Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում Ադրբեջանի գնդակոծության հետևանքով վիրավորվել է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը։
Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև «Ժամը» լրատվականի նկարահանող խումբը: Վիրավորում է ստացել օպերատոր Արամ Գրիգորյանը: Վնասվածքը, բարեբախտաբար, թեթև է: