Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Թուրք-ադրբեջանական պլանը ձախողված է, այժմ բանակցային ձևաչափ են փնտրում դեմքը պահպանելու համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» ԺՊԴԿ ներկայացուցիչ, այժմ Արցախում գտնվող Ռոբերտ Ղևոնդյանը։

– Պարոն Ղևոնդյան, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել և կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը։ Արդյոք կարծում եք՝ փորձ է արվում փոխելո՞ւ Մինսկի խմբի ֆորմատը, ինչպե՞u պետք է ռազմական գործողությունների դադարեցման մասին արտահայտվի Անկարան։

– Ի  սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանը իր մեծ եղբորից մեծ երաշխիքներ է ստացել այս գործողությունները սկսելու համար։ Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, և այն զարգացումները, որոնք ամենայն հավանականությամբ չէին մտնում Ադրբեջանի ու Թուրքիայի պլանների մեջ, ստիպեցին նրանց  ավելի մեծ կորուստներ չկրելու համար փնտրել բանակցային ձևաչափեր՝ գոնե դեմքը պահպանելու համար։ Իմ ունեցած ինֆորմացիայով՝ մենք տարբեր ուղղություններով բավականին մեծ հաջողություններ ունենք, և ամենայն հավանականությամբ Ադրբեջանն ու Թուրքիան ձևաչափ են փնտրում դեմքը վերջնականապես չկորցնելու և այս ձևաչափից մինիմալ կորուստներով դուրս գալու համար։

Այնուամենայնիվ, հուսով եմ, որ հայկական կողմը, հաշվի առնելով իր ուժեղացած դիրքերը, կկարողանա իր  շահերը որպես առաջնային գործոն դիտարկել գործողությունները դադարեցնելու հարցում, և մենք կկարողանանք նստել բանակցային սեղան ավելի ուժեղ դիրքերից, քան մինչև սեպտեմբերի 27-ն էր։

– Օրինակ՝ կարո՞ղ ենք պնդել, որ Արցախն էլ նստի բանակցային սեղանի շուրջ, և եթե պետք է գործողությունները դադարեցվեն՝ միայն արցախյան կողմի ստորագրության պայմաններում։

– Մեր առավելությունը հայկական ուժերի հաջողություններն են և հիմնականում այն, որ թուրք-ադրբեջանական պլանը ձախողված է։ Իրենք կուլուարներում հայտարարում էին, որ մինչև հոկտեմբերի 1-ը հասնելու են հաջողության, հասնելու են Ստեփանակերտ, բայց այսօր արդեն հոկտեմբերի 2-ն է, և իրենք լուրջ հաջողություններ սահմանի որևէ հատվածում չեն գրանցել, ավելին՝ որոշ հատվածներում ունեն պարտություններ։ Եվ դա բավականին ուժեղացնում է մեր դիրքերը, ինչը նշանակում է, որ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները դիվանագիտական ճակատում ներկայացնելու մեր հաջողությունները։ Ձեր նշած Արցախի մասնակցությունն էլ հայկական շահերից մեկն է, որը պետք է փորձենք հնարավորինս իրացնել։ Նորից եմ կրկնում՝ հնարավորությունը կա, և ամեն ինչ կախված է նրանից, թե հայկական դիվանագիտությունն ինչպես կկարողանա իրացնել իր շահը։

– Այս պատերազմի ընթացքում մենք ձեռք բերեցինք հզոր մի դաշնակից՝ ի դեմս Ֆրանսիայի, որի նախագահը չի վախենում բաց տեքստով ասել, թե ով է ագրեսորը։ Մեր արտաքին քաղաքականության վրա սա ի՞նչ անդրադարձ կունենա։

Ես չեմ կարծում, որ Հայաստանը այս պատերազմի ընթացքում ձեռք բերեց բարեկամ երկիր Ֆրանսիային։ Ֆրանսիան միշտ էլ մեր բարեկամն է եղել՝ նաև նախկին նախագահների օրոք։ Հաշվի առնելով մերձավորարևելյան հատվածում ձևավորված հակաթուրքական ալյանսի առկայությունը՝ ի դեմս Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի, պետք է նշել, որ այս գործընթացը նաև համապատասխանում էր այդ ալյանսի գլխավոր դերակատարներից մեկի՝ Ֆրանսիայի շահերին։ Ֆրանսիան պարզապես վերահաստատեց իր բարեկամական վերաբերմունքը։ Մյուս կողմից էլ՝ չմոռանանք, որ ԱՄՆ-ը որոշակի վերապահումներ ունի Թուրքիայի նկատմամբ։ Այս շաբաթ պետքարտուղար Պոմպեոյի այցն է կայանալու տարածաշրջան, և առաջին անգամ  ԱՄՆ նման բարձրաստիճան պաշտոնյան Թուրքիա չի այցելելու։ ԱՄՆ-ը իր ռազմաբազան է Թուրքիայից տեղափոխում Հունաստան։ Եթե հաշվի առնենք, որ միջազգային հանրության արձագանքը Թուրքիայի նկատմամբ այս պահին բացասական է, ապա Ֆրանսիայի նման արձագանքը սպասելի էր։ Շվեդիան էլ է Հայաստանին աջակցող հայտարարություն արել և նույնիսկ առաջարկել է կարիքի դեպքում դիմել ռազմական օգնություն ստանալու համար։ Այնպես որ, միջազգային հանրության շահերն այսօր համընկնում են Հայաստանի շահերի հետ։ Հայաստանի դիվանագիտությունը բացառիկ շանս ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում վճռական քայլ կատարելու, հայանպաստ դիրքերից հանդես գալու համար։ Փառք Աստծու՝ հայկական բանակն այսօր ամեն կերպ աջակցում է այդ հնարավորությանը։

– Դուք հիմա Արցախում եք, ինչպիսի՞ն է տրամադրվածությունը։

– Տրամադրվածությունը շատ դրական է։ Նույնիսկ կարող եմ մի հետաքրքիր բան ասել. այստեղ հավաքված են հայ կամավորներ աշխարհի ամենատարբեր հատվածներից։ Բոլորն էլ ցանկություն ունեն գնալու առաջին գիծ ու մասնակցելու պատերազմական գործողություններին, սակայն այնքան շատ է մարդկանց քանակը, որ հնարավորություն չկա բոլորին թույլ տալու մեկնել առաջին գիծ։ Հայկական բանակը կկարողանա իր հաջողությունները շարունակել, որովհետև թե՛ տեխնիկական, թե՛ ռազմական առումով մեր ներուժը չափազանց մեծ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում