Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Պետություն` բոլոր եղանակներին

Ամառվա այս տապին մի հետաքրքիր բան հիշեցի: Անցյալ տարի ձմռանը՝ կարծեմ փետրվարին, ԱՄՆ-ում էի: ԱՄՆ արևելյան ափին ձյան ռեկորդային տեղումները հանգեցրին աննախադեպ իրավիճակի: Ավելի քան մեկ շաբաթ չէր գործում դաշնային կառավարությունը Վաշինգտոնում, անխտիր փակվել էին բոլոր նախարարություններն ու պետական գործակալությունները, պաշտոնյաների բանակը ցրվել էր տներվ: Փակվել էին բանկերը, փոստային բաժանմունքները, համալսարաններն ու դպրոցները, մի քանի արագընթաց մայրուղիներ: Դադարեցվել էր մի շարք նահանգային և քաղաքային իշխանությունների գործունեությունը` այդ թվում Նյու Յորքի, Վաշինգտոնի, Ֆիլադելֆիայի և այլն: Աշխատում էին բոլոր արտակարգ ծառայությունները, սակայն երկրի կառավարության գործունեությունը տևական ժամանակի ընթացքում հասցվել էր նվազագույնի: Ամերիկացիներն ընդհուպ հաշվարկել էին, որ հնարավոր տրանսպորտային վթարների ու աղետների ռիսկը գերազանցում է պետական հիմնարկների փակման վնասը, մասնավորապես իշխանության դաշնային մարմինների: Մնացած Ամերիկան աշխատում էր սովորական ռեժիմով, նրա կյանքում որևէ խաթարում տեղի չունեցավ:

Ահռելի երկիրը օրեր շարունակ ապրեց և աշխատեց առանց կենտրոնական կառավարության և հազարավոր բարձրագույն բյուրոկրատների, ինչը վկայում է ԱՄՆ վարչական համակարգի կայունության և ճկունության, իրավիճակին հարմարվելու և գործառնության ինքնուրույնության մասին: Ավելի շատ դա խոսում է այն մասին, թե որքան կարևոր է պետություն մեջ, հատկապես մեծ պետության, ունենալ գործունակ և պատասխանատու տեղական իշխանություններ, ոչ թե կենտրոնացնել որոշումներ ընդունելու գործընթացը մայրաքաղաքում: Կենտրոնական իշխանությունների տևական բացակայության պայմաններում որևէ մեկի մտքով չանցավ կասկածի տակ դնել տեղական մարմինների լեգիտիմությունը, տարածքի կառավարումը լիակատար իրականացնելու նրանց ընդունակությունը: Համակարգի արդյունավետությունը, որտեղ տեղական իշխանության լեգիտիմությունն ու իրավասությունը կախված չէ կենտրոնից, իրեն ցույց տվեց ձնաբքի օրերին: Չի կարող լինել այլ, առավել տհաճ ձեռակերտ և անձեռակերտ իրավիճակ:

ԱՄՆ-ում փլուզման որևէ նշույլ չերևաց, որի իրական հնարավորության մասին առ այսօր լրջորեն դատողություններ են անում Հայաստանում, Ռուսաստանում, էլի որտեղ ասես: Դժվար թե հնարավոր լինի ավելի լավ պահ գտնել դրա համար, քան կենտրոնական կառավարության տևական բացակայությունն ու տրանսպորտային ուղիների երկարատև արգելափակումը: Իհարկե, ամերիկյան պետությունը կառուցված չէ իշխանության ուղղահայացի սկզբունքով: Այդ երկիրը կառավարման ցանցային համակարգ և մեղմ դաշնային կառուցվածք ունի, ավելի շուտ նման կոնֆեդերացիայի: Պետության նման կերպը պատմականորեն է ձևավորվել ԱՄՆ-ում, ցանկացած այլ ձևաչափ դժվար թե կյանքի կոչվեր և ժողովրդի աչքում լեգիտիմություն ստանար: ԱՄՆ-ում գունավոր հեղափոխություն լինել չի կարող: Այդ հեղափոխությունները վտանգավոր են միայն այն պետությունների համար, որոնք կառավարվում են խիստ ուղղահայաց կերպով, քանի որ նման հեղափոխությունները զուտ մայրաքաղաքային են: Ինչը, ի դեպ, մայրաքաղաքի քաղաքապետին դարձնում է առանցքային ֆիգուր համակարգի կայունության համար:

Հայաստանն այդպես էլ չի դառնում պետություն: Պետությունն, ի վերջո, դատարկ և մեռած ձև չէ. այն կապված է ժողովրդի կյանքի, երկրի չափերի, նրա պատմական ճակատագրի, նրա բնության, կլիմայի հետ: Հայաստանում ընդհանրապես գոյություն չունի պետության ամբողջական հայեցակարգ և փիլիսոփայություն, որը կբխեր երկրի ներունակ առանձնահատկություններից:

Երկիրը լիակատար կախման մեջ է արտաքին և ներքին պայմաններից և նպատակներից, նաև կոնկրետ առաջնորդների հայացքներից, մտադրություններից ու քաղաքական գերակայություններից: Տարօրինակ է, բայց Հայաստանում չկա առավել անկայուն, անլիարժեքության և անվստահության կոմպլեքսով տառապող այլ հաստատություն, քան պետական իշխանությունը: Իհարկե, նա հակառակվում է ցանկացած նորամուծության, քանի որ դրանք վտանգ են կրում: Իշխանության ուղղահայացի միջոցով կայունության որոնումը կոպիտ համակարգային սխալ էր: Հայաստանին պետք է իշխանության հայեցակարգ և փիլիսոփայություն, որը կհամապատասխանի ժողովրդի ու երկրի, նրա պատմության, մշակույթի ու աշխարհագրության խորքային ազգային բնութագրին: Պետական իշխանության կառուցվածքից է կախված, թե ինչպես Հայաստանը կվերապրի կառավարման անսպասելի արմատական հարվածները: Ինչպե՞ս ԱՄՆ-ը այս ձնաբքի ժամանակ, թե՞ ինչպես Հաիթին, որն իր կենտրոնական իշխանությունների կորստից հետո ստիպված էր հանձնվել արտերկրի վերահսկողությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում