Սրա նպատակը խուճապ չառաջացնելն է, որոշ դեպքերում դիտավորյալ, որոշ դեպքերում անզգուշությամբ նման տեղեկությունների տարածումն ու դրա կանխարգելումն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստում քննարկվող ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ նախատեսված սահմանափակումների չպահպանման կամ խախտման համար նախատեսվող վարչական պատասխանատվության միջոցներին։
Հարցին, թե ինչո՞ւ ռազմական դրության պայմաններում սահմանափակումները խստացնելու անհրաժեշտություն առաջացավ, դա պայմանավորվա՞ծ է «դավաճաններրի» գործի հետ, նախարարն արձագանքեց, որ բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «դավաճանների» մասին գրառումից, բազմաթիվ հրապարկումներ են եղել դրա հետ կապված, որոնք խուճապային տրամադրություն ստեղծելու փորձեր են արել։