Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ առաջին անգամ է Հայաստանը հայտնվում ռազմական դրության մեջ. «Այս փաթեթը անկումային տրամադրությունները կկանխի: Ամեն ճիշտ բան ճիշտ չէ ռազմական դրության ժամանակ հնչեցնելը: Պատերազմի ժամանակ թշնամին օգտագործում է բոլոր հնարքները»:
Նրա խոսքով` գործակալ կոչվածը հիվանդ մարդ է. «Իրենք էլ ունեն իրենց գործակալները: Կան մարդիկ, որոնք վնասում են մեր հաղթանակի վերջնական կերտման գործին: Վազգենը պատերազմից հետո կարդացել էր, թե ինչ են գրել և ասաց. դու կարդացե՞լ ես, Արծվաշենից հետո էս ինչ են անում: Այդ տրամադրությունները մասսայական սերմանվում էին»:
Նրա համոզմամբ` այս օրենքով պետք է դեմն առնել այն բոլոր խարդավանքների, որն այսօր էլ շարունակվում է տարբեր լրատվամիջոցների կողմից. «Քննադատության խողովակը ոչ ոք չի փակելու»:
Նա կոչ արեց միահամուռ ընդունել ներկայացված փաթեթը:
Մանրամասն՝ տեսանյութում: