Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Մեր միակ դասը այն է, որ պետք է հզոր պետություն դառնանք․ միջազգային հանրությունը ուժեղներին է սիրում

Պատերազմական դրության պայմաններում առանցքային դեր է կատարում համազգային շարժման և միասնական ներուժի արտահայտումը, որի ապացույցն է նաև «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար»  հանգանակության ֆոնդի և այլ նվիրատվական նախաձեռնությունների միջոցով հավաքված գումարը: Համահայկական ներուժի պահպանման դեպքում միայն կարող ենք դիմագրավել նաև առաջիկա մարտահրավերներին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը խոսել է ազգագրագետ Աղասի Թադևոսյանի հետ:

Պատերազմը հաղթելու համար կարևոր է ոչ միայն համազգային բարձր ոգին, այլ նաև ֆինանսական աջակցությունը, արդյոք այս հարցում և՞ս մեր միասնականությունը լավագույնս դրսևորվում է:

– Այստեղ միասնականության գործոն կա, որը պայմանավորված է նրանով, որ ստեղծվել է շատ տագնապալի իրավիճակ, և նույնիսկ այն մարդիկ, որոնք Հայաստանում չեն ապրում, ունեն հայրենիքի վտանգվածության գիտակցումը, և ոչ միայն հայրենիքի, այլև հենց հայ ազգի: Հարձակման առաջին իսկ վայրկյաններից ակնհայտ դարձավ, որ Թուրքիայի և Ադրբեջանի թե՛ ղեկավարությունը, թե՛ մամուլը, այն ամենը, ինչը գտնվում է պաշտոնական վերահսկողության տակ, ունի այնպիսի հռետորաբանություն, որ խնդիրը ոչ միայն հայկական տարածքներ նվաճելն է, այլև այդտեղ ապրող հայերին տեղահան անելը և հնարավորության դեպքում նաև բնաջնջելը: Ըստ էության այն, որ երկրի վարչապետը խոսում է ցեղասպանության վտանգի մասին, չափազանցություն չէ, և դա համապատասխանում է այն ծրագրերին ու պլաններին, որ ունեն և չեն թաքցնում թուրքական և ադրբեջանական վերնախավերը: Այս պարագայում միասնության դրսևորումը արտահայտվեց նաև ֆինանսական միջոցներ հայթայթելու, կենտրոնացնելու և դրանով նաև Արցախին ու Հայաստանին օգտակար լինելու մեջ, քանի որ մարդիկ հասկանում էին, որ ֆինանսական մեծ աջակցության կարիք կա հաջող պատերազմ վարելու և պաշտպանելու համար մեր եղբայրներին, քույրերին, մայրերին, երեխաներին, որոնք ապրում են Արցախում և Հայաստանում: Այդ համախմբումը եղավ անվտանգության տագնապի զգացողության ներքո:

Հայ ժողովուրդը համախմբվում է այսպիսի բարդ պատմական շրջաններում, իսկ խաղաղ պայմաններում այնքան էլ հաշտ չէ, պատերազմը կամրապնդի՞ շարունակական միասնականություն:

– Գիտեք, ամբողջ խնդիրն այն է, որ ցանկացած հասարակություն իր խաղաղ և սովորական առօրյա իրավիճակներում ունի բազմաթիվ ներքին տարաձայնություններ, և դա շատ բնական երևույթ է: Այնպես չէ, որ մենք ներքուստ անհաշտ ազգ ենք, դա պարզապես ինչ-որ մի պահի ձևավորված թյուր կարծիք է, որը շարունակվում է ինչ-որ շրջանակների կողմից շրջանառվել: Իրականում մենք շատ օրինաչափ, նորմալ հասարակություն ենք, որն իր մեջ ունի ներքին բազմազանություն, և բնական են շատ հարցերի շուրջ ներքին տարաձայնությունները, ինչը որ ես շատ առողջ բան եմ համարում, որովհետև եթե չլինեն ներքին տարաձայնություններ, ապա շատ  ավելի տխուր իրավիճակ կլինի: Բայց այստեղ շատ կարևոր է, որ կան իրավիճակներ, որոնցում մարդիկ տարաձայնությունները դնում են մի կողմ, հաշվի չեմ առնում այն տխուր բացառությունները, որոնք մենք այս օրերին տեսանք, թե ինչպես որոշ ներքին ուժեր ստանձնել էին հինգերորդ շարասյան դերակատարումը:

– Այդ ամենը տեղեկատվական հարթակո՞ւմ  է կատարվում:

– Տեղեկատվական հարթակը շատ կարևոր հարթակ է այս դեպքում, և այդ անձինք կազմակերպված ձևով իրականացնում են այդ հինգերորդ շարասյան դերակատարումը, իրենք, իհարկե, դավաճանական կեցվածք են բռնելու և այս պարագայում մեծ վտանգ են ներկայացնում: Բայց գալով միասնականության խնդրին՝ այդ փոքրիկ բաղադրիչները, իհարկե, մեզ չեն խանգարում կենտրոնանալու գլխավոր խնդրի շուրջ և միավորվելու՝ ընդհանուր հարցեր ու խնդիրներ լուծելու, նպատակների շուրջ համախմբված ձևով գործելու համար: Ես վստահ եմ, որ հաղթանակի հասնելուց հետո մենք նորից շարունակելու ենք մեր բնականոն կյանքը և լուծելու ենք այն կարևոր ազգային խնդիրները, որոնք անհրաժեշտ են մեզ՝ տարածաշրջանում ձևավորված այս ցեղասպանական, թշնամական մթնոլորտում էլ ավելի համախմբվելու և ուժեղացնելու մեր պաշտպանական հզորությունները, որպեսզի ապագայում որևէ նման իրավիճակում շատ ավելի պատրաստված լինենք: Իսկ այն, որ մենք անընդհատ ունենալու ենք նման իրավիճակներ, դա արդեն պետք է մեր այսօրվա գլխավոր դասը համարենք: Երբևիցե Թուրքիան և Ադրբեջանը մեզ համար գործընկեր պետություններ առաջիկայում չեն կարող լինել, որովհետև այդ երկրներում վերջին տասնամյակներին պետական քարոզչության ներքո ձևավորվել են հայատյաց և հակահայկական տրամադրություններ, որոնք դեռ երկար ժամանակ կպահպանվեն: Մենք այս ամենը նկատի ունենալով պետք է հասկանանք, որ ոչ թե պարզապես հարևաններով ենք շրջապատված լինելու, այլ թշնամիներով, ու դա մեզանից չի կախված, որ մենք իրենց թշնամի ենք համարում, այլ իրենց վարքագծից: Ակնհայտորեն թուրքերը մեզ համարում են մի էթնիկ տարր, որը կանգնած է իրենց մեծ նպատակներին հասնելու ճանապարհին, և նրանք այսպես թե այնպես փափագում են մեր ոչնչացումը: Սա միֆ չէ, սա իրականություն է, և մենք այս ամենից հետո պետք է կենտրոնանանք զարգացման խնդիրների վրա, մեր գիտական պոտենցիալի զարգացման վրա, որը կօգնի մեզ ձևավորել հզոր պաշտպանական ռեսուրսներ, զարգացնել Հայաստանն ու Արցախը և պահպանել մեր ինքնիշխանությունը ցանկացած տիպի ագրեսիայից:

– Մենք գտնվում ենք մի փուլում, երբ միջազգային հանրությունը դեռևս միայն կոչերով է հանդես գալիս, ի՞նչ եք կարծում՝ այս հարցում պակասո՞ւմ է սթափ դատողությունը, քանի որ միջազգային հանրությունը միշտ էլ գործում է իր շահերին համապատասխան:

– Միջազգային հանրությունը շատ ճկուն է, և մենք այսօր էլ տեսանք, թե այդ ճկունությունը ինչ բացասական հետևանքների կարող էր հանգեցնել, եթե մենք թույլ գտնվեինք: Այն, որ միջազգային հանրությունը սկսեց աստիճանաբար տեղից շարժվել, դա իր բարիությունից և մարդասիրական արժեքներից չէ:  Այդ արժեքները ընդամենը քողածածկույթ են միջազգային դերակատարների համար տարբեր տարածաշրջաններում իրենց շահերը ռեալիզացնելու ճանապարհին: Իրենք այդ արժեքներն օգտագործում են իրենց ժողովուրդների, իրենց պետությունների ներսում, և դա է նրանց դեմոկրատական բնույթը, բայց այդ դեմոկրատիան շատ հազվադեպ է աշխատում արտաքին հարաբերություններում: Նույն հումանիզմի արժեքները շատ քիչ են տարածվում իրենց երկրներից դուրս, հատկապես  այնպիսի տարածաշրջանների վրա, որտեղ իրենց շահերն են ռեալիզացնում: Դա մենք տեսանք նաև սիրիական պատերազմի ժամանակ, թե ինչպես միջազգային հումանիստական հանրույթը հանդուրժեց եզդիների ցեղասպանությունը 21-րդ դարում: Այնպես որ, մենք նույն բանի ականատեսը կլինեինք, եթե թույլ լինեինք: Միջազգային հանրույթը միշտ սիրում է ուժեղներին: Դրա համար մենք ոչ թե պետք է փորձենք միջազգային հանրույթի, ուժեղ դերակատարում ունեցող պետությունների քմահաճություններին հետևել, այլ պարզապես մտածել շատ ուժեղ պետություն դառնալու մասին: Եթե մենք լինենք ուժեղ պետություն, միջազգային հանրույթը միշտ մեր կողքին կլինի, որովհետև իրենք սիրում են համագործակցել ուժեղների հետ: Եթե լինենք թույլ պետություն, միշտ պետք է լինենք ողբացող և օգնություն ակնկալող մանչուկի դերում: Մեր միակ դասը և հետևությունն այն է, որ Հայաստանը պետք է հզոր պետություն դառնա, ունենա հզոր ռազմարդյունաբերական, պաշտպանական կառույց և զարգացած, քաղաքակիրթ հասարակություն: Մենք շատ մեծ գործ ունենք մեր պետության ու հասարակության զարգացման առումով առաջիկայում, որովհետև միայն ու միայն զարգացած գիտություն ու ռազմարդյունաբերական  կառույց ձևավորող պետություններն են, որ նման թշնամական միջավայրում կարող են ապահովել իրենց անվտանգությունը և միաժամանակ վայելել միջազգային հանրության ընկերասիրությունը, հակառակ դեպքում միջազգային հանրությունը միշտ պահում է իրեն այնպես, ինչպես իր շահերն են պահանջում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում