Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Հայկական կողմի համար հաղթանակը հակառակորդի լիակատար ջախջախումն է և Արցախի տարածքային ընդլայնումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանյան «Նոր պաշտպանական պատվեր. ռազմավարություններ» ամսագրի գլխավոր խմբագիր, Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերի վերլուծական կենտրոնի թղթակից, ռազմական մեկնաբան Լեոնիդ Ներսիսյանը։

https://cdn2.img.armeniasputnik.am/images//1597/32/15973259.jpg?fbclid=IwAR2tGWN0Te7AQKk0nZXmSqRm5AqkEbLb9UfMqaCVs2RfOqeTm0U-b6G1_ro

– Պարոն Ներսիսյան,  ինչո՞ւ Ալիևը որոշեց գնալ այս քայլին։ Թե՞ կարծում եք, որ սա ավելի շատ Էրդողանի քաղաքականության շրջանակներում է և նրա նախաձեռնությունն է։ Ի՞նչ հաշվարկներով նրանք որոշեցին լայնամասշտաբ ու շատ ինտենսիվ գրոհներով պատերազմ սկսել Արցախի դեմ հենց այս ժամանակաշրջանում։

– Ես կարծում եմ՝ պատճառները մի քանիսն են, մեկը չէ։ Դրանք բոլորը համընկան ժամանակային միևնույն կետում։ Առաջին պատճառն այն է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ամբողջ աշխարհը զբաղված է իր ներքին խնդիրներով ու գործերով, միջազգային հարաբերությունների համակարգը բավական թուլացած է, և այս իրավիճակում կարելի է փորձել ռազմական ինչ-որ օպերացիա իրականացնել՝ մնալով անպատիժ։ Երկրորդը Էրդողանի գործոնն է, որը գնալով ավելի ու ավելի անկառավարելի ու անկանխատեսելի պերսոնաժ է դառնում, շատ ագրեսիվ քաղաքականություն է վարում իր երկրի սահմանների ողջ երկայնքով և մխրճված է երեք ռազմական կոնֆլիկտների մեջ։ Եվ երրորդը Ալիևի քաղաքականության գործոնն է։ Պարզապես հասարակությունը նրանից չափից ավելի մեծ սպասելիքներ ուներ, քանի որ նա տարիներ շարունակ լիցքավորում էր իր ժողովրդին հակահայկական տրամադրություններով և այն խոստումներով, որ «մենք մեկ շաբաթում կազատագրենք մեր պատմական Ղարաբաղը»։ Հավանաբար բոլոր այս գործոնները համընկել են՝ բերելով այս նոր էսկալացիային։

– Իսկ միգուցե Ալիևը հասկանում է, որ մոտենում է իր կառավարման մայրամուտին, և հիմա պարզապես «վաբանկ» է գնում՝ գործի դնելով այս տարիների ընթացքում հսկայական ֆինանսական միջոցներով ձեռք բերված ողջ սպառազինությունը և հույս ունենալով, որ գոնե ինչ-որ արդյունքի՞ կհասնի։

– Ոչ, կարծում եմ՝ նման բան չկա։ Ինձ թվում է՝ իր վրա լուրջ ազդեցություն են ունեցել նաև հուլիսյան մարտերի ընթացքում Բաքվում տեղի ունեցած բազմահազարանոց միտինգները կառավարության դեմ։

– Հուլիսին նա ուժեղ ապտակ ստացավ հայկական զինուժից, ինչը, բնականաբար, թուլացրեց նրա դիրքերը թե՛ երկրի ներսում, թե՛ ղարաբաղյան բանակցային գործընթացում։ Իսկ Մինսկի խումբը, ինչպես հիշում ենք, այս դեպքերից ընդամենը 2 շաբաթ առաջ կանչում էր կողմերին «առարկայական բանակցությունների», և Ալիևը հավանաբար չէր ուզում թույլ դիրքերով գնալ բանակցությունների, դրա համար նոր պատերազմ սկսեց՝ ռազմական հաջողությունների հասնելու և բանակցություններին ուժեղի դիրքերից խոսելու հույսով։ Ի՞նչ դեր է խաղացել այս գործոնը։

– Չեմ կարող ասել, թե այդ գործոնը ի՞նչ դեր է խաղացել, քանի որ առարկայական բանակցություններ այսպես թե այնպես տեղի չէին ունենում, իսկ միջնորդները երբեք ոչինչ չեն պարտադրում կողմերին։ Կարծում եմ՝ եթե Ալիև չէր ուզում լուծել հարցը բանակցությունների միջոցով՝ կարող էր շարունակել նույն գործելաոճը։ Այսինքն՝ դա գործոն չէ։ Բայց մյուս կողմից՝ դա կարող է ևս մի կաթիլ լինել՝ ի հավելումն այն գործոնների, որոնք մենք մատնանշեցինք վերևում։

– Իսկ Էրդողանի արկածախնդրությունը ի՞նչ աստիճանի է ազդել, ի՞նչ դեր է խաղացել այս ողջ պատմության մեջ։

– Դա հնարավոր չէ տոկոսներով, բայց ամեն դեպքում դա հիմնական գործոններից մեկն է։ Ես 3-4 հիմնական գործոն նշեցի, և դրանցից մեկը Էրդողանն է և իր գլխի «խավարասերները»։

– Երևի կհամաձայնեք, որ Հարավային Կովկասը կամ ինչպես ռուսներն են ասում՝ Անդրկովկասը, ավանդաբար համարվում է Ռուսաստանի կենսական շահերի և գերազդեցության գոտի, բայց շատ տարօրինակ է, որ Մոսկվան թույլ տվեց թուրքերին այսպես լկտիաբար ու անարգել գործել մեր տարածաշրջանում՝ ուղղակիորեն ներգրավվելով Արցախի դեմ սկսված ռազմական գործողություններին։ Եվ ոչ մի հանդիմանական, դատապարտող խոսք չհնչեց պաշտոնական Մոսկվայի կողմից։ Ինչպե՞ս եք Դուք սրան վերաբերվում։ Միգուցե իսկապես եղել է ինչ-որ նախնական համաձայնությո՞ւն։ Դուք շատ լավ գիտեք, որ Հայաստանում միշտ էլ շատ տարածված է եղել այն մտավախությունը, որ Ռուսաստանն ու Թուրքիան կպայմանավորվեն հայկական հողերի հաշվին։ Հիմա, օրինակ, ընդհանուր «առևտուրը» կարող է գնալ Իդլիբի, Լիբիայի, Ղարաբաղի և կոնֆլիկտային այլ օջախների շուրջ, որտեղ Ռուսաստանն էլ, Թուրքիան էլ այս կամ այն կերպ ներգրավված են և ինչ-որ շահեր ունեն։

– Դա ևս նույն Թուրքիայի գործոնն է։ Եթե առաջ՝ 2016 թվականին, Ռուսաստանը ճնշում էր գործադրում պարզապես Ալիևի վրա, դա լրիվ այլ իրավիճակ էր։ Այսօր պարզապես զանգերով հնարավոր չէ ոչ մի հարց լուծել։

– Որքա՞ն երկար կբավականացնեն Ադրբեջանի և նրան օգնողների ռեսուրսները օրեր շարունակ ինտենսիվ հարձակողական գործողություններ վարելու համար։

– Անկեղծ ասած՝ ես չունեմ Ձեր այդ հարցի պատասխանը։ Հնարավոր չէ ճշգրիտ պատասխանել, թե դեռ քանի՞ օր շարունակ նրանք կկարողանան ռազմական գործողություններ վարել այսպիսի ինտենսիվ ռեժիմով, քանի որ դրա համար անհրաժեշտ է ունենալ հստակ ու ճգշրիտ տվյալներ, թե զինամթերքի ինչպիսի՞ և ի՞նչ քանակությամբ պաշարներ նրանք ունեն, որքա՞նն են արդեն վատնել։ Ես կարծում եմ, որ մեր Պաշտպանության նախարարությունում մոտավոր գնահատականներ կլինեն այդ հարցի վերաբերյալ։ Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ ևս մեկ շաբաթ, և մարտերի ինտենսիվությունը ամեն դեպքում կսկսի ընկնել, նվազել, պատերազմը կսկսի դառնալ ավելի շատ հետևակային, հրետանին երկու կողմերից էլ այլևս այսպիսի զանգվածայնությամբ չի կիրառվի, և եթե մինչ այդ պահը պատերազմը չավարտվի, ապա այն ինչ-որ տեղ կնմանվի այն լոկալ բախումներին, որ մենք տեսել ենք նախկինում։

– Իսկ ո՞վ է, Ձեր կարծիքով, այս պահին, այսպես ասած, հաղթում։ Չգիտեմ՝ որքանո՞վ է ընդհանրապես կոռեկտ այս հարցը բարձրացնել, բայց, այդուհանդերձ, հետաքրքիր է, թե ի՞նչ չափանիշներով կարելի է չափել ներկայիս պատերազմական գործողություններն ու կողմերի հաջողություններն ու անհաջողությունները։ Ո՞ր պարագայում և իրադարձությունների զարգացման ի՞նչ պայմաններում կարող ենք ասել, որ մե՛նք ենք հաղթել այս պատերազմում։

– Ինչ վերաբերում է իրադրությանը այս պահի դրությամբ, ապա չի կարելի ասել, թե կողմերից մեկն այս պահին հաղթում է։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ մի լուրջ առաջխաղացում չունի։ Եղել են մինիմալ առաջխաղացումներ և փոփոխական հաջողություններ, այսինքն՝ մեկ կողմերից մեկն է ինչ-որ բարձունքի կամ դիրքի կամ ինչ-որ այլ բանի վրա վերահսկողություն սահմանում, մեկ՝ մյուսը։

Իսկ ինչ վերաբերում է հարցի վերջնական լուծմանը, ապա հայկական կողմի համար հաղթանակը հակառակորդի լիակատար ջախջախումն է և տարածքային ընդլայնումը ինչ-որ չափով, քանի որ հակառակ դեպքում հակառակորդը կարող է մտածել, որ իր պլանը աշխատեց, և այսօրվա սցենարը, հնարավոր է, կրկնվի մի որոշ ժամանակ հետո, ասենք՝ երկու-երեք տարի անց։

– Իսկ որքանո՞վ է հավանական, որ Թուրքիան ուղղակի ռազմական ագրեսիա կգործի Հայաստանի հանդեպ՝ հարձակվելով արևմտյան սահմաններից։

– Թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան հայ-թուրքական սահմանից այսօր շատ անհավանական է, բայց ամբողջությամբ դա չի կարելի բացառել։ Թեև այստեղ, ամեն դեպքում, ռուսական գործոնը դեռևս իր դերը խաղում է, և ես չեմ կարող պատկերացնել, որ Մոսկվան կարող է թույլ տալ երրորդ կողմերի ներկայությունը Հայաստանում։ Բացի այդ, նույնիսկ Իրանի համար դա շատ լուրջ մարտահրավեր կլինի։ Հետևաբար ես կարծում եմ, որ նույնիսկ եթե Թուրքիան շարունակի օգնել Ադրբեջանին, ապա դա կանի միայն Լեռնային Ղարաբաղի գոտում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում