Երրորդ երկրների ցանկացած ռազմատենչ հայտարարություններ և գործողություններ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ կարող են հանգեցնել իրավիճակի ապակայունացման Հարավային Կովկասում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք համարում ենք ոչ արդյունավետ և անպատասխանատու երրորդ կողմերի ռազմատենչ հայտարարությունները և գործողությունները, որոնք կարող են հետագա սրացում առաջացնել ՝ հանգեցնելով իրավիճակի ապակայունացման, ինչը կարող է ունենալ առավել անկանխատեսելի հետևանքներ», – ասել է նա: