Thursday, 25 04 2024
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին

Վրացագետները Վրաստանի հայերին հորդորում են զգուշանալ ադբեջանա-թուրքական հնարավոր սադրանքներից

Ղարաբաղա-ադրբեջանական հատվածում վերջին շրջանում իրավիճակի սրման հետ կապված` Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը հիմնականում պահպանում է հավասարակշռությունը:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում վրացագետներ Ջոնի Մելիքյանն ու Ալիկ Էրոյանցը նշեցին, որ դա նկատվում է բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում:

Ալիկ Էրոյանցի խոսքով, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջին տասնամյակում Վրաստանում բավական խորն արմատներ են գցել Թուրքիան ու Ադրբեջանը, հատկապես տնտեսության բնագավառում, ապա այս պարագայում պաշտոնական Վրաստանի չեզոքությունը ողջունելի է: Ալիկ Էրոյանցը նշեց, որ այս միտումը միանշանակ չէ լրատավական դաշտում: Մասնավորպես, ընդդիմադիր լրատվամիջոցներում, ավելի կոնկրետ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմից հովանավորվող լրատվամիջոցներում, ղարաբաղյան հարցի հետ կապված ակնհայտ երևում է պրոադրբեջանական գիծը:

«Իհարկե, հայկական տեսակետները ևս ներկայացվում էին, սակայն, ընդհանուր առմամբ, քարոզչական ուղղությունն ավելի պրոադրբեջանական է: Մենք պետք է շատ ուշադիր և զգոն լինենք այն հանգամանքի նկատմամբ, որ Վրաստանում լուրջ թուրք-ադրբեջանական քարոզչություն է իրականացվում: Ցանկացած տեղեկություն, որը կարող է հայ-վրացական հարաբերությունների համար ոչ նպաստավոր իրավիճակ ստեղծել,  ոչ բարեկամ երկրները որսում են ու փորձում դրա վրա աշխատել: Պետք է լինել շատ ուշադիր ու չտրվել սադրանքների»,-ասաց Ալիկ Էրոյանցը:

Ջոնի Մելիքյանը նկատեց, որ Վրաստանում առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում, այնտեղ խորհրդարանական ընտրություններ են: Չի բացառվում, որ այդ համատեքստում ևս դիտարկվեն ընդդիմադիրների հակահայկական հայտարարությունները: Այս պարագայում վրացագետը կարծում է, որ պետք է տեղի հայերը զգոն լինեն:

«Շատ ողջունելի է այն, որ մեր հայրենակիցներն առաջին իսկ րոպեից պատրաստակամություն են հայտնել աջակցելու իրենց Հայրենիքին, սակայն անհրաժեշտ է այնպես գործել, որ օրենսդրական խնդիրներ չլինեն: Մասնավորապես, սահմանին, չունենալով համապատասխան փաստաթղթեր, փորձում են հումանիտար օգնություն բերել Հայաստան, փորձում են գրանցվել և առաջնագիծ մեկնել: Այնինչ, այդ հարցի հետ կապված օրենսդրական սահմանափակումներ կան: Մասնավորապես, սիրիական ճգնաժամի համատեքստում Վրաստանում օրենսդրական կարգավորում են մտցրել, ըստ որի, իրենց քաղաքացիներին արգելվում է օտար երկրում ռազմական գործողություններին մասնակցելը»,-ասաց Ջոնի Մելիքյանը: Փորձագետը մեկ անգամ ևս Վրաստանի հայերին հորդորեց շատ զգոն լինել, որովհետև իրենք թիրախավորվում են հակառակորդի կողմից կամ Վրաստանում իրենց շահերն առաջ տանող փորձագետների, լրատվամիջոցների կողմից: Այս փուլում ամեն մի սխալ քայլ կարող է օգտագործվել և բարդացնել հայ-վրացական հարաբերությունները:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացիական անձ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն:

Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի շուրջ 1280 մարդկային կորուստ և 2700 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 միավոր զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում