Monday, 19 04 2021
Տոկիո-2020. Քանի մարզիկ կներկայացնի Հայաստանը. ակնկալվող մեդալների քանակը
13:28
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը. ԱՀԿ
Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված Երևանում ապրիլի 24-ին
13:21
Բայդենն ամերիկացիներին հորդորել է չհապաղել կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցում
Ուղիղ. Արցախում ծառայող զինվորների հարազատներին վարչապետը հրավիրել է հանդիպման
Դեսպան Մինասյանն ու Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդը քննարկել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները
ԱՄՆ պատժամիջոցները՝ ընդդեմ Ռուսաստանի, կօգնեն Հայաստանին ազատվել ռուսական գաղութային լծից
12:58
Կոլումբիայի փրկարարները 11 հանքագործների մարմիններ են հանել հանքահորից
Ուզում ենք վարչապետը մեզ մի դրական պատասխան տա․ ժամկետային զինծառայողի մայր
Խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում անց է կացվել Հաղթանակի օրվան նվիրված շքերթի փորձը
Տեսնենք մեր վարչապետը ինչ կասի․ ժամկետային զինծառայողի ծնողները կհանդիպեն Փաշինյանի հետ
12:35
Օսթինում երեք մարդ Է զոհվել գնդակոծության հետևանքով
ՊՆ-ն խորը քնի մեջ է․ վարչապետին սուտ են զեկուցում․ ժամկետային զինծառայողի հայր
12:20
«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել
Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
12:01
Եվրոպական առաջատար ակումբները հայտարարեցին Սուպերլիգայի ստեղծման մասին
Ալիևի վրա ամերիկա-ռուսական ճնշման ուրվագիծը
Մեղադրանք է առաջադրվել Իսրայելում ՀՀ դեսպանին
11:40
Բրիտանիան նոր օրենք է մտցնում Ռուսաստանի և Չինաստանի դեմ պայքարելու համար․ Times
«120 grammi» ընկերությունը կապ չունի Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցման հետ․ ԱԳՆ
«Տղա՛ս, թուրքը թուրք է, ի՛նչ ալ ընէ, խօսի կամ գրէ, պէտք չէ վստահիլ թուրքին»․ Արամ Ա
ՀՀ-ում COVID-19-ի 298 նոր դեպք է գրանցվել․ մահացել է 17 մարդ
ԵԽԽՎ-ն Հայաստանից հրավերի է սպասում
Պայմանագրային զինծառայողների ծառայության տարիքային շեմը կբարձրացվի. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծը
10:40
Դոնեցկում և Լուգանսկում հայտարարել են Ուկրաինայի կողմից գնդակոծությունների մասին
10:30
Չիկագոյում 7-ամյա աղջիկ է զոհվել McDonald’s-ի մոտ տեղի ունեցած հրաձգության արդյունքում
10:20
Լուիզիանայում հինգ մարդ է տուժել հրաձգության հետևանքով
Թուրքիան հավանություն է տվել «Սպուտնիկ-V»-ի արտադրությանը
Փաշինյան – Օնիկ Գասպարյան վեճի խմորը դեռ շատ ջուր կվերցնի
09:50
Նավթի պաշարների կրճատումը կարող է հանգեցնել դրա արժեքի բարձրացմանը մինչև 74 դոլար․ Bloomberg

Աշխարհը զզվել է Թուրքիայի ագրեսիվությունից․ Հայաստանն ասում է՝ չեզոքացրե՛ք Թուրքիային, ես կոչնչացնեմ Ադրբեջանը

«Այսօր շատ-շատերի շահերից է բխում Հայաստանի, այսինքն՝ Արցախի դեմ թուրքական ագրեսիան օգտագործելը։ Եվ եթե իրենք ցանկություն ունեն Թուրքիային ասելու՝ «արդեն չափդ անցար», ապա սա բավական հարմար առիթ է։ Այսինքն՝ մենք կռվում ենք Թուրքիայի հետ, բայց մենք մենակ չենք այդ կռվում։ Այսօր առաջին անգամ մեզ համար շատ բարենպաստ իրավիճակ է։ Կարծում եմ, որ գործնականում աշխարհը զզվել է Թուրքիայի ագրեսիվությունից, աշխարհը հաճույքով կցանկանա Թուրքիային պատժել։ Եվ այս հարցում մենք բնական դաշնակիցներն ունենք ու նրանք բավական ակտիվ են։ Այս պարագայում Արևմուտքի և Ռուսաստանի շահը Թուրքիայի հետ կապված հարցում համընկնում է։ Սա մեզ համար ահավոր բարենպաստ է, և մենք պիտի աշխատենք չնեղացնել մեր դաշնակիցներից որևէ մեկին՝ հավանական դաշնակցին, բնական դաշնակցին։ Անպայման չէ, որ լինի միայն ռազմավարական դաշնակից՝ ինչպես Ռուսաստանը․․․ Մենք պիտի աշխարհին ցույց տանք, որ մենք, այո՛, խաղաղասեր ենք, բայց այսօր Հայաստանը տալիս է կռիվ աշխարհի համար։ Այս տարածաշրջանում և աշխարհում ագրեսորին պատժելու կռիվ է տալիս։ Իր վրա է վերցրել այդ բեռը այս փոքր պետությունը։ Բա դուք նամուս, թասիբ չունե՞ք, որ գոնե այդ պետությանը բարոյապես աջակցեք»։

Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական ուժերից մեկի՝ «Արդար Ռուսաստան» («Справедливая Россия») կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը Արցախի ու Հայաստանի Հանրապետության դեմ արդեն մի քանի օր շարունակվող թուրք-ադրբեջանական ռազմական արգեսիայի պայմաններում հրապարակ է նետել Լեռնային ռուս խաղաղապահներ տեղակայելու միտքը։

Խոսելով տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Միրոնովը ասել է, թե, ցավոք, տեսնում ենք, որ արտաքին ուժերը, իսկ ավելի կոնկրետ՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, ակնհայտորեն նպաստում է այս երկարատև հակամարտության զարգացմանը, և ավելացրել է․ «Կարծում եմ, որ գուցե, անհրաժեշտ կլինի այն բանից հետո, երբ կողմերը կհամաձայնեն հրադադարի ռեժիմի և զինադադարի, հնարավոր է Ռուսաստանի Դաշնության կողմից խաղաղապահ ուժեր ուղարկվեն այնտեղ»:

Անշուշտ, Սերգեյ Միրոնովը պաշտոնական Մոսկվայի ներկայացուցիչ չէ և Կրեմլի պաշտոնական խոսափողը չէ, բայց, այդուհանդերձ, նա հայտնի, փորձված ու ազդեցիկ քաղաքական գործիչ է Ռուսաստանում, խորհրդարանի՝ Պետդումայի խմբակցություններից մեկի ղեկավարը։ Ինչո՞ւ է նա այս պատերազմական, ֆորս-մաժորային իրավիճակում հրապարակ նետում խաղաղապահների անվան տակ Լեռնային Ղարաբաղ ռուսական զորքեր մտցնելու հարցը, որը, ինչպես մեր վերլուծություններում ենք ցույց տվել, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ռուսական վերջին առաջարկի՝ «Լավրովի պլանի» առանցքային կետերից է և մեծ հաշվով՝ Մոսկվայի ռազմավարական կարևոր նպատակներից մեկը այս տարածաշրջանում։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։

– Պարոն Անտինյան, Միրոնովի այս հայտարարությունը ի՞նչ նպատակով է արվել՝ Ձեր կարծիքով, և սա որքանո՞վ է արտահայտում պաշտոնական Մոսկվայի քաղաքականությունն ու մտադրությունները ներկա պահին և ներկա իրավիճակում։

– Նախ ակնհայտ է, որ Ռուսաստանը ոչ մի կերպ չի համաձայնվի, որ Թուրքիան զորքեր և բազաներ տեղակայի թե՛ Նախիջևանում, թե՛ Ադրբեջանում, որովհետև ինչքան ուզում է՝ հիմա ինչ-որ պատրվակներով զորքեր մտցնեն Նախիջևան, նաև Ադրբեջանի բուն տարածք, միևնույն է, Ռուսաստանը համարում է, որ Հարավային Կովկասն իր կենսական շահերի գոտին է ավանդաբար։ Իսկ Թուրքիայի զորք՝ նշանակում է ՆԱՏՕ-ի զորք։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանը, հաշվի առնելով, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է և Ադրբեջանի ռազմավարական գործընկերը, և Ռուսաստանը շահագրգիռ չէ, որ Հայաստանը ներքաշվի պատերազմի մեջ, ինքն էլ ստիպված լինի, համաձայն Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված միջպետական, ռազմաքաղաքական պայմանագրերի, նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում հակահարված տալ, որովհետև հարձակվել Հայաստանի վրա՝ նշանակում է հարձակվել ՀԱՊԿ-ի վրա։ Բացի այդ, Հայաստանի վրա հարձակվելու դեպքում Ռուսաստանը պարտավոր է պաշտպանել, որպեսզի չկորցնի իր միջազգային հեղինակությունը, քանի որ հակառակ դեպքում նա, փաստորեն, տեր չի կանգնում իր պայմանագրին։

– Ներեցեք, այստեղ մի ճշտում անենք։ Ռուսներն ասում են, որ կմիջամտեն կոնֆլիկտին, եթե հարձակում լինի Հայաստանի Հանրապետության ֆորմալ տարածքի վրա։ Բայց այսօրվա ռազմական գործողությունները, ինչպես գիտեք, իրենց կողմից չճանաչված Արցախի Հանրապետության դեմ են։

– Շատ լավ։ Խոսքը վերաբերում է հետևյալին, որ նշված պայմանավորվածությունները չեն վերաբերում Արցախի տարածքին, այդ իսկ պատճառով Հայաստանը նույնիսկ պաշտոնապես չպետք է զորքով ներքաշվի Արցախ, այլ դա անում են կամավորները, և Հայաստանի կոնտինգենտը, որ այնտեղ կա, Արցախում գրանցված մարդիկ են։ Այսինքն՝ նույնիսկ եթե Հայաստանը պաշտոնապես զորք մտցնի Արցախ՝ դրանով նորից վտանգի տակ կդնի պայմանավորվածությունները ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում։ Բայց հաշվի առնելով, որ Ռուսաստանը, որպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ամեն դեպքում փորձում է ինչ-որ տեղ պարիտետ պահպանել, որպեսզի չկորցնի իր բանակցային միջնորդի ֆունկցիան և տարածաշրջանային կարգավորողի, մոդերատորի ֆունկցիան՝ բնական է, որ իր վարքագիծը դա պիտի լինի։ Բայց նաև Մոսկվայից հնչելու են կարծիքներ, որ եթե հանկարծ Թուրքիան որոշի ավելի ակտիվ ու ագրեսիվ լինել՝ Լեռնային Ղարաբաղը կարող է դիմել Ռուսաստանին, և Ռուսաստանը այնտեղ զորք մտցնի։ Ու, ի դեպ, ասեմ՝ դա միայն մեկ պատգամավորի խնդիր չէ։ Ռուսական թոք-շոուներում, որտեղ շատ հեղինակավոր մարդիկ են խոսում, կարմիր թելի պես անցնում է այդ միտքը, որ այնտեղ պետք է ուղղակի զորք մտցնել։ Ես չեմ ասում, որ Ռուսաստանը դա կանի մեր կամքին դեմ, բայց Ռուսաստանը դրանով ցույց է տալիս, որ ինքը կարող է դա անել։ Այսինքն՝ դա կանխարգելիչ քայլ է։

– Այդ դեպքում, եթե հաշվի առնենք, որ հիմա մեր դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան՝ ինչպես Արցախի նախագահը ի լուր աշխարհի հայտարարեց, ուրեմն սա գուցե ռուսների թողտվությա՞մբ է իրականացվում, որպեսզի հետո էլ իրենք, նկատի ունեմ Մոսկվան, հիմքեր ունենան պարտադրելու խաղաղապահ ուժերի տեղակայում Լեռնային Ղարաբաղում, որը, մեր տեղեկություններով, այսպես կոչված՝ «Լավրովի պլանի» առանցքային և հիմնական կետերից է։ Եվ այդ նախագծի մասին Լավրովը արդեն հրապարակայնորեն էլ է խոսել այս տարվա ապրիլին։ Ի վերջո, ճակատագրական 1920 թվականից ուղիղ 100 տարի անց՝ շատ նման իրադարձություններ, և խորհրդանշականորեն ու վստահաբար նաև դիտավորությամբ ու մտածված հարձակումը Արցախի դեմ սկսվեց հենց այն նույն օրը՝ սեպտեմբերի 27-ին, երբ սկսվել էր 1920 թ․ թուրք-հայկական պատերազմը, որը մեզ համար, ցավոք, ողբալի ավարտ ունեցավ։ Ուրեմն գուցե Մոսկվայի դրական չեզոքությամբ կամ լռելյայն համաձայնությա՞մբ է սա կատարվում, որպեսզի եթե պատերազմն ավարտվի մեզ համար ծանր արդյունքներով՝ իրենք կրկին օգտվեն։

– Այստեղ խնդիրը հետևյալն է։ Ես չեմ ուզում, որ ընդհանրապես դավադրությունների տեսությամբ առաջ շարժվենք՝ կապված հատկապես մեր ռազմավարական դաշնակցի հետ, որովհետև այսօր մենք գիտենք, որ մեր ուժերով մենք կկարողանանք չեզոքացնել Ադրբեջանի վտանգը և նրան կարող ենք պարտադրել խաղաղություն, հաշտություն։ Բայց նույնիսկ եթե Ադրբեջանին օգնում է Թուրքիան, միևնույն է, մենք կրկին կարողանում ենք մեր ուժերով այդ խնդիրը լուծել։ Մեզ պետք է, որ Ռուսաստանը չեզոքացնի Թուրքիայի գործոնը։ Ոչ ավելին։

– Դա է հարցը։ Հիմա Ձեզ հասկանալի՞ է Մոսկվայի դիրքորոշումը այս հարցում։ Մենք գիտենք ավանդական մոտեցումը։ Լավ, «հայերի սիրուն աչքերը» մի կողմ թողնենք, բայց ռեալ քաղաքական շահերի տեսանկյունից սա նրանց ազդեցության գոտին է և նրանք պետք է թույլ չտան Թուրքիայի ակտիվությունը այս տարածաշրջանում։ Բայց Ռուսաստանը, համաձայնեք, որ վերջերս երկակի խաղ է խաղում, և այդ մտավախությունը, որ կարող է պայմանավորվածություն լինել նրանց միջև, այդուհանդերձ, չի վերանում։

– Եկեք դիտարկենք հետևյալը։ Թուրքիան այսօր իր ագրեսիվ վարքագծով բավական մեծ անհարմարություններ է առաջացնում աշխարհի համար։ Այսօր մենք կարող ենք ասել, որ գործնականում, բացի Ադրբեջանից, Թուրքիան դաշնակից պետություն չունի աշխարհում։ Միացյալ Նահանգների հետ նա կոնֆլիկտի մեջ է։ Այն աստիճանի սրեց ԱՄՆ-ի հետ կոնֆլիկտը, որ Միացյալ Նահանգները նույնիսկ փորձեց Սաուդյան Արաբիային աջակցել։ ԱՄՆ նախագահը անգամ հայտարարեց հրապարակայնորեն, որ «եթե ձեռքս քաշեմ Սաուդյան Արաբիայից՝ մեկ շաբաթ անց գահընկեց կանեն թագավորին»։ Բացի ֆինանսական աջակցությունը՝ նաև հստակ հասկացնել տվեց, որ եթե մենք հիմա չենք թողնում Թուրքիային ընդլայնվել դեպի Եվրոպա՝ Թուրքիայի մտքով չանցնի, որ ինքը կարող է դառնալ սուննիների հոգևոր առաջնորդ պետություն, քանի որ Մեքքան ու Մեդինան գտնվում են Սաուդյան Արաբիայում, և պատահական չէր, որ Սաուդյան Արաբիան արդեն տնտեսական էմբարգո է կիրառում Թուրքիայի դեմ, և այլն, և այլն։ Այսինքն՝ եթե ցանկանում ես հոգևոր կենտրոն լինել՝ հոգևոր կենտրոն արդեն կա։ Սա խնդիրներից մեկը։

Մյուսը՝ պատահական չէր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Հունաստանի նկատմամբ նրա ոտնձգությունը հանգեցրեց նրան, որ Ֆրանսիան արդեն միջամտեց՝ շատ կոպիտ ձևով հակադարձելով Թուրքիային։
Մերձավոր Արևելքում մենք տեսնում ենք Թուրքիայի ներկայացվածությունը։ Ինչո՞ւ միայն Մերձավոր Արևելքում, նաև Աֆրիկայում, որտեղ նրա ներկայությունն ուղղակի անտանելի է դարձել։

Այս պարագայում շատ-շատերի շահերից է բխում, որ նունիսկ օգտագործեն Հայաստան, այսինքն՝ Արցախ մտնելու առիթը։ Եվ եթե իրենք ցանկություն ունեն Թուրքիային ասելու՝ «արդեն չափդ անցար», ապա սա բավական հարմար առիթ է։ Այսինքն՝ մենք կռվում ենք Թուրքիայի հետ, բայց մենք մենակ չենք այդ կռվում։ Այսօր առաջին անգամ մեզ համար շատ բարենպաստ իրավիճակ է։

– Շատ կարևոր հարց եք բարձրացնում, պարոն Անտինյան։ Շարունակելով Ձեր միտքը՝ ասեմ, որ վերջին շաբաթներին՝ մինչև կիրակի օրվա հարձակումը, մենք հիմնականում քննարկում էինք Մերձավոր Արևելքի և Արևելյան Միջերկրականի իրադարձությունները և նույն Թուրքիայի ագրեսիվ, ծավալապաշտական քաղաքականությունը տարբեր ուղղություններով՝ դեպի Լիբիա, դեպի Սիրիա, Իրաք, Հունաստան, Կիպրոս և այլն։ Այս համատեքստում մենք, իհարկե, գնահատում էինք այն տեսական, բայց նաև իրական թվացող վտանգը, որ նեոօսմանիստ Էրդողանը կարող է թեքվել նաև դեպի Կովկաս՝ հաշվի առնելով Էրդողանի հակահայկական հայտարարությունները վերջին ամիսներին։ Հիմա Թուրքիան թշնամացած է տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների հետ՝ բացի Կատարից, ձևավորվել է հակաթուրքական մեծ դաշինք, որի մեջ մտնում են մեր գործընկերներ Հունաստանը և Կիպոսը, ինչպես նաև Իսրայելը, Եգիպտոսը, Էմիրությունները, Ֆրանսիան։ Այսինքն՝ սա արդեն վերածվում է տարածաշրջանային պատերազմի՞։ Ճիշտ չի՞ լինի հենց այս դաշտում փնտրել նոր բնական դաշնակիցներ ընդդեմ Թուրքիայի։

– Վերոնշյալ երկրներին թվարկելով՝ ես արդեն ասացի, որ մենք այդ բնական դաշնակիցներն ունենք ու նրանք բավական ակտիվ են։ Պատահական չէ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների մակարդակով խոսում են Թուրքիային ՆԱՏՕ-ից վռնդելու մասին։ Սա խոսում են ՆԱՏՕ-ի անդամ երկրները։ Այսինքն՝ այսօր խոսքը վերաբերում է նրան, որ աշխարհաքաղաքական այսպիսի վայրիվերումների պայմաններում, երբ գործնականում հնարավոր չէ պատկերացնել որևէ համաձայնություն տարածաշրջանում, և Արևմուտքն էլ, ինչ-որ պատրվակ օգտագործելով, լինի Բելառուսի հարցը, թե Նավալնիին թունավորելու դեպքը, փորձում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել, բայց այս պարագայում Արևմուտքի և Ռուսաստանի շահը Թուրքիայի հետ կապված հարցում համընկնում է։ Սա մեզ համար ահավոր բարենպաստ է, և մենք պիտի աշխատենք չնեղացնել մեր դաշնակիցներից որևէ մեկին՝ հավանական դաշնակցին, բնական դաշնակցին։ Անպայման չէ, որ լինի միայն ռազմավարական դաշնակից՝ ինչպես Ռուսաստանը։

Ես արդեն ասացի՝ գործնականում աշխարհը զզվել է Թուրքիայի ագրեսիվությունից, աշխարհը հաճույքով կցանկանա Թուրքիային պատժել։ Հիմա եթե դրա հետ կապված՝ պատերազմի մեջ մտել է Հայաստանը՝ նրանք կփորձեն օգտագործել Հայաստանի խաղաքարտը։ Քանի որ սա մեզ համար նպաստավոր է՝ մենք չպիտի հուզվենք, որ իրենք մեր խաղաքարտն օգտագործում են, որովհետև մեզ չեն օգտագործում, մեր խաղաքարտն են օգտագործում։ Մենք կռվում ենք Թուրքիայի դեմ, մենք մեր մարտական ոգին բարձրացնում ենք, մենք ասում ենք՝ մեր հակառակորդը, մեր դարավոր թշնամին Թուրքիան է, բայց իրականում մենք գիտենք, որ այդ հակառակորդի դեմ կռվելու ժամանակ աշխարհի համար բարենպաստ է, որ այդ հակառակորդ-ագրեսորին պատժեն։ Ուրեմն մենք պիտի արտաքին քաղաքական հարցերում շատ նրբանկատորեն անենք քայլեր՝ ոչ մի պարագայում որևէ մի կողմին չնեղացնելով, որովհետև այսօր բոլորը բնական դաշնակից են, անպայման չէ՝ միայն հորիզոնական կապերով իրար հետ համագործակցենք։ Բայց ամեն դեպքում մենք պիտի ի նկատի ունենանք, որ այսօր Ռուսաստանի շահերից է բխում, որ Հարավային Կովկաս չմտնի ՆԱՏՕ-ն, որովհետև ՆԱՏՕ-ն կարող է՝ այսօր Թուրքիայի հետ վատ հարաբերություններ ունենա, վաղը՝ լավ, բայց եթե ինքը ամրապնդվեց Հարավային Կովկասում՝ շատ արագ կարող է Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնել։

– Պարոն Անտինյան, այսինքն՝ Դուք չեք կարծում, որ Ռուսաստանը ինչ-որ կերպ կապված է այս պատմության հետ և ինչ-որ պայմանավորվածություն ու համաձայնություն կա Էրդողանի և Ալիևի՝ Հայաստանի դեմ ուղղված ծրագրերի հետ։

– Ասեմ․ կարող է՝ իրավիճակի զարգացումից Ռուսաստանը քայլ անի, և թվա, թե դա իր շահերից է բխում, բայց դա դեռ չի նշանակում, որ կա սկզբնական պայմանավորվածություն։ Թուրքիայի ազդեցությունը փոքրացնելու առումով Ռուսաստանը մեզնից շատ է շահագրգռված, որովհետև Ռուսաստանը այսօր ցանկանում է ցույց տալ կայսերապաշտական իր նկրտումները, Ռուսաստանն այսօր ցանկանում է ցույց տալ, որ իր չեզոք վիճակից օգտվեցին, որ մտան իր կենսական շահերի տարածք։ Իսկ եթե Ռուսաստանը թույլ է տալիս, որ Հարավային Կովկաս մտնի Թուրքիան՝ նրա այդ ամբողջ կայսերապաշտական նկրտումները հավասարվում են զրոյի։

– Գուցե թուրքերը մտածում են, որ ռուսների դիրքերը տարածաշրջանում թուլացած են, դրա համա՞ր են գնում այս քայլին։

– Դա էլ, կարծում եմ, սխալ հաշվարկ է, որ իրենք կարծում են, թե եթե այսօր աշխարհում բոլորին միանգամից ճակատամարտ տան՝ հաստատ բոլորը կսկսեն վախենալ, և որևէ մեկը կգնա Թուրքիայի հետ կոմպրոմիսի։ Ո՛չ։ Էրդողանի Թուրքիան այսօր կարող է հայտնվել այն վիճակում, ինչ վիճակում հայտնվեց հիտլերյան Գերմանիան, որը բոլորին պատերազմ հայտարարեց, հետո բոլորով հավաքվեցին և ասացին՝ «հաջողությո՛ւն»։

– Հատկապես Հիտլերին գնալով շատ է նմանվում Էրդողանը։

– Այո, այսինքն՝ բոլոր այն առաջնորդները, որոնք պատմության տարբեր ժամանակաշրջաններում մտածել են, որ կարող են բոլորի հետ պատերազմել, դա վատագույն տարբերակն է, որովհետև տրամագծորեն տարբեր շահեր ունեցող Արևմուտքի և Ռուսաստանի դեպքում նրանց շահերը՝ ագրեսորին լռեցնելու, համընկնում է։ Այսպիսի սխալ հաշվարկ չի կարելի անել։

– Իրոք այդ զուգահեռը կա, և Դուք էլ եք այդ իրողությունը տեսնում, որ գործ ունենք մի պետության հետ, որը սպառնալիք է դարձել տարածաշրջանի բոլոր երկրների համար, բոլորի դեմ է դուրս եկել։
– Այո՛, և նա ակնհայտորեն դա ցույց է տալիս, և մնացած բոլոր կողմերն էլ ցույց են տալիս, որ այդպես էլ Թուրքիային ընդունում են։ Դրա համար եմ ասում՝ այսօր ցույց տվեք մի երկիր, բացի Ադրբեջանը, որն այսօր Թուրքիայի դաշնակիցն է։ Ադրբեջանն էլ չի ցանկանա իր ինքնիշխանությունը կորցնել, որովհետև գործնականում այսօր Ալիևը դարձել է Էրդողանի խորհրդականը կամ նույնիսկ օգնականը։ Իր կարգավիճակը այլևս այդպիսին է, որովհետև իր փոխարեն կռվում է, իր փոխարեն աշխարհի հետ բանակցում է, աշխարհին սպառնում է Էրդողանը։ Ադրբեեջանին էլ ձեռնտու չէ, որ ինքը կորցնի իր ինքնիշխանությունը, պարզապես Հայաստանին հաղթելու ցանկությունը այնքան մեծ էր, որ ինքը համաձայնվեց դառնալ Թուրքիայի մասնաճյուղ։ Ինքնիշխան պետությունը դարձավ Թուրքիայի մասնաճյուղ։ Իսկ եթե Թուրքիան պարտվեց՝ Ադրբեջանին ոտնատակ են տալու։

– Բայց Ադրբեջանը ի սկզբանե թուրքական պրոյեկտ է եղել, Կովկաս ներխուժած թուրքական զորքերի և թուրք զորահրամանատարների կողմից ստեղծված արհեստական պետություն։ Այդպես չէ՞։

– Անկախ նրանից, թե Ադրբեջանը երբ է ստեղծվել և ինչպես, ամեն դեպքում այսօր նա կայացած պետություն է, նավթագազային, ծովային երկիր է։ Այսօր Ադրբեջանը ամեն ինչ կկորցնի, եթե իր ամբողջ խաղադրույքը կատարի Թուրքիայի վրա, իսկ Թուրքիան պարտվի։ Սա՛ է խնդիրը, ա՛յս է հարցը, որովհետև Ադրբեջանը, որպես ինքնուրույն խաղացող, իր խաղաքարտերը տվեց Թուրքիային։ Պատժելով Թուրքիային՝ կոչնչացնեն Ադրբեջանը, առավել ևս որ Հայաստանն ասում է՝ չեզոքացրե՛ք Թուրքիային, ես կոչնչացնեմ Ադրբեջանը։

– Ասում եք՝ Թուրքիան բոլորին հոգնեցրել է, բայց ոչ ոք գործնական, այսպես ասած, պատժիչ, խիստ գործողություն, քայլ չի անում Թուրքիայի հանդեպ՝ լինեն իր դաշնակիցները, թե հակառակորդները կամ թշնամիները։ Նա կարող է դիմել ագրեսիայի Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, միջերկրածովյան ավազանում և այլուր և մնալ անպատիժ։ Լավագույն դեպքում միջնորդավորված են նրան պատասխանում։

– Խնդիրն այն է, որ այս պարագայում որտեղ էլ Թուրքիան ոտնձգություններ էր անում, ինքը նրանցից ուժեղ էր, ինքն իրենից ավելի ուժեղներին դեռ չէր նեղացրել։ Հիմա է դա անում ու բոլորին՝ միաժամանակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին էլ ի՞նչ էր կատարվում․ Միացյալ Նահանգները, Եվրոպան աշխարհի չարիք էին համարում կոմունիստներին ու Խորհրդային Միությանը, բայց հետո միացան Խորհրդային Միության հետ, հաղթեցին Գերմանիային, հաղթելուց հետո նորից տարանջատվեցին։ Նրանք կոմունիստների հետ չբարեկամացան։ Գերմանիային հաղթելու հաջորդ օրվանից համարեցին, որ նորից կոմունիստներն են մնում իրենց թիվ 1 հակառակորդը, որովհետև ֆաշիզմը, նացիզմը արդեն վերացված էր։ Եվ նույն ձևով այսօր, շահերի ընդհանրությամբ, Թուրքիան բոլորին տանում-միավորում է։

Բայց մյուս կողմից՝ նույն Միացյալ Նահանգներին տարածաշրջանում պետք են հակակշիռներ՝ ինչպիսին, օրինակ, Սադդամ Հուսեյնի Իրաքն էր, և Բուշ Կրտսերը, չլսելով իր հոր՝ Բուշ Ավագի հորդորը, որոշեց այնուամենայնիվ տապալել Հուսեյնի ռեժիմը և խախտելով տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը՝ հիմա ստիպված են տանել Թուրքիայի կամակորությունները կամ արդեն զզվել են Թուրքիայի կամակորություններից։ Այսինքն՝ այնպես չէ, որ աշխարհը չգիտի Թուրքիայի վտանգի մասին։ Ուղղակի այսօր եկել ու բոլորի մոտ է այդ հարցը առաջացել։ Ու դրա համար այսօր խնդիր է առաջանում՝ մենք այսօր, նույնիսկ եթե կարողանանք հետ շպրտել հակառակորդին, – այսպիսի ոգևորություն կա, չէ՞, որ կռվում ենք նաև Թուրքիայի հետ, – մենք պիտի համարե՞նք, որ մենք հաղթեցինք, թե ոչ։

Եթե մեզ չի հաջողվելու հակառակորդին կապիտուլյացիա պարտադրելու, չի հաջողվելու նրան նստեցնել սեղանի շուրջ և ստորագրել խաղաղության համաձայնագիր, և նա նորից գնալու է՝ վերակազմավորվի, նորից զորք հավաքի, նորից վարձկաններ բերի, նորից Թուրքիան ոտքի կանգնի, գործընկերներ գտնի, ու մենք սպասենք, թե նորից ե՞րբ է հարձակվելու, ապա դա չեղավ հաղթանակ, դա ընդամենը եղավ ագրեսորին հետ շպրտել ժամանակավորապես։

Այսինքն՝ մենք պիտի իրերն իրենց անուններով կոչենք։ Եթե պետք է՝ ժողովրդին ոգևորենք, ասենք՝ հաղթում ենք, բայց պիտի իմանանք, որ վերջնական հաղթանակն այն է, որ խաղաղություն է պարտադրվում փաստաթղթով՝ միջազգային բոլոր նորմերին համապատասխան, որ նա իմանա, որ ինքը պարտվել է, և մենք իմանանք, որ այլևս վտանգը չեզոքացված է։ Այսօր առաջին անգամ մենք ունենք այդ հնարավորությունը։ 1994 թվականին մենք այդ հնարավորությունը չենք ունեցել․ մեզ կանգնեցրել են, մենք կանգնել ենք։ 2016 թվականին մենք այդ հնարավորությունը չենք ունեցել․ երբ մերոնք պաշտպանությունից դուրս եկան, փորձեցին անցնել հակահարձակման՝ Ռուսաստանը կանչեց, ասաց՝ հե՛տ քաշվեք։

– Իր գործակալներին կանչեց։

– Ու դա ակնհայտորեն Հայաստանի շահերից չէր բխում, որովհետև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ասաց՝ «մենք չենք բանակցի, եթե ադրբեջանական կողմը հետ չգնա մինչև ապրիլի 1-ի դիրքերը»։ Բայց բանակցեցին։ Նշանակում է՝ մեզ պարտադրվեց։ Այսօր քանի մեզ չի պարտադրվել, քանի բարենպաստ է՝ մենք պիտի փորձենք առաջ գնալ և մենք պետք է փորձենք աշխարհին ցույց տալ, որ մենք, այո՛, խաղաղասեր ենք, բայց այսօր Հայաստանը տալիս է կռիվ աշխարհի համար։ Այս տարածաշրջանում և աշխարհում ագրեսորին պատժելու կռիվ է տալիս։ Իր վրա է վերցրել այդ բեռը այս փոքր պետությունը։ Բա դուք նամուս, թասիբ չունե՞ք, որ գոնե այդ պետությանը բարոյապես աջակցեք, որպեսզի Թուրքիան նրան չոչնչացնի։

Մենք այս դաշտում պետք է խաղանք։ Այսօր կոպտագույն սխալ է ասել՝ Վրաստանն էս բանն արեց, հիմա մենք Վրաստանին դեմ ենք․․․ Վրաստանը կյանքի ճանապարհ է հյուսիսում։ Կոպիտ սխալ է որևէ ձևով ասել՝ Ռուսաստանը ակտի՞վ է, թե՞ պասիվ։ Կոպիտ սխալ է ասել՝ Իրանը ինչո՞ւ ավելի ագրեսիվ չէ կամ ինչո՞ւ ավելի ակտիվ չէ։ Այսօր այս բոլոր հարցերը բարձրացնելու հարմար պահը չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});