Լուրեր
Հարցը լուծվում է ռազմաճակատում, Կովկասը պայթելու է

Աշխարհում պատերազմի թեման լրջանում է, այսօր հնչեցին ավելի հասցեական հայտարարություններ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծիք հայտնեց, որ դա առաջին հերթին վկայում է սպառնալիքի գիտակցման մասին: «Սպառնալիքի գիտակցում է նաև այն երկրների կողմից, որոնք, որպես կանոն, իրենց ձեռքերն են տաքացրել և շահել են: Աշխարհը հարափոփոխ է: Եթե Արցախը և Հայաստանը պետք է վտանգվեն, մենք ոչ մի բանի առջև չպետք է կանգ առնենք, և դա բոլորին կստիպի լռել: Դա նման է այն բանին, որ եթե կա միջուկային զենք, պահ է գալիս, որ սթափվում են»,- նշեց քաղաքագետը:

«Թուրքիան ապակայունացնում է տարածաշրջանը, նաև Աֆրիկայից սկսած մինչ Կիպրոսը, Հունաստան: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ուզում եմ հարցնել՝ նա ունի՞ ՆԱՏՕ-ի մանդատը այս տարածաշրջանը ապակայունացնելու համար: ՆԱՏՕ-ն ձայն չի հանում, չի զսպում իր «անառակ որդուն»: Եվ երկրորդ՝ ՆԱՏՕ-ն համաձա՞յն է, որ վերականգնվի Օսմանյան նախկին կայսրությունը: ՆԱՏՕ-ն պետք է Թուրքիայի «ականջները քաշի»՝ զսպի, հասկանա, որ ԽՍՀՄ-ը չկա, և Թուրքիայի այն դերակատարությունը, ինչը որ նախատեսվում էր ԽՍՀՄ-ի նկատմամբ, դա էլ չկա:

Թուրքիան թույն ու թարախ է տարածում ամենուր: Թուրքիային մենք կկանգնեցնենք: Դանդաղ, բայց կհայտնվեն նաև բարեկամներ: Թուրքիային զսպելու հարցով շահագրգռված են Հայաստանը և Արցախը, երկրորդ՝ Ադրբեջանի բնիկ ժողովուրդները՝ ազգային փոքրամասնությունները, և երրորդ ռուսական կողմը: Հայաստանն այսօր Արցախում հզոր, կազմակերպված բանակով պաշտպանում է Ռուսաստանի «փափուկ որովայնը», Անդրկովկասը ռուս գրականության մեջ համարվում է «Ռուսաստանի որովոյան»:  Բայց Ռուսաստանը դեռևս չի մտնում ռազմական գործողությունների մեջ: Հարցը այսօր լուծվում է ռազմաճակատում: Ռուսաստանն ուզում է իր որովայնը թափվի՞ հենց Թիֆլիսի վերևում, Կովկասը պայթելու է: Ռուս փորձագետները պապանձվել էին, բայց հիմա վտանգը զգում են»,- նշեց Շիրինյանը»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ այստեղ շահերի փոխհամատեղում կա. «Ո՛չ մենք ենք իրենց լավություն անում, ո՛չ էլ իրենք, մեր լինելը պահպանում է իրենց «փափուկ որովայնը», իսկ իրենք պարտավոր են դիմակայել մեզ հետ միասին՝ համագործակցությամբ. սա դաշինքի հիմք է: Եվ ոչ մի պարագայում խաղաղապահներ չպետք է մտնեն Հայաստան: Պատերազմը պետք է ավարտենք մեր ուժերով՝ Քուռ-Արաքսի ափեր դուրս գալով: Եթե մենք ստրատեգիական բնագծեր չվերցնենք, այս անկայունությունը մնալու է»:

Մանարամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *