Tuesday, 16 04 2024
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թուրքիայի հարցում կա կողմնորոշում, բայց արևմտյան առաջնորդների ուշացած քայլերը կարող են այլևս որևէ իմաստ ու ազդեցություն չունենալ

Եվրոպական խորհրդարանում Արցախի առնչությամբ փակ նիստի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել ԵԽ անդամ Չարլի Վեյմերսը, ով Թվիթեր սոցիալական ցանցի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ հայտարարությունը: «Էմանուել Մակրոնը հաստատել է, որ ունի վկայություններ առ այն, որ Թուրքիան օժանդակում է Ադրբեջանին իսլամիստներով Սիրիայից։ Դիմելու եմ ԵՄ արտաքին գործողությունների ծառայությանը (European Union External Action  Service), արդյոք այն դատապարտե՞լ է Թուրքիայի ներքաշումը հակամարտության մեջ, և արդյոք դիտարկո՞ւմ է ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հնարավորությունը»,- գրել է Վեյմերսը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ։

– Պարոն Նավասարդյան, ստեղծված իրավիճակում ինչքանո՞վ  է հավանական Թուրքիային Մինսկի խմբից հեռացնելու հնարավորությունը։

Երևում է, որ և՛ Եվրամիությունը, և՛ ԱՄՆ-ը հետևողականորեն սկսում են կողմնորոշվել այս խնդրում և հասկանում են այն բոլոր մարտահրավերները, որոնք գալիս են Թուրքիայից։ Սակայն խանգարող հանգամանք կարող են լինել դանդաղկոտությունն ու վճռականության պակասը։ Մի բան է՝ հասկանալ խնդիրը, այլ բան է՝ պատրաստ լինել առերեսվել այդ խնդրի հետ։ Եթե Ֆրանսիան շատ հստակ է տրամադրված, ապա մյուս ազդեցիկ պետությունը Եվրամիությունում՝ Գերմանիան, առայժմ հակված չէ  շատ կոշտ միջոցների։ Դա երևաց նաև Կիպրոսի ու Հունաստանի հետ կապված Թուրքիայի հետ հակասությունների հարցում։ Ինչպես գիտեք՝ առաջարկվել էր Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել, բայց Եվրամիության խորհուրդն այդ քայլին չգնաց։ Հարցին կարող է նորից անդրադարձ լինել դեկտեմբերին։ Իրադարձությունների զարգացումը շատ ավելի արագ է ընթանում, քան արևմտյան աշխարհում դրանց անհրաժեշտ արձագանքը։ Քանի որ քայլերը ուշանում են, անընդհատ նոր իրադարձություններ ու մարտահրավերներ են առաջանում, ուշացած քայլերը կարող են այլևս որևէ իմաստ, նշանակություն ու ազդեցություն չունենալ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով  համարժեք կկարողանան գնահատել փոփոխվող իրավիճակը արևմտյան աշխարհի առաջնորդները։ Դրա վերաբերյալ կան որոշակի կասկածներ։ ԱՄՆ-ում սպասվող  ամենակարևոր իրադարձությունը գալիք նախագահական ընտրություններն են, իսկ Եվրամիությունում ավանդաբար կան տարբեր շահեր, որոնք թույլ չեն տալիս այդ աշխարհաքաղաքական հզոր միավորին հանդես գալ համախմբված և համերաշխ դիրքորոշումներից։

– Հայաստանի համար լավ ժամանակահատված է ՝ Թուրքիայի հանդեպ ընդհանուր վերաբերմունքի իմաստով։ Արդյոք մեր դիվանագիտությունն էլ այստեղ անելիք ունի՞։

– Միանշանակ դիվանագիտական ջանքեր են պետք՝ ուղղված միջազգային հանրությանն ու միջազգային կազմակերպություններին ընդհանրապես, նաև առանձին պետությունների ուղղությամբ՝ մասնավորապես։ Ինչպես մենք տեսնում ենք՝ այն անհրաժեշտ համախմբվածությունը միջազգային կառույցների մոտ չկա պետությունների տարբեր վճռականության հետևանքով։ Դա նշանակում է, որ պետք է աշխատել նաև առանձին պետությունների հետ, որպեսզի այդ ընթացքը ավելի արագ տեղի ունենա։ Այո՛, մեր դիվանագիտական կորպուսը պետք է աշխատի և՛ առանձին պետությունների հետ, և՛ այն պետությունների հետ, որոնք Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեն, որպեսզի նրանց դիվանագիտական ռեսուրսը նույնպես ակտիվացնենք նույն նպատակների համար։ Միայն մեր դիվանագիտական կորպուսի համար շատ դժվար է  թիրախային գործել բոլոր ԵՄ անդամ երկրներում, հատկապես որ ոչ բոլոր տեղերում մենք ունենք դեսպանություններ։

– Հիմա մենք փաստորեն բախվել ենք մի իրավիճակի, երբ մեր դաշնակիցը փաստացի Ռուսաստանն է, բայց մեզ հետ ավելի սերտ դաշնակցային հարաբերություններ ունեն եվրոպական երկրները։

– Նայած ում հետ համեմատենք։ Եթե համեմատենք Ֆրանսիայի կամ Հունաստանի հետ՝ ակնհայտորեն այդպես է։ Բայց պետք է ամեն դեպքում նկատի ունենալ, որ Ռուսաստանում բավականին մեծ է  ադրբեջանական լոբբին։ Թեև մենք տեսնում ենք, որ և՛ հանրային կարծիքում, և՛ լրատվամիջոցներում տեղաշարժ տեղի է  ունենում, այդ տեղաշարժը դեռ չի հասել որոշումներ ընդունողների մակարդակին և շատ դանդաղ է հասնում։ Մենք ամեն դեպքում պետք է ոչ թե փնտրենք հակասություններ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, այլ փորձենք հնարավորինս հասնել նրան, որ Ռուսաստանն ու Արևմուտքը այս հարցում ունենան կոնսոլիդացված դիրքորոշում։ Միայն այդ դեպքում կարելի է  սպասել, որ կլինեն վճռական քայլեր, և չստացվի, որ իրար հակադրվելով՝ ոչ մի կարևոր աշխարհաքաղաքական միավոր հանդես չի գալիս կոնկրետ գործողություններով ու քայլերով։ Դա  էլ է լուրջ խնդիր մեր դիվանագիտական կորպուսի համար, որպեսզի ապահովի այդ մերձեցումը Ռուսաստանի ու Արևմուտքի դիրքորոշումների միջև՝ արցախյան խնդրի շուրջ։ Դա հեշտ չէ։ Արցախում ստեղծված իրավիճակը Ռուսաստանի որոշ շրջանակներ փորձում են օգտագործել, որպեսզի հակառակը՝ սրեն հարաբերությունները Արևմուտքի հետ և որոշ չափով այս լարվածության համար պատասխանատվությունը գցեն Արևմուտքի վրա։ Կա նաև այդ միտումը, ու դրա դեմ անհրաժեշտ է  շատ հետևողական ու արդյունավետ աշխատանք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում