Thursday, 28 03 2024
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու

Չինական հայտնի հեռուստաալիքը հաղորդել է Ադրբեջանում Սիրիայից ժամանած թուրք վարձկանների մասին

105,6 միլիոն լսարան ունեցող չինական հեռուստաալիքը ռեպորտաժ է ցուցադրել Ադրբեջանում Սիրիայից ժամանած թուրք վարձկանների մասին, ովքեր կռվում են Հայաստանի դեմ: Ստորև բերված է զեկույցում հնչած տեքստի թարգմանությունը.

«Թուրքիայի ագրեսիան հարևան երկրների նկատմամբ ավելի ակնհայտ դարձավ Էրդողանի իշխանության գալուց հետո: Թուրքիան Ռուսաստանի և Իրանի հետ միասին Սիրիայից հաջողությամբ դուրս է բերել ԱՄՆ զինված ուժերի մեծ մասը: Սակայն Էրդողանը, չբավարարվելով այս ամենով, ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում և Միջերկրական ծովի տարածաշրջանում: Թուրքիայի իշխանությունները հերթական անգամ երես են թեքել Ռուսաստանից: Սեպտեմբերի 30-ին լրատվամիջոցները հայտնել են, որ Սիրիայում տեղակայված թուրքական բանակը շարունակում է առաջ շարժվել դեպի Ադրբեջան, որպեսզի վերջինիս օգնի հարձակվել Ռուսաստանի դաշնակից Հայաստանի վրա: Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ թուրքական զորքերը Ադրբեջան են մտել մեկ ամիս առաջ՝ համատեղ զորավարժությունների շրջանակներում:

Թուրքական F16 կործանիչների ջոկատը նախկինում վարժանքներ է անցկացրել Աֆղանստանում: Հայաստանի վրա Ադրբեջանի վերջերս կատարած ընդհանուր հարձակումն Անկարայի իշխանությունների հետ կուլիսային աջակցության արդյունք է: Բրիտանական լրատվամիջոցները մեջբերել են երեք սիրիացի զինյալների խոսքերը, որոնք ասել են, որ Թուրքիան առնվազն 4000 զինվոր է ուղարկել Ադրբեջան՝ Հայաստանի վրա հարձակվելու համար: Սիրիայի Իդլիբ քաղաքում պատերազմած այս էլիտար զորքերը մեծ կորուստներ են պատճառել հայկական բանակին: Նրանց մեջ, Ազազ անունով մի սիրիացի զինյալ ասել է, որ մեկ ամիս առաջ Թուրքիան արդեն սկսել էր զինյալների հավաքագրումն ու մարզումը սիրիական Աթին ճամբարում: Նա ասել է, որ Ադրբեջան ուղարկված վարձկանների խումբը հայտնի է «Սուլթան Մուրադ» անունով:

Յուրաքանչյուր զինվոր ամսական կարող է ստանալ 900-1300 դոլար, ինչը մի քանի անգամ գերազանցում է այն գումարը, որը կարող էին ստանալ Սիրիայում: Արդյունքում ներգրավվել են մարտական փորձ ունեցող մեծ թվով սիրիացիներ:

Միլիոնավոր փախստականներ ապրում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թուրքիայի կողմից գրավված շրջանում, որոնց մեծ մասն ապրուստի միջոցներ չունի: Ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են միանում թուրքական վարձու բանակին՝ իրենց ընտանիքի ապրուստը հոգալու համար: Հետո նրանց ուղարկում են արտասահման կռվելու՝ նախ Լիբիա, իսկ այժմ՝ Ադրբեջան և Հայաստան:

Հայ զինվորականները խստորեն դատապարտել են Թուրքիային՝ ռազմական գործողություններ հրահրելու և միջամտելու համար: Ըստ լրատվամիջոցների, մի քանի օր առաջ բռնկված սահմանային բախումն արագորեն վերածվել է լայնածավալ պատերազմի երկու երկրների միջեւ: Երկու կողմերն էլ հայտարարել են ընդհանուր զորահավաքի մասին, մեծ թվով տղամարդիկ զորակոչվել են բանակ: Կողմերն օգտագործում են բալիստիկ հրթիռներ, խոշոր տրամաչափի հրետանի, մարտական տանկեր, մարտական մեքենաներ, անօդաչուներ և այլ ռազմական տեխնիկա:

Որպես Հայաստանի գլխավոր դաշնակից՝ Ռուսաստանը որոշել է տրամադրել համապարփակ օգնություն՝ երկու կողմերին հորդորելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: ՀՀ զինված ուժերի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցում հստակ նշվել է, որ արտասահմանյան ուժերը չեն կարող լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում