Հայաստանի խոշոր սուպերմարկետների ցանցերը թուրքական ապրանքները հանում են վաճառքից: Նման նախաձեռնություն են սկսել «Նոր Զովք», «Երևան Սիթի», «Սաս», «Ծիրան» սուպերմարկետային ցանցերը:
«Սուպերմարկետի ողջ անձնակազմը հորդորում է իր գործընկերներին ևս միանալ այս ակցիային և հրաժարվել թուրքական արտադրության ապրանքներից»,- նշված է «Նոր Զովք»-ի հայտարարության մեջ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Նոր Զովք»-ի Նալբանդյան մասնաճյուղի տնօրեն Հակոբ Սիմոնյանը խոսեց այն մասին, թե ինչպես կարելի է թուրքական արտադրանքը փոխարինել հայկականով կամ այլ երկրի արտադրանքով։ Նրա խոսքով՝ իրենց խանութների ցանցում չկա այլև թուրքական ապրանք։ «Այն ինչ արտադրում է Թուրքիան, դրա փոխարինչիները կան ամբողջ աշխարհում, եթե անգամ Հայաստանում չկա։ Ի՞նչ հումք ունի Թուրքիան, որ աշխարհում մնացած երկրները չունեն։ Ոչ մի։ Պետք է արգելել թուրքական ապրանքի մուտքը Հայաստան։ Ես դեռ 10 տարի առաջ եմ հրաժարվել իմ խանութում թուրքական ապրանքից։ Էսօրվա դրությամբ, թուրքական ապրանք գնելը սրբապղծության նման մի բան է»,- մեզ հետ զրույցում ասաց տնօրենը։
Մանրամասները՝ տեսանյութում