Լուրեր
Ինձ համար պատիվ է Արցախի նախագահի կոչով այստեղ գտնվել. Սեյրան Օհանյան

«Այսօր ինձ համար մեծ պատիվ է Արցախի իշխանությունների պլանի համաձայն ներկա գտնվել այս հանդիպմանը եւ ներկայացնել այն իրավիճակը, որը տիրում է Արցախում եւ մարտական գործողությունների թատերաբեմում։ Այսօր ոչ միայն Հհայաստանի Հանրապետության, Արցախի ժողովրդի, այլ նաեւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է Արցախը եւ Արցախում տեղի ունեցող այն գործողությունները, որոնք սադրել են Արդբեջանի զինված ուժերը։ Ոչ միայն Արցախյան ազատամարտի, ոչ միայն 2014-2015 թվականի լարված դիվերսիոն հետախուզական գործողությունների, 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների, 2020 թվականի Տավուշյան մարտական գործողությունների, այլ նաեւ այսօրվա իրականության մեջ սադրիչ կողմը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերն են, բայց այս անգամ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ. նրա սպառազինության, նրա կողմից փորձառու փորձագետների, հրահանգիչների, նրա կողմից պատվիրված տարբեր երկրների վարձկանների»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

Գեներալ-գնդապետը նշեց, որ այսօր յուրաքանչյուր գիտակից անձ արցախցու կողքին է։

  • Դիտումներ՝ *