Լուրեր
Թուրքիան ոչնչացնում է Ադրբեջանին․ Հայաստանը նոր գործոն է դառնում տարածաշրջանում

Թուրքիան վերջին օրերին դարձել է կոնֆլիկտի կողմ, և՛ միջազգային մամուլը, և՛ քաղաքական, պետական գործիչները այդ մասին անուղղակիորեն հայտարարվում են՝ դիվանագիտական բառերով ասելով կողմեր: Ռուսաստանը և Ֆրանսիան պաշտոնապես հայտարարեցին, որ տեղեկություններ ունեն՝ ԼՂ և Ադրբեջանի շփման գծում Ադրբեջանի կողմից ներգրավված են միջազգային տեռորիստական խմբավորուներ, որոնք չէին կարող այնտեղ հայտնվել առանց Թուրքիայի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը, մեծ հաշվով, արդեն պարտվել է այս պատերազմում. «Ադրբեջանը արդեն էական դերակատար չէ այս պատերազմում, Հայաստանը և Արցախը գործ ունեն Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ: Սա շատ մեծ փոփոխություն է Ղարաբաղյան կոնֆլիկտի հարացույցում»:

Պատգամավորի խոսքով՝ շուտով քաղաքական քայլեր կլինեն տարբեր երկրների կողմից՝ ի աջակցություն Հայաստանի, քանի որ խնդիրն արդեն միջազգային ահաբեկչությանն է վերաբերում: Նրա խոսքով՝ հայտարարություններն ավելի հստակ են դառնում. միջազգային արձագանքը այնքան էլ անհամարժեք չէ:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *