Լուրեր
Այս պատերազմը մեզ հնարավորություն է տալիս տարածաշրջանային լուրջ գործոն դառնալ

«Այս հայտարարությունը բավականին ուշացած և ոչինչ չասող հերթական հայտարարություն է»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պատմաբան Դավիթ Թինոյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությանը, որտեղ Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում ինքնակամ և առանց նախապայմանների վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:

«Ադրբեջանը խախտում է միջազգային բոլոր տեսակի միջազգային պայմանավորվածությունները, կատարում է հանցանքներ մարդկության դեմ, այդ մասին են վկայում խաղաղ բնակչության հրետակոծումը, թուրքական զինուժի առկայությունը Ադրբեջանում և դրանց կիրառումը, վարձկանների առկայությունը: Ես ենթադրում էի, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դրանց անդրադարձ կկատարի, բայց չկատարեց»,- նշեց պատմաբանը՝ հավելելով, որ համանախագահների հայտարարությունը իրատեսական չէ:

Սոցիոլոգ Արտակ Սաղաթելյանի դիտարկմամբ՝ իրավիճակի տերը մենք ենք, և մեր դաշնակիցը միայն մեր բանակն է և Սփյուռքը, իսկ քաղաքական ղեկավարությունը պետք է ճիշտ խնդիրներ դնի և քաղաքական ճիշտ նպատակների հասնի՝ մասնավորապես Արցախի անկախությունը ճանաչելու լավագույն պահն է:

«Այս պատերազմը մեզ նաև հնարավորություն է տալիս տարածաշրջանային լուրջ գործոն դառնալու և կոնֆլիկտաբանության մեջ կտրուկ քայլեր անելու, և այդ գործընթացի սկիզբը կարող է լինել Արցախի ճանաչումը»,- ընդգծեց Դավիթ Թինոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *