Friday, 29 03 2024
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են

Պատերազմի ժամանակ ուսուցիչը նույնպես դառնում է զինվոր.ՀՀ նախագահը շնորհավորել է Ուսուցչի օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանը նշել է՝ պատերազմի ժամանակ ուսուցիչը նույնպես դառնում է զինվոր

«Սիրելի ուսուցիչներ, Շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ: 1990 թվականին, կիսատ թողնելով ուսումը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Թաթուլ Կրպեյանը մեկնեց Հյուսիսային Արցախի Գետաշեն գյուղ և աշխատանքի անցավ տեղի դպրոցներում՝ որպես հայ ժողովրդի պատմության և աշխարհագրության ուսուցիչ: Բայց նա առաջին հերթին հայրենիքի զինվորն էր ու զոհվեց հանուն նրա ազատության՝ հռչակվելով Ազգային հերոս: Այս օրերին անձնազոհաբար այդ ազատությունն են պաշտպանում մեր ժողովրդի հերոս զավակները՝ կրկի՛ն հերոսական Արցախում, կրկի՛ն նույն թշնամուց:

Պատերազմի ժամանակ ուսուցիչը նույնպես դառնում է զինվոր: Պատերազմից հետո նաև զինվորն է դառնում ուսուցիչ: Հիշենք մեր պատմությունը, հիշենք երկրորդ համաշխարհային պատերազմը, հիշենք արցախյան ազատամարտը: Նայենք այսօրվան, երբ ձեր աշակերտներն անհրաժեշտ պահին մարտադաշտում են՝տարբեր տարիքի ու տարբեր կրթությամբ,տարբեր գիտելիքի տեր ու տարբեր ընտանիքներից, բայց բոլորը հայրենասիրության դասը լավ սերտած, ա՛յն դասը, որի ակունքներում դուք եք:

Այդ դասը սկսվում է ընտանիքից ու ծնողից, շարունակվում դպրոցի առաջին դասարանից՝ ձեր միջոցով, ու երբեք չի ավարտվում, որովհետև շարունակվում է նաև դպրոցից հետո: Այն սոսկ հայրենասիրության դաս չէ: Այն արժեքների ու բարոյականության դաս է: Հայրենիք ու հավատք, լեզու և մշակույթ, ընտանիք և օջախ. այս անխորտակելի սյուների վրա է հենվում մեր ինքնությունը դարեր շարունակ:

Այսօր էլ չեն փոխվել ո՛չ այդ արժեքները, ո՛չ այդ արժեքների սպառնալիքները, ոչ էլ սպառնացողները: Ամենակարևորը՝ չենք փոխվել մենք` որպես միասնական ժողովուրդ, որպես տեսակ: Չենք փոխվել նաև ձեր շնորհիվ: Կրթությունն ինքն արժեք է, բոլոր արժեքները միավորող արժեք, դուք՝ այդ արժեքների սերմնացանները: Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակ՝ պատերազմ թե համավարակ, փորձություն է նաև կրթական համակարգի համար:

Վստահ եմ, որ ձեզ նման մարդկանց՝ ՈւՍՈՒՑՉԻ շնորհիվ բոլոր փորձությունները ոչ միայն հաղթահարվելու են, այլև համակարգն ինքն է ավելի ուժեղ դառնալու: Մեր երկի՛րն է ավելի ուժեղ դառնալու: Շնորհակալ եմ, սիրելինե՛րս: Առողջ եղեք: Աստված պահապան բոլորիս»,-ասված է ուղերձում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում