Wednesday, 21 04 2021
17:00
Եղիսաբեթ 2-րդը նշում է 95-ամյակը
Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 2 017 հա տարածք
Ալագյազ համայնքը տվել է երկու զոհ՝ եղբայրներ են, ունենք մեկ անհետ կորած ու վիրավորներ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1310 նոր դեպք
Կամանդիրները խաբար չեն մեր էրեխեքը ուր են՝ գերի՞ են, թե՞ սպանված․ Ալագյազի բնակիչ
Հայոց ցեղասպանության թանգարանը Ջո Բայդենին ուղղված նամակի պատասխանն ակնկալում է ստանալ ապրիլի 24-ին
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի մինչև կյանքի վերջ թուրքի ոխը տանելու է․ Ալագյազի բնակիչ
Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են. Մանե Գևորգյան
Մի քանի տարի հետո Ալագյազում մանկավարժ չի մնա․ գյուղացիները՝«Հանուն Հանրապետության» անդամներին
Փաշինյանը խորհրդակցություն է անցկացնում Սյունիքի մարզպետարանում
Ֆուտբոլային «կապիտալիստների» պարտությունը պայքարի առաջին փուլում
16:10
Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի վիճակահանության արդյունքները
16:05
ԱՄՆ-ը մտադիր չէ դիտորդի դերին վերադառնալ Սիրիային նվիրված Աստանայի ձևաչափով հանիդիպումներում
Այդ բոլոր նամակները շատ կարևոր են․ հուսով ենք Բայդենն իր դիրքորոշումը չի փոխել ու ապրիլի 24-ին կասի այդ բառը
Նրանք այնպես կզղջան, ինչպես երբեք ոչ մի բանի համար չեն զղջացել․ Պուտինը՝ սադրիչների մասին
Ալագյազը 2017-ին խոշորացվել է, դրական տեղաշարժեր կան
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Երևանում կհնչի Վերդիի «Ռեքվիեմը»
Հնարավոր է՝ առաջիկա ընտրություններին մասնակցենք դաշինքով․ Արման Բաբաջանյանը՝ Ալագյազում
Պուտինը հայտարարել Է, որ խորհրդարանին ուղղված ուղերձը նվիրում Է ներքին հարցերին
Եզդի աղջիկներին 17 տարեկանում ամուսնացնում են․ եզդի տղամարդը դեմ է, հավասարություն են ուզում
Բաքուն հայտարարում է, որ Զանգեզուրի միջանցքի մասին Ալիևի խոսքում Հայաստանին ուղղված սպառնալիք չկա
Լրջորեն խորհենք թակարդի մասին, որում հայտնվում ենք պատմական ցիկլով
15:20
Բրազիլիայում վայրէջքի ժամանակ ինքնաթիռ է վթարվել
Սյունիքի դեպքերի կազմակերպիչները ուզում են հանցանքների չբացահայտում ու հին բարքերի վերադարձ
Չավուշօղլուն՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության մասին
Նախկինները «ամենադիշովի» ձևով ուզում են գան «վլաստի»․ հարթավանցիները՝ «Հանուն Հանրապետության» անդամներին
15:00
Հնդկաստանում կորոնավիրուսի նոր մուտացիա են հայտնաբերել
Հըլը թող փորձի մեկը ընտրություններին փող խաղցնի․ հարթավանցիները դեմ են նախկինների վերադարձին
Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է ՊՆ N զորամաս
Քոչարյանը ստիպված է լինելու ՄԻԵԴ որոշումից հետո կրկին կանգնել դատարանի առաջ․ Սեդա Սաֆարյան

«Դավաճանները սպասարկում են Ալիևի զավակների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի շահերը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը։

Պարոն Աղաբաբյան, պատերազմը շարունակվում է,  իրավիճակի կայունացում չկա։ Ձեր կարծիքով՝ մինչև ե՞րբ, մինչև ո՞ր կետը այս պատերազմը կշարունակվի։

– Որևէ մեկը չի կարող կանխորոշել, թե պատերազմը երբ կավարտվի։ Մեր դեմ կռվում են թուրքերը, սա գենի ոչնչացման պատերազմ է։

Ես նկատի ունեի այն, թե կհաջողվի՞ միջազգային հանրությանը կոնֆլիկտի կողմերին կրկին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։ Վերջին օրերին կարծես միջազգային հանրությունն ավելի կոշտ է արտահայտվում Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին։

– Մեր պապերից սկսված  հավատը միջազգային կառույցների, օտար երկրների միջամտության նկատմամբ կորել է, չկա։ Օտար պետությունները 1915 թվին էլ էին խոսում, բայց մեզ մորթեցին, իսկ այսօր մենք մորթվելու իրավունք չունենք, քանի որ ունենք պայքարող ժողովուրդ, մարտունակ բանակ։ Մենք իրավունք չունենք հույսներս դնելու օտար պետությունների վրա։ Մենք գլուխներս կախ պետք է մեր գործն անենք։ Բոլորն էլ կքննադատեն, ինչ-որ բաներ կասեն, բայց ոչ ոք այսօրվա դրությամբ մեզ զենք-զինամթերք չի հասցնի։ Դրա համար էլ մեր բանակը շատ խելացի է կռվում։ Ես հպարտ եմ, որ այսօր  ունենք Վազգեն Սարգսյան սպարապետի երազած բանակը։ Մենք ոչ ոքի խոսակցություններին, քննադատությանը բանի տեղ չպետք է դնենք։ Մենք մեր հույսը պետք է դնենք բացառապես մեզ վրա։ Եթե մեր մասին մտածող երկիր կար՝ նույն Ֆրանսիան, Ռուսաստանը կամ ուրիշ երկիր, հիմա պետք է Թուրքիային ու Ադրբեջանին պատերազմ հայտարարեին, կանգնեցնեին նրանց, քանի որ այդ երկրները տեռորիստներ են։ Հետևաբար բոլորն էլ խոսացող են, նրանք գործ անող չեն։ Խիստը խոսելը, քննադատելը չի, խիստը իրական գործն  է, գործով պետք է ապացուցել։

Հետևաբար կրկնեմ, որ մենք նման բաների վրա չպետք է հույս դնենք, մեր զինվորը մեր գործն անում է։ Մեզ էլ չեն թողնում գնանք, ասում են՝ տարիքով եք, բայց վերջում մենք էլ ենք գնալու։

Պարոն Աղաբաբյան, պատերազմի առաջին օրերին դավաճանության մի քանի դեպք բացահայտվեց, ԱԱԾն նախօրեին նախկին բարձրաստիճան պաշտոնյայի  ձերբակալեց դավաճանության համար, Նիկոլ Փաշինյանն էլ  բարձրաձայնեց դիրքերում դավաճանության դեպքի մասին, երբ ինչոր մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե Նիկոլը հողերը ծախել է, իրականում պայմանավորված պատերազմ է, դիրքերը պահելը իմաստ չունի, և զինվորներին համոզելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն։ Ինչպե՞ս եք գնահատում այս դրսևորումները, ո՞ր շրջանակից են այդ դավաճանները։

– 30 տարի երեք նախագահները մեր ազգին փչացրել են, սովորեցրել են փողի, ամեն գնով փող աշխատելուն։ Պատերազմը փող է։ Ձեզ ի՞նչ է թվում, որ պատերազմը վաղը դադարի, Ռուսաստանը նորից զենք չի՞ վաճառելու Ադրբեջանին։ Իհարկե վաճառելու է։ Որտեղ պատերազմ, այնտեղ փող ու դավաճանություն։ Փողի դիմաց դավաճաններ հաստատ կգտնվեն։ Եթե որոշ դավաճանների թվում է, թե պատերազմ սարքելով իրենց միլիարդատեր տերերին կկարողանան հետ բերել, դա չի լինելու։

Այսինքն՝ Դուք կարծում եք, որ այդ դավաճանները հայաստանյան ներքաղաքական շրջանակներից ինչոր անձանց, ուժերի շահե՞ր են սպասարկում։

– Նրանք սպասարկում են Հեյդար Ալիևի, Իլհամ Ալիևի զավակների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի շահերը։ Պարզ չի՞։ Բա ով արեց, որ Արցախը դուրս դրվեց բանակցություններից։

Քոչարյանի շնորհիվ դա եղավ։ Քոչարյանն ասաց՝ ես ղարաբաղցի եմ, ես Ղարաբաղի տեղը կխոսամ։ Այ սրիկա, թե դու ինչ կապ ունեիր Արցախի հետ։ Դու Ալիևի ձագերից մեկն ես։ Բայց թող ոչ մի բանի հույս չունենան, մեկ է՝ մենք հաղթելու ենք, քանի որ սա գենի պատերազմ է՝ ինչպես ասացի, իսկ մեր գենը չի կարող ոչնչանալ։

Այդ ֆոնին Դուք ճիշտ համարո՞ւմ եք, որ պատերազմի սկսվելուց մի քանի օր անց թույլ տրվեց Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ինչպես նաև նախկին այլ պաշտոնյաների հայտնվել Արցախում։ Մանավանդ որ նրանցից մի քանիսը տարբեր քրեական գործերով ամբաստանյալի կարգավիճակ ունեն։

– Իրենց համար Հայաստան չկա։ Իրենց համար փող կա, փողի համար ամեն ինչ կանեն, քանի որ անպատիժ են մնացել։ Այո, պատերազմական դրություն է,  և նրանց պատժել է պետք, ոչ թե Արցախ թողնել։ Այդքան հայրենասեր էին, պատերազմի ժամանակ Արցախ էին գնում, բա թող մի բանով օգտակար լինեին։ Սերժն ու Քոչարյանը միասին երևի մի 50 միլիարդ դոլարի տեր են։ Բա թող  էդ փողով մի զենք գնեիր Արցախի համար։ Թող դրանով իրենց փրկության գին վճարեին։ Բայց չէ, փողը դրել են տակները, գնացել են Ղարաբաղ ու տուսովկաների մեջ էին։ Հաղթող նախագահ, Հայաստանի միակ տղամարդ է խաղում։ Բայց ով եք դուք, արա։ Շուտով բոլորը կհամոզվեն՝ ով եք իրականում։

Պատերազմական իրավիճակից հաջողությամբ դուրս գալուց հետո Հայաստանի իշխանությունները ի՞նչ հետևություններ պետք է անեն այս ամենից ելնելով։

– Նախ պետք է կենտրոնանալ վերակառուցման վրա, վնասվածը կառուցելու վրա։ Հիմնադրամի միջոցներով հնարավոր կլինի Արցախը վերականգնել։ Ինչ վերաբերում է քաղաքական դաշտը քաղաքական աղբից, դավաճաններից մաքրելուն, ապա ասեմ, որ պատերազմական այս օրերը այդ աղբը կմաքրեն։ Պատերազմը նաև ինքնամաքրման կտանի երկիրը։ Պատերազմի ժամանակ բոլոր դավաճաններին՝ Սերժով, Ռոբով, իրա վարձկաններով, մենուաներով, պետք է գնդակահարել որպես գործող դավաճանների։ Դա էլ ինքնամաքրումը կլինի։ Ես զարմանում եմ, այս օրերին Սփյուռքը կոպեկ-կոպեկ փող է հավաքում, իսկ Հայաստանը թալանած անասունները ձեռքը գրպանը չեն տանում։ Գոնե իրենց ինքնամաքրման համար։ Բայց դրան էլ ընդունակ չեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});