Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

Ցավոք, Շվեյցարիայի դիրքորոշումը չեզոք է, հայ ժողովրդի անվտանգությանը նեցուկ կարող է լինել միայն բանակը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի ընդհանուր քարտուղար Սարգիս Շահինյանը (Շվեյցարիա):

– Պարոն Շահինյան, Ժնևի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 7-ին 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձև։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս բանաձևի ընդունման հետ կապված։ Ի՞նչ քայլեր են  հնարավոր։

– Կարևոր քաղաքական որոշում է։ Ձեր նշած վերջին կետը՝ Ալիևների կլանի հաշիվները Շվեյցարիայում սառեցնելու հետ կապված, քաղաքային գործադիրին ուղղված խնդրանք է։ Պատերազմը սկսվելուց մեկ շաբաթ անց շվեյցարական մամուլը սկսել է անդրադառնալ, ուշադրություն դարձնել հայկական, ադրբեջանական և մանավանդ հայ-թուրքական հակամարտության վրա։ Սա մեզ բոլորովին այլ հնարավորություն է տալիս խնդիրն ավելի մանրամասն ներկայացնելու։ Արդեն այսօր շվեյցարական մամուլում պետք է պայթի SOCAR-ի հետ կապված մեծ սկանդալը։ Այն Շվեյցարիայում շատ մեծ ներդրում ունի, 250 բենզինի կենտրոններ ունի, որոնք կապված են Շվեյցարիայի ամենամեծ կոնցեռններից մեկի՝ Migrolino-ի հետ, որը պատկանում է Migros Group-ին։ Այս ուղղությամբ Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը, հայկական համայնքը պատրաստում են սաստիկ հակա-SOCAR կամպանիա, որը կտարածվի բոլոր ԶԼՄ-ներով։ Մեր պահանջը հետևյալն է՝ անմիջապես դադարեցնել բոլոր առևտրային կապերը SOCAR-ի հետ, և այդ դեպքում մենք զերծ կմնանք այդ կամպանիայի մեջ Migros-ին ընդգրկելուց, եթե ոչ՝ ապա պետք է շվեյցարական այդ ընկերությունը հասկանա, որ դա իր  իմիջի սարսափելի մեծ կորստի պատճառ կլինի։ Երբ ասում եք  Migros Group՝ դուք հասկանում եք, որ դա Շվեյցարիան է, ուստի սա Շվեյցարիայի համար մեծ  պարտություն կլինի։ Արդեն երեկվանից այդ ընկերության ֆեյսբուքյան էջում հայատյացության պատգամներ են հայտնվում, դա չի կարող լինել ընդունելի մոտեցում առևտրական հասկացողության մեջ։ Մեր փաստաբաններն այս ողղությամբ արդեն աշխատում են, մենք հանդիպում ենք խնդրել և հիմա տեսնենք՝ իրենց կանչել ենք մեզ մոտ, եթե չցանկանան գալ՝ մեղքն իրենց վիզը։

– Ինչպե՞ս եք գնահատում սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմի հետ կապված Շվեյցարիայի պաշտոնական մոտեցումը։

– Շվեյցարիայի պաշտոնական կեցվածքը միշտ եղել է չեզոք։ Ինչ վերաբերում է  Թուրքիայի հետ կապված հարաբերություններին՝ նույնիսկ լուռ։ Սակայն մենք մեր տարածած հաղորդագրության մեջ նշել ենք՝ այն, ինչ վերաբերում է  ռազմական հակամարտությանը, որտեղ մասսայական ոչնչացման ռազմամթերք է գործածվում, չի կարելի չեզոքություն պահպանել, անկողմնակալ կամ լուռ լինել։ Դա կնշանակի կանգնել ագրեսորի թիկունքին։ Եթե  սա է Շվեյցարիայի մոտեցումը, ապա ինքն էլ պետք է քաղաքական հետևանքները կրի։

– Քաղաքակիրթ աշխարհի տարբեր երկրներ դատապարտել են թուրք-ադրբեջանական ագրեսիան։ Հայաստանը կարո՞ղ է աջակցություն ստանալ նաև Շվեյցարիայից։

– Ո՛չ։ Ինչպես որ, դժբախտաբար, 1897-ին՝ հակառակ որ 450.000 ստորագրություններ դրվել էին շվեյցարական գործադիրի սեղանին, որպեսզի կարողանար առնվազն սուլթանի մոտ ճնշում բանեցնել, որ համիդյան կոտորածն ընդուներ՝ ինչպես այդ ժամանակ չարեց, ինչպես 1915-ին թույլ գտնվեց, նույնն էլ հիմա կանի։ Միայն հայ ժողովրդի ու Արցախի Հանրապետության ուժն է կարողանալու դիմակայել հակառակորդին, միակ ուժը հայ ժողովրդի ռազմական ուժն է։ Կարող ենք, իհարկե, դիվանագիտական ուղղությամբ, մամուլով աշխատանք տանել, դա անում ենք, դա է մեր պատգամը։ Կարող եմ ասել, որ մամուլի հետաքրքրությունը սաստիկ բարձրացել է։ Բայց չպետք է խաբենք, ռազմի դաշտի վրա կրած հաջողությունն է, որ պետք է նեցուկ լինի հայ ժողովրդին, հայ ժողովրդի անվտանգությանը։

– Այսինքն՝ հույսներս դնենք մեր ԶՈՒ-երի վրա։

– Ինչպես միշտ։ Լավ կլիներ, որ մենք հույսներս դնեինք նաև մեր կարող դիվանագետների վրա։ Ինչ վերաբերում է Շվեյցարիային, ես վստահ եմ, որովհետև դեսպանի հետ կան շատ մոտ հարաբերություններ, և իր մոտեցումը ես անչափ հարգում եմ։ Ասեմ, որ նաև համագործակցությունն է լիակատար։ Նույն բանը կարող ենք ասել Կենտրոնական Եվրոպայի մի քանի երկրների մասին՝ Ֆրանսիայի հետ կապված, այլ երկրներ ևս՝ Կանադա, Միացյալ Նահանգներ։ Բայց մենք այստեսակ «գնդապետներ», 3-4-ի փոխարեն, շատ պետք է ունենանք։ Դիվանագիտական ամենալավ պատրաստված մասնագետներով բանակ պետք է ունենանք։ Ամենալավ պատրաստված անձնավորությունները պետք է նշանակվեն կարևոր տեղերում, և ամենավճռական անձնավորություններն են, որ պետք է ստանձնեն այդ պարտավորությունը։ Միայն այս ձևով է, որ Իսրայելը կարողացավ 1948 թվականից ի վեր իր շահերը պաշտպանել դիվանագիտական ասպարեզում՝ նույնիսկ միջազգային իրավունքի դեմ գնացող իր արած գործողությունների պայմաններում։ Դիվանագիտական ճակատում պետք է պայքարել այնպես, ինչպես ռազմական ճակատում։ Սա է միակ հնարավորությունը, որ մենք հաջողության հասնենք։

– Բացի «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցումներ անելուց, Սփյուռքի դերակատարությունը հաջողություն գրանցելու հարցում ո՞րը պետք է լինի։

Վերևում արդեն նշեցի՝ կապը մամուլի հետ, հնարավորությունը մամուլին ճիշտ ձևով ներկայացնելու՝ առանց քարոզչության, չոր ու ճիշտ տեղեկություններ։ Շվեյցարիայի հետ կապված մենք ամեն ինչ անում ենք ու կամաց-կամաց սկսել ենք  քաղել պտուղները։ Պետք է փորձառություն, վճռականություն՝  հանդարտ ու ճիշտ գործելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում