Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Իհարկե, Ֆրանսիան միայնակ չի կարող վերցնել պատասխանատվությունը, ասելիք պետք է ունենան նաև ԱՄՆ-ն ու Ռուսաստանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

– Պարոն Փափազյան, երեկվանից Ֆրանսիայի հայտարարությունը ավելի հասցեական է դարձել: Ֆրանսիան՝ որպես ԵՄ առաջամարտիկ երկիր, շատ էական դեր կարող է ստանձնել՝ ըստ էության ամբողջությամբ իր վրա վերցնելով Արցախյան հակամարտության մեջ ամբողջ եվրոպական ներկայությունը։ Որքանո՞վ է դա հնարավոր, առհասարակ:

– Մենք մշտական կապի մեջ ենք նախագահ Մակրոնի հետ: Ֆրանսիայի հայկական քաղաքականությունը հստակ է այսօր, դրսևորված է: Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ, իսկապես այն երկիրն է, որ հայամետ է: Իհարկե, Ֆրանսիան միայնակ չի կարող վերցնել պատասխանատվությունը, ասելիք պետք է ունենան նաև ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Հատկապես կարևոր են այդ երկու գերտերությունների տեսակետները:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ Ֆրանսիան այսօր առավելագույնն է անում Արցախում արյունահեղությունը դադարեցնելու համար:

– Դա մեր պարտավորությունն է, որ իր առավելագույն ջանքերը դնի, և դնի՝ համոզելու ԱՄՆ-ին և Ռուսաստանին: Բայց գիտեք, որ բոլորն էլ իրենց շահերն ունեն: Կարծում եմ՝ առաջիկա 1-2 օրերը բավական կարևոր են լինելու: Մակրոնը նոր հայտարարություններով է հանդես եկել: Դուք գիտեք, որ Եվրոպական խորհրդի նիստ է եղել, ԵՄ 28 երկրները Թուրքիայի օրակարգով ժողով են գումարել: Ֆրանսիան, ինչպես նաև Գերմանիան, շատ խիստ կեցվածք են որդեգրել Թուրքիայի նկատմամբ:

– Դիվանագիտական հարթակներում ի՞նչ քայլեր եք ձեռնարկվում այս փուլում:

– Հատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները համատեղ հայտարարությամբ հանդես եկան, կողմերին կոչ անելով անհապաղ վերադառնալ խաղաղ բանակցություններին: Մենք հույս ունենք, որ առաջիկա ժամերի ընթացքում այդ հայտարարության ֆոնին վերադարձ կլինի խաղաղության:

– Այսօր Հայաստանում քննարկվում է Արցախի ճանաչման, ինչպես նաև Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցերը: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս երկու զարգացումների վերաբերյալ:

– Այդ երկուսն իրար հետ կապված են, մեկը մյուսին չի հակասում: Ռազմավարական դաշինքը կարևոր է, անշուշտ, բայց նաև մեկը պետք է սկսի չճանաչել Արցախի անկախությունը: Այսօրվա իրավիճակը կարող է հիմք լինել, որ Հայաստանը գնա այդ քայլին: Այսինքն՝ տեսնելով, որ լուրջ վտանգ կա և տեսնելով, որ բանակցություններն արդյունք չեն տալիս, կարող է այդ քայլն անել, ճանաչել Արցախի անկախությունը՝ այդ որոշումը հիմնավորելով Արցախի անվտանգության հրամայականով: Ես կարծում եմ, որ այս քայլը միջազգային հարթակներում ինչ-որ բան կշարժի, երբ Հայաստանը բանակցությունների 26 տարիներից հետո վերջապես ճանաչի Արցախը: Բայց պետք է գիտակցել, որ բանակցությունների այլ ֆորմատ չկա, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը: Մենք դեմ ենք որևէ այլ ձևաչափի, բայց այսօր կարող ենք նկատել, որ սեպտեմբերյան այս պատերազմը հանգրվան է, որը ցույց է տալիս, որ Արցախը լուրջ վտանգի տակ է: Այդուհանդերձ, Արցախը ճանաչելը նաև համահայկականության ու միասնականությանն ուղղված քայլ կարող է լինել:

– Միջազգային հանրությունը հասկացե՞լ է, որ սա միջազգային ահաբեկչություն է Հայաստանի դեմ:

– Այո՜, և սա, անշուշտ, ահաբեկչություն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում