Լուրեր
Հակառակորդի նպատակն է եղել՝ 2-3 օրվա ընթացքում 10-15 կիլոմետր մխրճվել Արցախի ՊԲ-ի խորություն. Սեյրան Օհանյան

«Ադրբեջանի եւ Թուրքիայի մասնակցությամբ հերթական անգամ, օգտագործելով խաղաղ պայմանները, սադրիչ գործողություններ են նախատեսել եւ սեպտեմբերի 27-ին օգտագործելով իրենց զինանոցի ողջ կազմը, կատարելով համապատասխան խոցման եւ ազդեցության միջոցառումներ՝ անցել են հարձակման իրենց մոտոհրաձգային, հրաձգային եւ տանկային ստորաբաժանումներով՝ մի քանի ուղղություններով։

Նրանց հեռահար նպատակն է եղել 2-3 օրվա ընթացքում մխրճվել մարտավարական խորության՝ մոտ 10-15 կիլոմետր Արցախի պաշտպանության բանակ, այնուհետեւ պարտադրանքի լեզվով խոսել եւ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ՝ հետագա բանակցային գործընթացում։ Նրանք խախտել են պայմանավորվածությունները՝ ուժի չկիրառման հարցում։ Հանդիպելով Արցախի պաշտպանության բանակի հմուտ գործողություններով պայմանավորված դիմադրությանը՝ ստանալով հսկայական ծավալով եւ՛ անձնակազմի, եւ՛ սպառազինության, եւ՛ ռազմական տեխնիկայի, եւ՛ օդուժի, եւ՛ անօդաչու թռչող սարքերի խոցումներին, ըստ էության, չեն կարողացել հասնել իրենց նպատակներին»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, անդրադառնալով սեպտեմբերի 27-ին ընթացող ռազմական գործողություններին, ասաց Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

  • Դիտումներ՝ *