«Ու մեզ հաջողվեց միջազգային հանրությանը տեղ հասցնել այն միտքը, որ այստեղ կռվում են վարձկաններ և ահաբեկիչներ, և Ադրբեջանն ու Թուրքիան ահաբեկչությունը հովանավորող և դրան աջակցող երկրներ են։ Սա չի կարող անհետևանք մնալ, որովհետև, ի վերջո, միջազգային հանրության շրջանում հստակ փոխվում է Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ընկալումները։
Հասկանում են, որ սա կենաց մահու կռիվ է, և մեզ համար սա ամենակարևորն է։ Սա շարունակական աշխատանք է։ Անգամ ռազմական գործողությունների դադարեցումից հետո, մենք պետք է շարունակենք այս միտքը այնքան շրջանառել, որ այն վերջանականապես դառնա հասկանալի և ընկալելի»,- «Առաջին Լրատվականի» հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։