Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

Ժամանակն է, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները խոսքից գործի անցնի

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն ը։

– Տիկին Վարդանյան, այս օրերին ներսում տարվող ռազմական ու քաղաքական աշխատանքին զուգահեռ ոչ պակաս կարևոր է դրսում տարվող աշխատանքը։ Հետաքրքիր է՝ Միացյալ Նահանգներում իրավիճակն այս առումով ինչպիսի՞ն է, համագումարն ի՞նչ աշխատանքներ է իրականացրել։

– Ամերիկայի հայկական համայնքը  ուշադրությամբ գիշեր-ցերեկ հետևում է իրադարձություններին, բոլորն անչափ մտահոգ են։ Արցախն այն խնդիրն ու այն հարցն է, որ միացնում է աշխարհի բոլոր հայերին, ուժեղացնում մեզ։ Տարբեր մարդիկ՝ ինչպես այստեղ, այնպես էլ այնտեղ, հավաքում են ֆինանսական, նյութական օգնություն։ Հուսով եմ՝ բոլորը հետևում են այն խնդրանքին, որ գումարն ուղարկվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։ Կոնգրեսում Պետդեպի հետ աշխատանք ենք կատարում, կան շատ սենատորներ ու կոնգրեսականներ, որոնք իրենց աջակցությունն են հայտնել  Հայաստանին ու Արցախին։ Նրանք պնդում են, որ Միացյալ Նահանգները ջանքեր գործադրի Թուրքիային կանգնեցնելու համար, կասեցնի անմեղ հայ ժողովրդի վրա հարձակումները։ Անընդունելի է թիրախավորել խաղաղ բնակչությանը։ Մենք տեսնում ենք, որ շատ կառույցներ արդեն իսկ իրենց աջակցությունն են հայտնում հայերին, հույս ունենք, որ նրանք նաև կոնկրետ քայլեր կանեն՝ պատժամիջոցներ և այլ գործողություններ։ Մենք խրախուսում ենք ամերիկահայերին, որ նրանք կապվեն իրենց ընտրած մարդկանց հետ։ Կոնգրեսականները, սենատորները նույնիսկ նախընտրական այս թեժ շրջանում ուշադրություն են դարձնում այս իրադարձություններին։ Տեսնում ենք նաև, որ միջազգային մամուլն ուշադրությամբ հետևում է այս իրադարձություններին։ Ընդ որում՝ ոչ միայն առաջին օրն այդ մասին գրեց ու մոռացավ, այլ հաջորդ օրերին ևս անդրադարձ կատարեց, ու առ այսօր ամեն օր կան հրապարակումներ պատերազմի մասին։ Ես անձամբ զանգեր եմ ստանում ոչ միայն ԱՄՆ-ի իմ բարեկամներից ու ընկերներից, այլև աշխարհի ցանկացած կետից։ Մարդիկ հետաքրքրված են այս ամենով, ու ես լավատես եմ, որ մենք հաղթելու ենք։ Դա շատ ճիշտ հեշթեգ է։ Ես ցավում եմ բոլոր այն մարդկանց համար, ովքեր այս պատերազմի ժամանակ կորցրել են իրենց որդիներին ու դուստրերին։ Ինչ դաժան ու անասուն մարդիկ են, որ փողի համար գնում են կռվելու՝ թե՛ թուրք, թե՛ ադրբեջանցի, թե՛ սիրիացի, թե՛ պակիստանցի։ Իրենք պարտվելու են, որովհետև մեր հավատն ու մոտեցումը չունեն։ Մենք պայքարում ենք ու հասնելու ենք մեր նպատակին։

– Բայց տպավորություն է, որ Թրամփի վարչակազմի համար սա այնքան էլ կարևոր հարց չէ, մինչդեռ Բայդենի կողմից հստակ պրոհայկական հայտարարություններ ենք լսում։

– Այո, այդպես է։ Ջո Բայդենը միշտ բարեկամ ու ընկեր է եղել հայ ժողովրդին, հայկական հարցերին։ Ողջունելի են իր հայտարարությունները, և ցավալի է, որ նույն մոտեցումը չունի Թրամփը։ Թեթև անդրադարձ կատարեց, որ հետևում են այս ամենին, և միայն այդքանը։ Պետքարտուղարի միջոցով ասվեց, որ հետևում ու կոչ են անում, բայց խոսքերը քիչ են, գործեր են պետք։

– Հնարավո՞ր է ընտրություններից հետո Հայաստանի ու ընդհանրապես ղարաբաղյան հարցի հետ կապված իրավիճակ փոխվի։

– Կուզենայի, որ ավելի շուտ փոխվեր։ Գուցե ընտրություններից հետո փոխվի։ Մինսկի խմբի համանախագահները պետք է դեր խաղան, բայց թե ինչ են անելու՝ հայտնի չէ։ Հետաքրքիր է՝ ինչ կարող է անել Միացյալ Նահանգները ընտրություններից հետո։  Եթե Թրամփը ընտրվի, նույն քաղաքականությունը կշարունակվի։ Հնարավոր է այս ընտրությունները նոյեմբերին չավարտվեն, շատ հարցեր կան, որոնք նոյեմբերի 3-ին ու 4-ին չեն որոշվելու։ Մինչև հունվարի 20-ի երդմնակալությունը շատ անկանխատեսելի վիճակ է։ Այս պահին դժվար է  գուշակել՝ ինչ պետք է լինի։ Բայց դա չի նշանակում, որ  մեր հայերը չպետք է շարունակեն պայքարել։ Այն, ինչ արվում է Հայաստանում ու դրսում, պետք է կրկնապատկել։ Շատ կարևոր խնդիր է աշխատել միջազգային մամուլի, միջազգային գործընկերների հետ։ Աշխարհի ժողովուրդն այս հարցին պետք է ուշադրություն դարձնի ու ականջի հետև չգցի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում