Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախազրույց են անցկացրել, որում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Երկու նախարարների նախորդ հեռախոսազրույցը Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին: Ինչպես հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն, Լավրովն ու Չավուշօղլուն մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ, շեշտել շփման գծում վաղաժամկետ հրադադարի և իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը: