Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Հայերը շատ լավ են կռվում, և դա շատ ուժեղ հարված էր իսրայելական անօդաչու արտադրողների հեղինակությանը․ Լապշին

«Իսրայելին և Ադրբեջանին իրար է կապում ընդամենը երեք բան՝ 1) ադրբեջանական պլացդարմ՝ ընդդեմ Իրանի, 2) իսրայելական զենք և 3) ադրբեջանական նավթ: Մնացած խոսակցությունները իսրայելա-ադրբեջանական բարեկամության ու դաշինքի մասին հեքիաթներ են, որոնք Ադրբեջանի ղեկավարությունը պատմում է իր ժողովրդին»։

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իսրայելցի հայտնի բլոգեր, լրագրող ու ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը, ով Հայաստանում ու նաև աշխարհի շատ երկրներում հայտնի դարձավ նրանով, որ 2017 թվականին 7 ամիս անցկացրեց Բաքվի բանտում՝ դրանից տարիներ առաջ ազատ Արցախ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) այցելելու համար, և հրաշքով փրկվեց բանտում իր դեմ կատարված մահափորձից հետո։ Ի վերջո, Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող այս հետաքրքրասեր, բարի ու համեստ երիտասարդին ադրբեջանական դժոխքից փրկեցին Իսրայելի ամենահաս իշխանությունները։

Այսօր բլոգեր Լապշինը, ով իր կյանքում եղել է աշխարհի ավելի քան 140 երկրում, Իսրայելում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային սահմանափակումների պատճառով ստիպված մնացել է տանը՝ զրկված լինելով ճանապարհորդելու հնարավորությունից, և սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին։ Զրուցել ենք ամենատարբեր թեմաներից և հարցերից՝ սկսած իսրայելա-ադրբեջանական հերթական կոռուպցիոն սկանդալից ու իսրայելա-ադրբեջանական հարաբերություններից՝ մինչև կորոնավիրուս, Իսրայելի և Հայաստանի կառավարությունների գործադրած ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում՝ որքանո՞վ են հաջողել, որքանո՞վ են ձախողել, Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացումն ու հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և վերջապես՝ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում եռացող քաղաքական բուռն զարգացումները՝ Իսրայելի դիվանագիտական հաջողությունները արաբական երկրների հետ, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում և ձևավորվող հակաթուրքական դաշինքը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, այլ ազդեցիկ խաղացողներ և իհարկե, Հայաստանի ակտիվությունը այս համատեքստում։

«Անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությամբ զբաղվող իսրայելական առաջատար կորպորացիան՝ Israel Aerospace Industries-ը, 2012-ից 2014 թվականներին առնվազն 155 միլիոն դոլար է փոխանցել օֆշորային երկու ընկերությունների, որոնք ուղղակիորեն ներգրավված են եղել վերջին տարիների ամենաաղմկալի միջազգային ֆինանսական սկանդալներից մեկին՝ այսպես կոչված «Ադրբեջանական լվացքատան» պատմությանը», – նախօրեին գրել է իսրայելական ամենաազդեցիկ պարբերականներից մեկը՝ Haaretz-ը՝ հատուկ ընդգծելով, որ պետական ընկերության կողմից կատարված վճարումների նպատակը մինչ օրս պարզ չէ։ Թերթի տեղեկություններով՝ Ադրբեջանի քաղաքացիների կողմից հիմնադրված օֆշորային ընկերություններին կատարված կասկածելի փոխանցումների մասին հայտնի է դարձել հազարավոր գաղտնի բանկային փաստաթղթերի արտահոսքից հետո, որոնց ուսումնասիրությամբ են սկսել զբաղվել «Հետաքննող լրագրողների կոնսորցիումի» ներկայացուցիչները։

https://www.live24.am/sites/default/files/styles/original_scaled/public/2019-08/timthumb%20%2839%29.jpg?itok=THjELt32

– Պարոն Լապշին, ի՞նչ սկանդալի մասին է խոսքը այս անգամ։ Կարո՞ղ եք համառոտ ներկայացնել այդ պատմությունը, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է բացահայտվել։ Նմանատիպ պատմություններ իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում հաճախ են լինում՝ կապված հատկապես ռազմատեխնիկական ոլորտի հետ։ Հիշում եմ, որ մոտ 2-3 տարի առաջ Իսրայելի Պաշտպանության նախարարությունը զրկել էր լիցենզիայից անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող և Ադրբեջանին մատակարարող իսրայելական մի ընկերության, քանի որ վերջինիս օպերատորները մասնակցել էին ԱԹՍ-ների մարտական փորձարկմանը հայ-ադրբեջանական շփման գծում։ Հիմա ի՞նչ է եղել։

– Ադրբեջանի և Իսրայելի ռազմական և կոռուպցիոն կապերի պատմությունը շատ հին է, և խոսքը ոչ թե Իսրայելի և Ադրբեջանի բարեկամության մասին է՝ ինչպես ադրբեջանցիներն են սիրում ասել, թե «Իսրայելը մեր մոտ ընկերն է, մեր դաշնակիցն է», բայց իրականում նման բան, իհարկե, չկա։ Իսրայելի և Ադրբեջանի միջև կա կապերի երեք շղթա։

Առաջինը՝ Իսրայելին անհրաժեշտ է պլացդարմ (ռազմահենադաշտ)՝ հնարավոր հարված հասցնելու Իրանին, որի հետ Իսրայելի հարաբերություններն, ինչպես գիտենք, շատ լարված են և կարելի է ասել՝ պատերազմի եզրին են։ Երկրորդը՝ Ադրբեջանին պետք է իսրայելական զենքը, իսկ երրորդը՝ Իսրայելին էլ պետք է ադրբեջանական նավթը։

Ահա այս երեք բաներն են միավորում Իսրայելին և Ադրբեջանին՝ ադրբեջանական պլացդարմը Իրանի դեմ, իսրեյալական զենքը և ադրբեջանական նավթը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։ Ահա և վերջ։ Ուրիշ ոչինչ Իսրայելին և Ադրբեջանին իրար չի կապում։ Եվ իսրայելա-ադրբեջանական բարեկամության մասին բոլոր այդ հայտարարությունները հեքիաթներ են, որոնք Ադրբեջանի իշխանությունները պատմում են իրենց ժողովրդին։

Եվ, անշուշտ, Իսրայելը միակ երկիրը չէ, որը զենք է վաճառում Ադրբեջանին։ Շուկայում շատ մրցակիցներ կան։ Առաջին հերթին՝ Թուրքիան, Ռուսաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և մի շարք այլ մանր մատակարարներ։ Վերջերս Չեխիան է զենք վաճառել Բուլղարիայի միջոցով։ Այդ գործը հետաքննել է բուլղարացի լրագրող, «Տրուդ» թերթի թղթակից Դիլյանա Գայթանջիևան։ Կարծում եմ՝ հիշում եք այդ պատմությունը։ Եվ բնական է, որ սեփական արտադրանքը վաճառելու համար անհրաժեշտ է հաշվի առնել կոռուպցիոն բաղադրիչը, առանց որի հնարավոր չէ որևէ բան վաճառել։ Եվ այդ նպատակով Իսրայելում հիմնվել է փակ, ոչ օրինական հիմնադրամ, որում շատ կորպորացիաներ գումարներ էին ներդնում ադրբեջանական պաշտոնյաներին կաշառելու համար, որպեսզի վերջիններս գնեն հատկապես իսրայելական սպառազինություն։ Տենդեր է անցկացվում, բայց բոլորը նախապես գիտեն, թե ով է հաղթելու, քանի որ գումարն արդեն վճարված է։ Եվ իրականում սա նոր բան չէ։ Դրա մասին նոր են գրում, բայց բոլորն էլ գիտեին, որ նմանատիպ մի բան եղել է ե՛ւ 5, ե՛ւ 10, ե՛ւ 15 տարի առաջ։ Այդ սխեման վաղուց է աշխատել։ Պարզապես բոլորին ցնցել է գումարի չափը՝ 155 մլն դոլար՝ որպես կաշառք ադրբեջանցի չինովնիկներին։ Սա աստղաբաշխական թիվ է։ Եվ հիմա, երբ այս ամենը ջրի երես է դուրս եկել, սկսվել է նոր սկանդալ՝ ի հավելումն առաջին սկանդալի, երբ Իսրայելը դրոններ էր վաճառում Ադրբեջանին, որոնք կիրառվել են 2016 թ․ ապրիլյան պատերազմի ժամանակ Ղարաբաղում։

Բոլորս էլ հիշում ենք այդ պատմությունը, թե ինչ մեծ սկանդալ եղավ, և այդ թվում՝ տեղեկություն եղավ այն մասին, որ, իբրև թե, իսրայելցի օպերատորները նույնիսկ մասնակցել են այդ գործողություններին, բայց ճիշտն ասած՝ այդ տեղեկությունը հաստատող ոչ մի ապացույց այդպես էլ ի հայտ չեկավ։ Այսինքն՝ լույս տեսան առանձին հրապարակումներ, ինչ-որ մեկը ինչ-որ բան գրեց, բայց Իսրայելի գլխավոր դատախազությունը, որը հետաքննություն անցկացրեց այդ հարցի վերաբերյալ, ոչինչ չհայտնաբերեց, և ոչ մի իրական ապացույց դրա մասին չներկայացվեց։ Եվ եթե հարցնեք իմ կարծիքը՝ ես 100 տոկոսով համոզված եմ, որ իսրայելցիները չեն մասնակցել այդ գործողություններին՝ ոչ թե այն պատճառով, որ նրանք այդքան լավն են, այլ պարզապես այն պատճառով, որ ցանկացած գաղտնի բան վերջիվերջո հայտնի է դառնում։ Իսկ Իսրայելին նման սկանդալներ պետք չեն։ Իսրայելին կոնկրետ պետք է պլացդարմ Ադրբեջանի տարածքում՝ ընդդեմ Իրանի։ Իսրայելին պետք չէ ո՛չ փչացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ, ո՛չ էլ միջամտել այդ կոնֆլիկտին, քանի որ եթե դա ջրի երես դուրս գա՝ մեծ աղմուկ կլինի, և դա կարող է վնասել Ադրբեջանին իսրայելական զենքի մատակարարումներին։ Այդ պատճառով էլ ես դրան չեմ հավատում։ Ես, անշուշտ, հավատում եմ, որ Բաքու են ժամանել իսրայելցի ռազմական խորհրդատուները, փորձագետները, տեխնիկները, ես հավատում եմ, որ նրանք ցույց են տվել ադրբեջանցիներին՝ ինչպես է պետք աշխատել, բայց նրանք պատերազմին չեն մասնակցել։ Նրանք աշխատել են զորավարժությունների շրջանակներում և պարզապես ուսուցանել են ադրբեջանցի զինվորականներին։

Տեղեկություն կա, որ Տավուշում հուլիսին տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո Բաքու են եկել իսրայելցի մասնագետները և ուսուցանել են ադրբեջանցի զինվորականներին՝ ինչպես պետք է օգտագործել ԱԹՍ-ները, որպեսզի ապագայում այդպիսի մեծ կորուստներ չլինեն։ Իսկ հուլիսյան մարտերի ժամանակ, ինչքան ես եմ հիշում, 12 կամ 14 ԱԹՍ է խփվել հայկական զինուժի կողմից։

– Այո՛, մեկ տասնյակից ավելին։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հուլիսյան մարտերի ընթացքում 13 անօդաչու խոցվել է Տավուշի սահմանամերձ հատվածում, ևս մեկը՝ Արցախի հյուսիսարևելյան հատվածում։

– Այո՛ ,այո՛, 13-14 ԱԹՍ։ Եվ այդ ամենն, իհարկե, պարզ է ու հասկանալի։ Այսինքն՝ երբ զենք ես վաճառում մեծ փողերով և մեծ գործարքներով այլ պետության՝ բնական է, որ դրա մեջ են մտնում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են անձնակազմին վերապատրաստելը և երաշխավորված սպասարկումը։

– Եվ հատկանշանական է, որ հայկական զինուժը պայքարում էր իսրայելական այդ միլիոնանոց ու բազմամիլիոնանոց ԱԹՍ-ների դեմ սեփական արտադրության կամ ինչպես ռուս փորձագետներից մեկը մի անգամ ասաց՝ «ինքնաշեն» անօդաչուներով և փաստորեն հաղթեց Ադրբեջանին դրոնների պատերազմում։ Ես նաև կարդացի Երուսաղեմում «Ազատություն» ռադիոյի թղթակցի այն մեկնաբանությունը, որ հայկական բանակն աշխարհում միակն է, որ հաջողությամբ խոցում է իսրայելական արտադրության ԱԹՍ-ները:

– Իհա՛րկե, իհա՛րկե։ Դա շատ ուժեղ հարվածեց իսրայելական սպառազինության արտադրողների հեղինակությանը։ Պատկերացրեք․ չէ՞ որ Իսրայելը միայն Ադրբեջանին չէ անօդաչուներ վաճառում։ Դրանք վաճառվում են աշխարհի մոտ 30 երկրների։ Իսրայելական այդ դրոնները հենց այս պահին մասնակցում են պատերազմների Սիրիայում, Իրաքում, Եմենում, դրանք հսկում են Միացյալ Նահանգների և Մեքսիկայի սահմանը, դրանք աշխատում են Բրազիլիայում, Կոլումբիայում, Մեքսիկայում՝ մասնավորապես նարկոկորտելների դեմ։ Այսինքն՝ աշխարհի շատ երկրներում, բայց դեռևս երբեք չէր եղել նման բան, որ նման մակարդակի անօդաչուներ խփվեին և այդպիսի քանակությամբ։ Ուստի ես կարծում եմ, որ Ադրբեջանը արջի ծառայություն մատուցեց Իսրայելին, եթե կարելի է այդպես ասել։

– Ինչո՞վ է դա բացատրվում՝ ադրբեջանցի զինվորականների անգրագիտությա՞մբ, թե՞ հայ զինվորների բարձր պրոֆեսիոնալիզմով։

– Անշուշտ, երկու գործոնն էլ իրենց դերը խաղացել են։ Առաջինը հայերի պրոֆեսիոնալիզմն է։ Դա փաստ է։ Հայերը շատ լավ էին կռվում։ Բայց ոչ միայն դա։ Երբեմն կարող է՝ շատ լավ ես պատերազմում, բայց եթե տեխնիկան գերժամանակակից է՝ նույնիսկ դա չի օգնի։ Երկրորդն էլ այն է, որ ադրբեջանցիները կա՛մ լավ պատրաստված չէին, նրանց լավ չէին սովորեցրել, կա՛մ էլ ինչ-որ սխալ են թույլ տվել։ Եվ այս երկու գործոնները՝ «հայերը լավ էին կռվում» և «ադրբեջանցիները վատ են սովորել տվյալ զենքին», պարզապես հարվածեց արտադրողի՝ «Elbit Systems» իսրայելական ընկերության հեղինակությանը։ Եվ հիմա այս ընկերությունը պետք է ինչ-որ կերպ ռեաբիլիտացվի, քանի որ Տավուշի պատերազմին հետևում էին աշխարհի տասնյակ երկրներ, և հետևում էին մրցակից ընկերությունները, որոնք արտադրում են նմանատիպ անօդաչուներ, հետևում էին պոտենցիալ գնորդները։ Օրինակ՝ Իսրայելը հիմա փորձում է շատ մեծ՝ գրեթե 1 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր ստորագրել Հնդկաստանի հետ և այդ նույն դրոններից վաճառել Հնդկաստանին, բայց պարզ չէ՝ այդ գործարքը կկնքվի՞, թե՞ ոչ, քանի որ Հնդկաստանը նույնպես հետևում էր այդ իրադարձություններին և եթե տեսնում է, որ այդ անօդաչուները կարելի է այդքան հեշտությամբ խփել, ապա հարց է առաջանում՝ արժե՞ արդյոք այդքան փող ծախսել դրանք գնելու համար։ Այնպես որ, այդ ամենը միանշանակ վնաս պատճառեցին Իսրայելին։


ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում