը վախեցրել է հազարավոր մարդկանց
Փրփուրը բերանին հակամարտությունը չես լուծի. Թուրքիայի նախագահի «անեծքի» ավստրիական պատասխանը
ՀԱՄԱՍ-ում դավաճան են համարում Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորած երկրներին
Պետականության հարցում լինելու ենք դաժան, անզիջում. Շիրինյանը պարզաբանում է՝ ինչու դաշինք «Հանուն Հանրապետության» հետ
Դմանիսի իրադարձությունները խրախուսվել են արտաքին ուժերի կողմից՝ միջադեպը էթնիկ հակամարտության վերածելու համար. պատրիարքարանի ներկայացուցիչ
22:40
CoronaVac պատվաստանյութով պատվաստվել է Չինաստանի դեսպանատան 100-ից ավելի աշխատակից
50 զինյալ ադրբեջանցիները թաքնվել էին անասնագոմում. ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել
Ձորը գլորված երեխային սանավիացիով տեղափոխել են Երեւան
Հանրությունը շատ լավ տեսնում է, թե որ ուժերն են փորձում ձեռքերը տաքացնել սահմանային լարվածության վրա
Ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժային տարբերակով․ ՀՀ ՊՆ
22:03
Ղրղզստանում առգրավվել է 20 մլն դոլարի թմրանյութի խոշոր խմբաքանակ
Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին․ ՌԴ ԱԳՆ
Սյունիքի հարցում Մոսկվան կեղտոտ խաղ է խաղում. Հայաստանը պետք է հաղթահարի իր ներքին վախերը
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին
21:24
Պուտինը և Սի Ցզինպինը կսկսեն Ռուսաստանի և Չինաստանի միջուկային նոր նախագիծը
Քարով մահակ ենք կտրում․ Խնածախի բնակիչները պնդում են՝ միջանցքի հարց կարող է քննարկվել միայն արյան գնով
Ճապոնիան մտադիր է աջակցել Հայաստանին բիզնես միջավայրի բարելավման աշխատանքներում
Սահմանային ճգնաժամն ու Սյունիքով անցնող երկու առանցքային զուգահեռը
21:00
Գերմանիայի և ՌԴ-ի հարաբերություններում ամենածանր ժամանակաշրջանն է. Հայկո Մաաս
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
20:44
Կամավոր ապահովագրության պայմանագրերը կարելի է կնքել առցանց. Ամերիաբանկի և Ինգո Արմենիայի նոր համագործակցությունը

Չհաղթելու իրավունք չունենք. Վաղը՝ Լեհաստանի Տիխի քաղաքում…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը Լեհաստանի Տիխի քաղաքում կմրցի Վրաստանի ընտրանու հետ։ Հանդիպում, որը, պատմական և սկզբունքային լինելուց բացի, կլինի նաև աշխարհի ուշադրության կենտրոնում։

Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականները երբևէ չեն անցկացրել պաշտոնական հանդիպում։ Ավելին՝ 1994 թվականից հետո մեր հավաքականը կրկին կխաղա պատերազմական իրավիճակում։ Կխաղա հարևան պետության գլխավոր թիմի հետ։

Անկախ նրանից, թե ով է մրցակիցը, պատերազմող պետության հավաքականը նման իրավիճակներում ուղղակի պարտավոր է մղելու ֆուտբոլային ճակատամարտեր։ Ազգային հավաքականի մակարդակով հաղթանակն ուղղակի անհրաժեշտ է։

Այո, սա ֆուտբոլ է, բայց մենք պարտավոր ենք օգտագործել յուրաքանչյուր հարթություն հաղթանակ կերտելու համար։ Հիշեցնենք, որ մրցավեճը նախատեսված էր Երևանում, սակայն վերջին պահին ՈՒԵՖԱ-ն որոշում կայացրեց փոխելու հանդիպման վայրը՝ նշելով, որ Հայաստանի մայրաքաղաքում խաղալն անվտանգ չէ։ Հարկ ենք համարում ընգծել նաև, որ վրացի ֆուտբոլիստները չդրսևորեցին պատրաստակամություն Երևան ժամանելու։

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն թույլ չէր տվել նաև Երևանում անցկացնել հոկտեմբերի 1-ին կայացած Եվրոպա լիգայի փլեյ-օֆի «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը։ Այն տեղի էր ունեցել Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում։ Հիշեցնենք նաև, որ Վրաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը լրագրողների հետ հանդիպմանը հրաժարվել էր պատասխանել հարցին Հայաստանի հավաքականի հետ առաջիկա խաղի վերաբերյալ՝ պնդելով, որ այս պահին մտածում է միայն Եվրո 2020-ի որակավորման փուլի Բելառուսի հետ խաղին մասին:

«Ինչո՞ւ եք հարցնում Հայաստանի մասին: Մեր բոլոր ուժերը ու ամբողջ ուշադրությունը նախևառաջ կենտրոնացած են Բելառուսի հետ խաղի վրա: Միայն հետո Ազգերի լիգա, Հայաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղերն են: Ինչ վերաբերում է քաղաքականությանը ու անհանգիստ վիճակին, ես այդպիսի հարցերի չեմ պատասխանելու»,- նշել էր Վայսը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ վրացիները տոնել են կարևոր հաղթանակ։ Ազգերի լիգայի նախորդ խաղարկության D դիվիզիոնի կիսաեզրափակչում վրացիները 1։0 հաշվով հաղթել են Բելառուսին և դուրս եկել եզրափակիչ։ Մյուս կիսաեզրափակչում Հյուսիսային Մակեդոնիան 2։1 հաշվով առավելության է հասել Կոսովոյի նկատմամբ։ Այսպիսով, Վրաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան կվիճարկեն Ազգերի լիգայի D դիվիզիոնի հաղթողի կոչումը, որը հնարավորություն կտա մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։ Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում Հյուսիսային Մակեդոնիան և Վրաստանը Հայաստանի ազգային հավաքականի հետ ընդգրկված են նույն ենթախմբում։

Ինչևէ, երեկ ուշ երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Լեհաստանի Կատովիցե քաղաք: ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել է Marriott Courtyard հյուրանոցում: Տիխի քաղաքը, որտեղ կայանալու է հանդիպումը, Կատովիցեից գտնվում է մոտ 20 կմ հեռավորության վրա։ Մեր հավաքականը Լեհաստան է մեկնել այսպիսի կազմով.

Ազգային հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 24 ֆուտբոլիստ.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան)

Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»

Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա)

Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս)

Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Գեղամ Կադիմյան – «Նեման» (Բելառուս)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»

Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»

Սոլոմոն Ուդո – «Արարատ»

Յուրի Գարեգինյան – «Նոա»

Բենիկ Հովհաննիսյան – «Նոա»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան – «Տամբով» (Ռուսաստան)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում