Այսօր մարտերը բավականին թեժ են եղել, մեր կողմից կիրառվել է գրագետ խուսավարում: Այս մասին հոկտեմբերի 5-ին մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հերքելով ադրբեջանական ապատեղեկատվությունը:
«Թշնամին ժամանակավոր հաջողությունները փորձում է ներկայացնել որպես մեծ հաղթանակներ: Բայց մեր զորքերը, մեր զորքերի հրամանատարները մարտավարական գրագետ խուսավարումներով ու գրագետ գործողություններով կարողացել են հակառակորդին հետ շպրտել՝ մեծ կորուստներ պատճառելով»,- վստահեցրեց Հովհաննիսյանը: