Tuesday, 23 04 2024
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը

Մտածեք, թե ում է ձեռնտու հայ-վրացական հարաբերությունների լարումը, և ում գործն են առաջ տանում մի խումբ «օգտակար ապուշներ». Վասաձե

Մեր զրուցակիցն է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն։

– Ադրբեջանական մամուլում հրապարակումներ են հայտնվում, որտեղ նշվում է, որ այս պատերազմում Վրաստանն աջակցում է Ադրբեջանին։ Նշվում է, որ Վրաստանը թույլ չի տվել ռազմական բեռներ մտնեն Հայաստան, դրանով օգնելով Ադրբեջանին։ Ինչպե՞ս եք գնահատում նման տեսակետները, նաև այն ֆոնին, որ իսրայելական զենքերը հենց Վրաստանի օդային տարածքով են հասնում Ադրբեջան, ինչի մասին գրում է նաև իսրայելական մամուլը։

– Եկեք սկսեք նրանից, որ Վրաստանի դիրքորոշումը հստակ ներկայացրել են մեր երկրի նախագահը, վարչապետը և ԱԳ նախարարը։ Վրաստանը թույլ չի տալիս ռազմական բեռների տարանցումը պատերազմող որևէ կողմին։ Նշեմ, որ բոլոր տեսանյութերը, որոնք ես տեսել եմ համացանցում, ստուգումից հետո պարզվել է, որ ֆեյք են։ Դրա մասին առանձին հայտարարել է նաև Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Իսկ հիմա մտածեք, թե ում է ձեռնտու հայ-վրացական հարաբերությունների լարումը պատերազմի ժամանակ, և ում գործն են առաջ տանում մի խումբ «օգտակար ապուշներ», որոնք տարածում են հակավրացական նորություններ հայկական սոցիալական ցանցերում։

– Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ Ղարաբաղի դեմ կռվում են նաև Թուրքիան, որը վարձկան ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան՝ հայերի դեմ կռվելու համար։ Արդյոք ահաբեկիչների հայտնվելը Կովկասում չի անհանգստացնո՞ւմ Վրաստանին։ Հնարավո՞ր է՝ այդ փաստը փոխի Վրաստանի չեզոք դիրքորոշումն այս հարցում։

– Դուք հիմա հարց եք տալիս, որտեղ կտրուկ ձևով առկա է կողմերից մեկի պնդումը, որը մյուս կողմը հերքում է։ Ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ ձեր հարցով ստիպում եք ինձ կողմ դառնալ։ Նկատեմ, որ ճիշտ նմանատիպ փորձեր արվում են նաև մյուս կողմից։ Իմ կողմից ոչ պրոֆեսիոնալ կլիներ պատասխանել նման ձևով դրված հարցին։

– Երկու ադրբեջանական հետախուզական անօդաչու թռչող սարքեր են ընկել Վրաստանի տարածքում։ Դա ձեզ չի՞ մտահոգում։

– Իհարկե մտահոգում է, ինչպես ընդհանրապես մտահոգում է ստեղծված իրավիճակը, որը շատ մեծ ռիսկեր է իր մեջ կրում Վրաստանի համար։ Ռիսկերի մասին ես գրել և գրում եմ շատ մանրամասն, վստահեցնում եմ ձեզ, որ անօդաչուները ամենամեծ խնդիրը չեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում