Արդեն մի քանի օր է, ինչ բլոգերի հայտնի պլատֆորմ Livejournal-ը ենթարկվում էր հաքերական հարձակման, որի հետևանքով բլոգերներից շատերը չէին կարողանում մուտք գործել իրենց էջեր կամ տեսնել դրանք: Լուրջ անհարմարություններ են ունեցել նաև հայ բլոգերները, որոնցից մի քանիսը նույնիսկ նշում էին, որ եթե այսպես շարունակվի, ապա հայկական բլոգային հանրությանը լուրջ հարված կհասցվի:
Livejournal-ի սեփականատեր SUP ընկերությունից այսօր հայտնել են, որ հարձակումները դադարել են, և բլոգերները կարող են օգտվել իրենց էջերից, թեպետ նաև նշել են, որ որոշ խնդիրներ, այդուհանդերձ, կարող են լինել: Ընկերությունում ասում են, որ վերջնական կարգավորման ժամկետներ դժվար է նշել: