«Հայաստանի դիվանագիտական քաղաքականության մեջ իրապես բեկում մտել է երեկվանից, որովհետև տարածաշրջանի համար բոլոր կարևոր խաղացողները հասկացել և ընդունել են երկու կարևոր հանգամանք․ առաջինը՝ Թուրքիայի ներգրավվածությունը հակամարտության մեջ, երկրորդը, որ թուրքերը օգտագործել են վարձկանների, այսինքն՝ Սիրիայից վարձկաններ են տեղափոխվել։ Եվ, ըստ էության, հիմա մեր պաշտոնական բանակը Արցախում և կամավորները ոչ միայն հակառակորդին խաղաղության են պարտադրում, այլև, ըստ էության, իրականացնում են հակաահաբեկչական գործունեություն»,- «Առաջին Լրատվականի» հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը։