Wednesday, 24 04 2024
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել

Կոնֆլիկտը գնալով ավելի մասշտաբային է դառնում․ Պնախարարի զգուշացումը տեղին է

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 4-ին, ծանր մարտերը արցախա-ադրբեջանական ճակատում շարունակվել են։ Թշնամին՝ ի դեմս թուրք-ադրբեջանական տանդեմի, շարունակում է իրեն հատուկ նենգությամբ թիրախավորել ոչ միայն հայկական պաշտպանական դիրքերը, այլև Արցախի խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքները, Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Շուշին, Մարտունին, Հադրութը, Մարտակերտը։ Արցախի Պաշտպանության բանակն էլ, երկարատև զգուշացումներից հետո, դիմել է պատժիչ գործողությունների։ Առավոտյան 11-ին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարեց, որ Գանձակի (ադրբ․՝ Գյանջա, նախկինում՝ Կիրովաբադ) օդանավակայանը հօդս է ցնդել։ Ի դեպ, տեղին է հիշեցնել, որ հենց այս օդանավակայանում էին տեղակայված Թուրքիայից բերված բազմաֆունկցիոնալ F-16 կործանիչները, որոնք արդեն իսկ օգտագործվել են ոչ միայն Արցախի, այլ Հայաստանի Հանրապետության դեմ։ Մասնավորապես՝ դրանով խոցվել էր ՀՀ ռազմաօդային ուժերին պատկանող Սու-25 գրոհիչը, որի օդաչուն զոհվել էր։ Բայց մերոնք էլ հետագա օրերին հաջողացրեցին մի քանի F-16 կործանիչ «զգետնել»։

Իսկ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե «Հայաստանի գործողությունների պատճառով մարտական գործողությունների գոտին ընդլայնվելու է», ընդգծել է, որ Եթե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար Արցախի բնակավայրերը «թույլատրելի մարտական գործողությունների անցկացման վայր են», ապա «Արցախի Պաշտպանության բանակի արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են, և Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու։ Սարսափելի՛»։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը երեկոյան հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ «Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում մատնվում են անհաջողության»:

Եվ ի դեպ, հայկական կողմերը ապացույցներով, այդ թվում՝ տեսանյութով հերքել են ադրբեջանական կողմի տարածած այն կեղծ լուրերը, թե իբր ադրբեջանական զինուժը գրավել է Մատաղիսը և Ջաբրայիլի շրջանը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանյան «Նոր պաշտպանական պատվեր. ռազմավարություններ» ամսագրի գլխավոր խմբագիր, Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերի վերլուծական կենտրոնի թղթակից, ռազմական մեկնաբան Լեոնիդ Ներսիսյանը։

– Պարոն Ներսիսյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում ռազմական դրությունը այս պահին, և ի՞նչ բնույթի պատերազմ է գնում ընդհանրապես։ Կարծես, հետևակ այդքան շատ չի օգտագործվում ավելի շատ՝ հետակոծություններ, հրթիռակոծություններ և օդուժ։ Գուցե սա վերաճի հեռահար, վտանգավոր, լայնածավալ պատերազմի՞։

– Կոնֆլիկտը գնալով ավելի մասշտաբային է դառնում։ Գործնականում կիրառվում են սպառազինության բոլոր տեսակները, որոնք ունեն կողմերը։ Ադրբեջանը առաջինը սկսեց կրակել բնակավայրերի վրա, և դրան ի պատասխան՝ Հայաստանն ու Արցախը, բնականաբար, սկսեցին անել նույնը։ Իսկ ինչ վերաբերում է ընթացող բուն ռազմական գործողություններին, ապա դրանք ամեն օր տարբեր են։ Օրինակ, երեկ կրկին գրոհների շատ մասշտաբային փորձեր էին արվում առաջնագծի տարբեր հատվածներում։ Ադրբեջանը երեկ առաջ նետեց գրեթե ամենը, ինչ ուներ, և հարձակումը ավելի մասշտաբային ու էֆեկտիվ էր, քան նույնիսկ առաջին օրերին։ Բայց այսօր՝ հոկտեմբերի 4-ի դրությամբ, որքան ես եմ հասկանում՝ իրավիճակն այդքան լարված ու շիկացած չէ, որքան երեկ էր, քանի որ այդպիսի տեմպերով հնարավոր չէ անվերջ հարձակվել։ Բայց չի կարելի ասել, թե ցամաքային մարտեր չեն ընթանում և միայն հրետանային կրակ է վարվում։ Այդպես չէ։

– Օրինակ՝ Մատաղիսի վրա կատարված գրոհի դեպքը, որի տեսանյութը ներկայացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը, ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը հսկայական թվով մարդկային ուժ է նետում ամեն մի հենակետի վրա։ Եվ մենք, իհարկե, տեսանք, թե ինչ եղավ հարձակվող այդ զորքի հետ։ Եվ, ի դեպ, ինչո՞ւ են անընդհատ ապատեղեկատվություն տարածում, թե Ջաբրայիլն են իբր գրավել, Մատաղիսն են գրավել, այլ բնակավայրեր են գրավել։

– Ապատեղեկատվություն են տարածում, որովհետև պիտի ինչ-որ կերպ բացատրեն իրենց ժողովրդին, թե ինչո՞ւ է ընդհանրապես մղվում այս պատերազմը։ Արդեն մեկ շաբաթ է անցել, բայց, ըստ էության, ոչինչ տեղի չի ունենում և ոչ մի լուրջ արդյունքի չեն հասել, դրա համար էլ հորինում են ինչ-որ վարկածներ, թե ինչ-որ բան, իրենց կարծիքով, «ազատագրվել է»։ Իսկ Մատաղիսի հետ այդպիսի դեպք եղավ այն պատճառով, որ այդ բնակավայրը գտնվում է ցածրավայրում, ցածրադաշտում, փաստացի «շոգեկաթսայի» մեջ է գտնվում, և ադրբեջանցիները, զուտ ինչ-որ տեսաձայնագրություններ, լուսանկարներ անելու համար, փաստորեն զոհաբերեցին իրենց այն ողջ ստորաբաժանումը, որը փորձում էր մտնել Մատաղիս։ Եվ քանի որ նրանք, կարծես, ափի վրա լինեին, նրանց վրա բարձունքից գործի դրվեց հրետանին, և ողջ ստորաբաժանումը ոչնչացվեց։ Տեսանյութում ամեն ինչ պարզ երևում է։ Ահա և վերջ։

– Իսկ ավելի լայն իմաստով՝ ինչո՞ւ Ալիևը որոշեց գնալ այս քայլին։ Թե՞ կարծում եք, որ սա ավելի շատ Էրդողանի քաղաքականության շրջանակներում է և նրա նախաձեռնությունն է։ Ի՞նչ հաշվարկներով նրանք որոշեցին լայնամասշտաբ ու շատ ինտենսիվ գրոհներով պատերազմ սկսել հենց այս ժամանակաշրջանում։

– Ես կարծում եմ՝ պատճառները մի քանիսն են, մեկը չէ։ Դրանք բոլորը համընկան ժամանակային միևնույն կետում։ Առաջին պատճառն այն է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ամբողջ աշխարհը զբաղված է իր ներքին խնդիրներով ու գործերով, միջազգային հարաբերությունների համակարգը բավական թուլացած է, և այս իրավիճակում կարելի է փորձել ռազմական ինչ-որ օպերացիա իրականացնել՝ մնալով անպատիժ։ Երկրորդը Էրդողանի գործոնն է, որը գնալով ավելի ու ավելի անկառավարելի ու անկանխատեսելի պերսոնաժ է դառնում, շատ ագրեսիվ քաղաքականություն է վարում իր երկրի սահմանների ողջ երկայնքով և մխրճված է երեք ռազմական կոնֆլիկտների մեջ։ Եվ երրորդը Ալիևի քաղաքականության գործոնն է։ Պարզապես հասարակությունը նրանից չափից ավելի մեծ սպասելիքներ ուներ, քանի որ նա տարիներ շարունակ լիցքավորում էր իր ժողովրդին հակահայկական տրամադրություններով և այն խոստումներով, որ «մենք մեկ շաբաթում կազատագրենք մեր պատմական Ղարաբաղը»։ Հավանաբար բոլոր այս գործոնները համընկել են՝ բերելով այս նոր էսկալացիային։

– Իսկ միգուցե Ալիևը հասկանում է, որ մոտենում է իր կառավարման մայրամուտին, և հիմա պարզապես «վաբանկ» է գնում՝ գործի դնելով այս տարիների ընթացքում հսկայական գումարներով ձեռք բերված ողջ սպառազինությունը և հույս ունենալով, որ գոնե ինչ-որ արդյունքի՞ կհասնի։

– Ոչ, կարծում եմ՝ նման բան չկա։ Ինձ թվում է՝ իր վրա լուրջ ազդեցություն են ունեցել նաև հուլիսյան մարտերի ընթացքում Բաքվում տեղի ունեցած բազմահազարանոց միտինգները կառավարության դեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում