Ֆրանսիան անում է հնարավոր ամեն ինչ՝ հնարավորինս շուտ երկիր վերադարձնելու համար ադրբեջանական բանակի գնդակոծության արդյունքում Լեռնային Ղարաբաղում վիրավորված ֆրանսիացի լրագրողներին: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես:
«Շտապօգնության ինքնաթիռը պատրաստ է մեկնել՝ լրագրողներին հայրենիք վերադարձնելու համար», – ասել է նա՝ նշելով, որ արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա հնարավորինս շուտ կատարվի: