«Ինչպես բոլորը, այնպես էլ ջավախահայությունը ունի իրենց մտահոգությունը, ինչպես նաև շահագրգռվածությունը տարբեր ձևերով աջակցելու մայր հայրենիքին և հարազատ Արցախին։ Այսպիսով կազմակերպվել էր ցուցակագրում ռազմաճակատ մեկնելու համար։ Նաև հումանիտար մեծ օգնություն է հավաքվել և այս պահին դեռ շարունակվում է հավաքվել, մեծ ծավալի գումարներ են հավաքվում և փոխանցվում Հայաստան համահայկական հիմնադրամին։ Ասեմ, որ ոչ միայն բուն Ջավախքում են հավաքագրվում։ Այսօր ես ստացել եմ 10-ից ավելի զանգեր ռուսաստանաբնակ ջավախահայերից, ովքեր խորհուրդ էին հարցնում, թե ինչպես կամ որտեղ փոխանցեն մեծ քանակությամբ հավաքված գումարները։», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։